2 Թեսաղոնիկեցիներ 2։1-17

2  Աղաչում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալստեան եւ մեր նորա մօտ ժողովուելու համար.  Որ դուք շուտով չ’շարժուիք ձեր մտքիցը եւ չ’զարհուրիք ոչ հոգով, եւ ոչ խօսքով, եւ ոչ թղթով իբր թէ մեզանից գրուած, որպէս թէ Քրիստոսի օրն եկած հասած լինի:  Մէկը չ’խաբէ ձեզ ոչ մի կերպով. որովհետեւ նա չի գալ եթէ առաջ չ’գայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէնութեան մարդը՝ կորուստի որդին,  Այն հակառակորդը որ գոռոզացած է այն ամենի վերայ, որ Աստուած կամ Աստուծոյ պաշտօնեայ է անուանուած. մինչեւ որ նա Աստուծոյ տաճարի մէջ (իբրեւ Աստուած) նստի, եւ իր անձը ցոյց տայ թէ Աստուած է:  Չէ՞ք յիշում, որ քանի որ ձեզ մօտ էի, այս բաներն ասում էի ձեզ:  Եւ հիմա գիտէք այն որ խափանում է, որ նա իր ժամանակին յայտնուի:  Որովհետեւ անօրէնութեան խորհուրդը արդէն զօրանում է. միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ խափանողը:  Եւ այն ժամանակ կ’յայտնուի այն անօրէնը, որին Տէրը կ’սատկեցնէ իր բերանի հոգովը, եւ կ’խափանէ իր գալստեան յայտնութիւնովը:  Որի գալը սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ սուտ նշաններով եւ հրաշքներով. 10  Եւ անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով կորուսեալների մէջ. փոխանակ նորա որ ճշմարտութեան սէրը չ’ընդունեցին որ ապրեն, 11   եւ նորա համար Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, որ հաւատան ստութեան. 12   Որ դատապարտուին ամենը որ չ’հաւատացին ճշմարտութեանը, բայց հաւանեցին անօրէնութեանը: 13   Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստուածանից շնորհակալ լինել ձեզ համար Տէրիցը սիրուած եղբարք, որ Աստուած սկզբիցն ընտրեց ձեզ փրկութեան համար Հոգու սրբութեան եւ ճշմարիտ հաւատքի մէջ. 14   Որի մէջ կանչեց ձեզ մեր աւետարանովը մեր Տէր Յիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար: 15   Ուրեմն, եղբարք, հաստատ կացէք, եւ պինդ բռնեցէք այն աւանդութիւնները, որ սովորեցիք՝ թէ խօսքով եւ թէ մեր թղթով: 16   Բայց ինքը մեր Տէր Յիսուս Քրիստոսը եւ մեր Աստուածը եւ Հայրը, որ սիրեց մեզ եւ յաւիտենական մխիթարութիւն տուաւ մեզ եւ բարի յոյս շնորհքով, 17   Նա մխիթարէ ձեր սրտերը եւ հաստատէ ձեզ ամեն բարի խօսքի եւ գործերի մէջ:

Ծանոթագրություններ