2 Սամուել 1։1-27

1  Եւ Սաւուղի մեռնելուց յետոյ՝ եղաւ որ երբոր Դաւիթը ետ դառաւ Ամաղեկացիներին զարկելուց եւ երկու օր Սիկելակումը մնաց.  Երրորդ օրը եղաւ որ՝ ահա բանակիցը՝ Սաւուղի մօտից մէկն եկաւ, հանդարձները պատառոտած եւ գլխին հող. եւ երբոր նա Դաւիթի մօտ եկաւ՝ գետինն ընկաւ եւ երկրպագութիւն արաւ։  Եւ Դաւիթն ասեց նորան. Ո՞ր տեղից ես գալիս։ Եւ նա ասեց նորան. Ես Իսրայէլի բանակիցը փախայ։  Եւ Դաւիթն ասեց նորան. Բանը ինչպէս եղաւ, պատմիր ինձ։ Եւ նա ասեց թէ Ժողովուրդը պատերազմիցը փախաւ, եւ վողովրդիցն էլ շատ մարդիկ ընկան մեռան. նաեւ Սաւուղը եւ նորա որդի Յովնաթանը մեռան։  Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Սաւուղի եւ նորա որդի Յովնաթանի մեռնելը ինչպէ՞ս իմացար։  Եւ նորան լուր բերող պատանին ասեց. Դիպուածով Գեղբուէ սարի վերայ պատահեցի, եւ ահա Սաւուղը կռնած էր իր նիզակի վերայ, եւ կառքերն ու ձիաւորները նորա վերայ էին հասնում։  Այն ժամանակ ետ դառաւ եւ տեսաւ ինձ, եւ ինձ կանչեց, ես էլ ասեցի. Ահա ես։  Եւ նա ինձ ասեց. Դու ո՞վ ես։ Ես էլ նորան ասեցի թէ Ամաղեկացի եմ։  Աղաչում եմ, ինձ վերայ կանգնիր ու ինձ մեռցրու. որովհետեւ թմրութիւնն ինձ կոխել է, բայց հոգիս տակաւին վերաս է։ 10  Եւ ես նորա վերայ կանգնեցի եւ նորան մեռցրի. որովհետեւ ես հասկացայ որ՝ նա իր ընկնելուցն յետոյ՝ չի ապրիլ. եւ նորա գլխի վերայի թագը եւ նորա բազուկի վերայի ապարանջանը առայ եւ այստեղ բերի նորանց իմ տիրոջ համար։ 11  Այն ժամանակ Դաւիթն իր հանդերձները բռնեց եւ պատառեց նորանց, նոյնպէս էլ նորա հետ եղող բոլոր մարդիկը։ 12  Եւ նորանք Սաւուղի համար, եւ նորա որդի Յովնաթանի համար եւ Տիրոջ ժողովրդի համար, եւ Իսրայէլի տան համար սուգ բռնեցին եւ լաց եղան, եւ մինչեւ իրիկուն ծոմ պահեցին, որ նորանք սրով ընկել էին։ 13  Եւ Դաւիթն իրան լուր բերող պատանիին ասեց. Դու ո՞ր տեղացի ես։ Եւ նա ասեց, Ես մէկ պանդուխտ Ամեղակացիի որդի եմ։ 14  Եւ Դաւիթը նորան ասեց. Ի՞նչպէս չ’վախեցար՝ ձեռքդ մեկնեցիր եւ Տիրոջ օծեալին մեռցրիր։ 15  Եւ Դաւիթը երիտասարդների մէկին կանչեց եւ ասեց. Մօտեցիր՝ սորան մեռցրու. եւ նա նորան զարկեց, որ նա մեռաւ։ 16  Եւ Դաւիթը նորան ասեց. Քո արիւնը քեզ համար վկայութիւն տուաւ՝ ասելով. Տիրոջ օծեալին ես մեռցրի։ 17  Եւ Դաւիթը Սաւուղի վերայ եւ նորա որդի Յովնաթանի վերայ այս ողբն ողբաց եւ ասեց. 18  Աղեղը Յուդայի որդկանցը սովորեցնեն. ահա նա Ուղիղի գրքումը գրուած է։ 19  Փառաւորութիւնը, ով Իսրայէլ,Քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ.Ի՞նչպէս վայր ընկան քաջերը։ 20  Մի պատմէք Գէթի մէջ.Աւետիս մի տաք Ասկաղոնի ճանապարհներումը.Մի գուցե ուրախանան Փղշտացիների աղջկերքը,Մի գուցե հրճուին անթլփատների աղջկերքը։ 21  Ով Գեղբուէի սարեր.Ոչ ցող եւ ոչ անձրեւ լինի ձեզ վերայ.Ոչ էլ երախայրի ընծաների անդաստաններ.Որովհետեւ այնտեղ ձգուեցաւ զօրաւորների վահանը,Սաւուղի վահանը իբրեւ թէ իւղով չ’օծուած։ 22  Խոցուածների արիւնից՝ զօրաւորների ճարպից՝Յովնաթանի աղեղը ետ չ’քաշուեցաւ,Եւ Սաւուղի սուրը դարտակ ետ չ’դառաւ։ 23  Սաւուղն ու Յովնաթանը,Շատ սիրելի եւ հաճելի իրանց կենդանութեան ժամանակին,Իրանց մահուան ժամանակին էլ իրարից չ’բաժանուեցան.Արծիւներիծ աւելի թեթեւաշարժ՝Եւ առիւծներից աւելի զօրաւոր։ 24  Իսրայէլի աղջկերք, լացէք Սաւուղի համար,Որ ձեզ վայելուչ կարմիրներ է հագցնում,Եւ ձեր հանդերձների վերայ ոսկի զարդեր է դնում։ 25  Ինչպէ՜ս վայր ընկան քաջերը պատերազմում.Յովնաթանը քո բարձր տեղերի վերայ խոցուեցաւ։ 26  Ցաւում եմ քեզ համար, եղբայրս Յովնաթան,Դու ինձ խիստ սիրելի էիր.Բարձր էր ինձ համար քո սերը կանանց սէրից։ 27  Ինչպէ՜ս ընկան քաջերը.Եւ կորա՜ն պատերազմի զէնքերը։

Ծանոթագրություններ