2 Կորնթացիներ 13։1-14

13  Այս երրորդ անգամն է որ ձեզ մօտ եմ գալիս. երկու ու երեք վկաների բերանից ամեն բան կ’հաստատուի:  Առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ իբր մօտ լինող երկրորդ անգամ. եւ հիմա հեռուանց գրում եմ այն առաջուց մեղք գործածներին եւ ամեն ուրիշներին. որ եթէ դարձեալ գամ, չեմ խնայիլ.  Քանի որ դուք ապացոյց էք որոնում թէ Քրիստոսն ինձանով խօսում է, նա որ ձեր միջումը տկար չէ, այլ զօրաւոր է ձեզանում:  Որովհետեւ թէեւ խաչուեցաւ տկարութիւնից, բայց կենդանի է Աստուծոյ զօրութիւնովը. որ մենք էլ թէ եւ տկարանում ենք նորա համար՝ բայց կենդանի կ’լինենք նորա հետ Աստուծոյ զօրութիւնովը ձեզ համար.  Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը. կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք:  Բայց յոյս ունիմ որ գիտենաք, թէ մենք անպիտան չենք:  Եւ ես աղօթում եմ դէպի Աստուած որ չար բան չ’անէք. ոչ թէ որ մենք ընտիր երեւինք, բայց որ դուք բարին գործէք, եւ մենք անպիտանի պէս լինենք:  Որովհետեւ մի բան չենք կարող ճշմարտութեան դէմ. բայց ճշմարտութեան համար:  Ուրախանում ենք, երբոր մենք տկարանում ենք եւ դուք զօրանում էք. որ հէնց դա էլ աղօթքով խնդրում ենք, այսինքն ձեր կատարելութիւնը: 10  Նորա համար այս հեռուանց գրում եմ. որ չ’լինի թէ իմ գալու ժամանակ սաստկութեամբ վարուիմ իմ իշխնութեան չափովը, որ Տէրը տուաւ ինձ շինելու եւ ոչ թէ քանդելու համար: 11  Վերջապէս, եղբարք, ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք, միաբան եղէք, եւ խաղաղութիւն արէք. եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ լինի: 12  Իրար բարեւ տուէք սուրբ համբոյրով. 13   բարեւ են տալիս ձեզ բոլոր սուրբերը: 14   Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն:

Ծանոթագրություններ