2 Կորնթացիներ 5։1-21

5  Որովհետեւ գիտենք որ եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը:  Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է:  Միայն թէ՝ երբոր այն հագնենք, մերկ չ’գտնուինք:  Որովհետեւ մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրութիւն կրելով. որ չենք կամենում հանուիլ, այլ այն սորա վերայ հագնել. որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի:  Բայց այս բանը մեզ յաջողել տուողը Աստուած է. որ Հոգու գրաւն էլ տուաւ մեզ:  Նորա համար ամեն ժամանակ համարձակութիւն ունինք, եւ գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք:  (Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով:)  Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել:  Նորա համար էլ ջանք ենք անում, որ թէ կենանք՝ եւ թէ դուրս գնանք՝ հաճոյ լինենք նորան: 10  Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար: 11  Արդ Տիրոջ ահաւորութիւնը գիտենալով, մարդկանց համոզում ենք. բայց Աստուծոյ առաջին յայտնի ենք. եւ ես յոյս ունիմ՝ որ ձեր խղճմտանքումն էլ յայտնի ենք: 12  Ոչ թէ դարձեալ մեր անձերը ձեզ յանձնարարում ենք. այլ պատճառ ենք տալիս ձեզ՝ մեզ համար պարծենալու, որ մի բան ունենաք նորանց դէմ, որ պարծենում են աչքի առաջին եւ ոչ թէ սրտով: 13  Որովհետեւ եթէ գժուած ենք՝ Աստուծոյ համար է. եւ եթէ զգաստ ենք՝ ձեզ համար է: 14  Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են. 15  Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ: 16  Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չ’գիտենք՝ մարմնի կողմանէ. եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, այլ հիմա այլ եւս չ’գիտենք: 17  Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ: 18  Բայց այն ամենն Աստուածանից է. որ մեզ իրան հետ հաշտեցրեց Յիսուս Քրիստոսի ձեռովը. եւ մեզ հաշտութեան պաշտօնը տուաւ: 19  Որովհետեւ Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իրան հետ, եւ նորանց յանցանքները չ’համարեց նորանց եւ հաշտութեան խօսքը մեր միջումը դրաւ: 20  Արդ Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ: 21  Որովհետեւ Աստուած նորան , որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում:

Ծանոթագրություններ