2 Կորնթացիներ 11։1-33

11  Երանի թէ մի քիչ իմ անմտութեանը ներէիք. բայց ներում էլ էք ինձ:  Վասնզի ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. որովհետեւ ձեզ մի մարդի նշանեցի՝ որ մի սուրբ կոյս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին:  Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է:  Որովհետեւ եթէ մէկը գայ եւ ուրիշ Յիսուս քարոզէ՝ որ մենք չ’քարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ չ’առաք, կամ ուրիշ աւետարան որ չ’ընդունեցիք, լաւ կ’համբերէիք:  Որովհետեւ կարծեմ թէ ոչ մի բանով պակաս չեմ քան թէ մեծամեծ առաքեալները:  Թէեւ տգէտ լինիմ խօսքով, բայց ոչ թէ գիտութիւնով. այլ ամեն բանի մէջ բոլորովին յայտնուեցանք ձեզ:  Կամ թէ մե՞ղք գործեցի՝ որ իմ անձը խոնարհեցրի. որ դուք բարձրանաք. որովհետեւ Աստուծոյ աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ:  Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, եւ վարձք առայ ձեզ ծառայելու համար:  Եւ երբոր ձեզ մօտ էի՝ մի բանի պակասութիւն քաշած ժամանակս էլ, ձեզանից մէկին ծանրութիւն չ’տուի. որովհետեւ իմ պակասութիւնը Մակեդոնիայից եկած եղբարքը լրացրին. եւ ամեն բանի մէջ իմ անձն առանց ձեզ ծանրութիւն տալու պահեցի, եւ կ’պահեմ էլ: 10  Քրիստոսի ճշմարտութիւնն է ինձանում. որ այս պարծանքն Աքայիայի կողմերումը չի խափանուիլ ինձանից: 11  Ի՞նչու համար. որովհետեւ ձեզ չե՞մ սիրում. Աստուած գիտէ: 12  Այն որ անում եմ՝ կ’անեմ էլ, որ պատճառ որոնողների պատճառը կտրեմ. որ ինչով որ պարծենում են՝ նորանք էլ մեզ նման գտնուին: 13  Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են: 14  Եւ զարմանալի էլ չէ. որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում: 15  Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի: 16  Դարձեալ ասում եմ. չ’լինի որ մէկն ինձ յիմար համարէ. ապա թէ ոչ գոնեա յիմարի պէս ընդունեցէք ինձ որ ես էլ մի քիչ պարծենամ: 17  Ինչ որ խօսում եմ, ոչ թէ Տիրոջ կամքի համեմատ եմ խօսում, այլ ինչպէս անմտութեամբ այս պարծանքի նիւթին նկատմամբ: 18  Եւ որովհետեւ շատերը մարմնի կողմանէ պարծենում են, ես էլ կ’պարծենամ: 19  Վասնզի յօժարութեամբ համբերում էք անմիտներին՝ իմաստուն գոլով: 20  Որովհետեւ համբերում էք, եթէ մէկը ձեզ ծառայեցնէ, եթէ մէկը ձեր բանն ուտէ, եթէ մէկը բան առնէ, եթէ մէկը գոռոզանայ, եթէ մէկը ձեր երեսին զարկէ: 21  Անարգանքի համար եմ ասում. իբր թէ մենք տկար էինք. ինչ բանով որ մէկը համարձակէ պարծենալ, անմտութիւնով եմ ասում, ես էլ եմ համարձակում: 22  Եբրայեցի՞ են, ես էլ. Իսրայէլացի՞ են, ես էլ. Աբրահամի զաւա՞կ են, ես էլ: 23  Քրիստոսի պաշտօնեանե՞ր են, յիմարութիւնով եմ ասում՝ թէ էլ աւելի ես, մանաւանդ աշխատանքներով, ծեծերով էլ աւելի, բանտերի մէջ մանաւանդ, մահերով շատ անգամ: 24  Հրէաներիցը հինգ անգամ՝ քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի: 25  Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւակոծ եղայ. մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի: 26  Շատ անգամ ճանապարհներումը. գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ: 27  Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. սովի եւ ծարաւի մէջ. շատ անգամ ծոմի մէջ. ցրտի եւ մերկութեան մէջ: 28  Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը: 29  Ո՞վ կ’տկարանայ՝ եւ ես չեմ տկարանալ. ո՞վ կ’գայթակղէ՝ եւ ես չեմ բորբոքուիլ: 30  Եթէ պարծենալ պէտք լինի, իմ տկարութիւնովը կ’պարծենամ: 31  Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը՝ որ յաւիտեան օրհնեալ է՝ գիտէ որ սուտ չեմ ասում. 32  Դամասկոսումն Արետա թագաւորի ազգապետը Դամասկացիների քաղաքումը պահապաններ էր դրել որ ինձ բռնէ. 33  Եւ ես պատուհանիցը քթոցով կախուեցայ պարսպիցը, եւ փախայ նորա ձեռիցը:

Ծանոթագրություններ