2 Հովհաննես 1։1-13

1  Երէցը, ընտրեալ Կիւրիային*, եւ նորա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտութիւնով, (եւ ոչ միայն ես, այլ այն ամենն էլ որ ճշմարտութիւնը ճանաչել են:)  Այն ճշմարտութեան պատճառովը որ մեզանում մնում է, եւ մեզ հետ կ’լինի յաւիտեան:  Ձեզ հետ լինի շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուած Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ Հօր Որդուցը, ճշմարտութիւնով եւ սիրով:  Շատ ուրախացայ որ քո որդիներիցը գտայ որ ճշմարտութիւնով են գնում, ինչպէս որ հրաման առանք Հօրիցը:  Եւ հիմա աղաչում եմ քեզ, Կիւրիայ*, ոչ իբր թէ մի նոր պատուիրանք եմ գրում քեզ, այլ այն որ սկզբիցն ունէինք, որ իրար սիրենք:  Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք:  Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը:  Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. այլ որ բոլոր վարձք առնենք:  Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ: 10  Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան: 11  Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին: 12  Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չ’կամեցայ թղթով եւ թանաքով գրել. այլ յոյս ունիմ գալ ձեզ մօտ. եւ բերանէ բերան խօսել, որ մեր ուրախութիւնը կատարեալ լինի: 13  Բարեւ են տալիս քեզ քո ընտրեալ քրոջ որդիքը:

Ծանոթագրություններ

1։1 Այսինքն՝ տիկինին։
1։5 Այսինքն՝ տիկին։