2 Կորնթացիներ 6։1-18

6  Եւ մենք գործակից լինելով նաեւ աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը զուր տեղը չ’ընդունէք:  Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակ. ահա հիմա է փրկութեան օր:  Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ պաշտօնը չ’նախատուի.  Այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ՝ շատ համբերութիւնով նեղութիւններում, վիշտերում, չարչարանքներում,  Ծեծերում, բանտերում, խռովութիւններում, աշխատանքներում, հսկմունքներում, ծոմերում,  Սրբութիւնով, գիտութիւնով, երկայնմտութիւնով, քաղցրութիւնով, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով,  Ճշմարտութեան խօսքով, Աստուծոյ զօրութիւնով, արդարութեան զէնքերովը աջ կողմից եւ ձախ կողմից.  Փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով, ինչպէս մոլորեցնողներ՝ բայց ճշմարիտներ.  Ինչպէս չ’ճանաչուածներ, բայց լաւ ճանաչուածներ. ինչպէս մեռածներ, բայց ահա կենդանի ենք. ինչպէս պատժուածներ, բայց չ’սպանուածներ, 10  Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ: 11  Մեր բերանը բացուած է դէպի ձեզ, ով Կորնթացիներ, մեր սիրտը լայնացած է: 12  Դուք մեզանից նեղութիւն չ’ունիք, միայն թէ ձեր սրտերումն էք նեղվում: 13  Եւ մի եւ նոյն հատուցումը անելով, (ինչպէս թէ որդիների հետ եմ խօսում,) դուք էլ լայնացէք: 14  Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարի հետ: 15  Եւ ի՞նչ միաբանութիւն ունի Քրիստոսը Բելիարի հետ. կամ ի՞նչ բաժին ունի հաւատացեալն անհաւատի հետ: 16  Կամ ի՞նչ համաձայնութիւն ունի Աստուծոյ տաճարը կուռքերի հետ. որովհետեւ դուք կենդանի Աստուծոյ տաճարն էք. ինչպէս Աստուած ասեց թէ Նորանցում կ’բնակուեմ, եւ նորանցում ման կ’գամ. եւ նորանց Աստուած կ’լինեմ, եւ նորանք իմ ժողովուրդ: 17  Նորա համար՝ նորանց միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք, ասում է Տէրը, եւ պիղծ բաների մի դպչիք: 18  Եւ ես կ’ընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կ’լինեմ. եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը:

Ծանոթագրություններ