2 Պետրոս 3։1-18

3  Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ:  Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները:  Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին:  Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ:  Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը.  Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ:  Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը:  Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր:  Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն: 10  Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին: 11  Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում: 12  Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. եւ տարերքը կրակ ընկած կը հալուին: 13  Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում: 14  Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ: 15  Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք. ինչպէս մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ Աստուածանից իրան տրուած իմաստութեան պէս գրեց ձեզ: 16  Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպես միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար: 17  Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը: 18  Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտեանական օրն: Ամէն:

Ծանոթագրություններ