2 Սամուել 11։1-27

11  Եւ եղաւ հետեւեալ տարին, որ թագաւորները պատերազմի դուրս գալու ժամանակին, Դաւիթը Յովաբին եւ նորա հետ իր ծառաներին եւ բոլոր Իսրայէլին ուղարկեց, որոնք Ամմոնացիներին կոտորեցին, եւ Ռաբբան պաշարեցին. բայց Դաւիթը մնացել էր Երուսաղէմ։  Եւ մէկ օր իրիկուայ դէմ Դաւիթն իր անկողինիցը դուրս գալով պալատի տանիքի վերայ ման էր գալիս, եւ տանիքի վերայից մէկ կին տեսաւ, որ լուացվում էր, եւ այն կինը շատ գեղեցիկ էր տեսքով։  Եւ Դաւիթը մարդ ուղարկեց եւ հարցուփորձ արաւ այն կնկայ համար. եւ ասեցին. Ահա դա Բերսաբէն է Էլիամի աղջիկը՝ Քետացի Ուրիայի կինը։  Եւ Դաւիթը պատգամաւորներ ուղարկեց եւ առաւ նորան, եւ նա եկաւ նորա մօտ. եւ Դաւիթը պառկեց նորա հետ. եւ նա նոր էր մաքրուած իր անմաքրութիւնիցը. եւ նա ետ դառաւ իր տունը։  Եւ կինը յղացաւ, եւ մարդ ուղարկեց եւ իմացրեց Դաւթին ասելով. Ես յղի եմ։  Եւ Դաւիթը մարդ ուղարկեց Յովաբին, թէ Քետացի Ուրիային ինձ մօտ ուղարկիր։ Եւ Յովաբը Ուրիային Դաւիթի մօտ ուողարկեց։  Եւ Ուրիան եկաւ նորա մօտ. եւ Դաւիթը հարցրեց Յովաբի ողջութիւնը, եւ զօրքի ողջութիւնը եւ պատերազմի վիճակը։  Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Իջիր տունդ եւ ոտքերդ լուայ։ Եւ Երբոր Ուրիան թագաւորի պալատիցը դուրս գնաց, նորա ետեւից էլ թագաւորի պարգև գնաց։  Բայց Ուրիան թագաւորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառների հետ, եւ չ’իջաւ իր տունը։ 10  Եւ պատմեցին Դաւիթին ասելով թէ Ուրիան չէ իջել իր տունը. եւ Դաւիթն ասեց Ուրիային. Չէ՞ որ ճանապարհից ես եկել դու. ի՞նչու համար չես իջել քո տունը։ 11  Եւ Ուրիան ասեց Դաւիթին. Տապանակը եւ Իսրայէլը եւ Յուդան վրաններում են բնակվում, եւ իմ տէրը Յովաբը, եւ իմ տիրոջ ծառաները դաշտի երեսին են բանակ տուել, եւ ես գնամ իմ տո՞ւնը՝ ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու. քո կեանքը եւ քո հոգիի կեանքը վկայ է, որ այս բանը ես չեմ անիլ։ 12  Եւ Դաւիթն ասեց Ուրիային. Այսօր էլ այստեղ մնա, եւ էգուց քեզ ճանապարհեմ։ Եւ Ուրիան մնաց Երուսաղէմ այն օրը եւ հետեւեալ օրը։ 13  Եւ Դաւիթը կանչեց նորան եւ նա կերաւ նորա առաջին եւ խմեց. եւ Դաւիթն արբեցրեց նորան. եւ նա իրիկունը դուրս եկաւ որ իր անկողինումը քնէ իր տիրոջ ծառաների հետ, եւ չ’իջաւ իր տունը։ 14  Եւ առաւօտը եղաւ, որ Դաւիթը մի նամակ գրեց Յովաբին եւ ուղարկեց Ուրիայի ձեռքով։ 15  Եւ նամակի մէջ գրեց ասելով. Ուրիային դրէք սաստիկ պատերազմի դիմացը, եւ դուք ետ քաշուեցէք նորա ետեւից, որ նա զարկուի եւ մեռնէ։ 16  Եւ եղաւ երբոր Յովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային դրաւ այնտեղը ուր գիտէր որ զօրաւոր մարդիկ կային։ 17  Եւ այն քաղաքի մարդիկը դուրս եկան եւ Յովաբի հետ պատերազմեցին. եւ ընկան զօրքիցը՝ Դաւիթի ծառաներիցը. եւ Քետացի Ուրիան էլ մեռաւ։ 18  Եւ Յովաբը մարդ ուղարկեց եւ պատմեց Դաւիթին պատերազմի բոլոր բաները։ 19  Եւ պատուիրեց պատգամաւորին ասելով. հենց որ պատաերազմի բոլոր բաները թագաւորին պատմես վերջացնես, 20  Իցէ թէ թագաւորի բարկութիւնը բարձրանայ, եւ քեզ ասէ՝ Ի՞նչու մօտեցաք քաղաքին պատերազմելու. չ’գիտէի՞ք որ պարսպի վերայից նետ կ’գցեն։ 21  Ո՞վ մեռցրեց Յերոբեսէթի* որդի Աբիմելէքին. չէ՞ որ մի կին նորա վերայ պարսպի վերայից մի երկնաքարի կտոր գցեց, եւ նա մեռաւ Թէբէսում. ի՞նչու մօտեղաք պարսպին. 22  Դու էլ ասես. Քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։ Եւ պատգամաւորը գնաց եւ պատմեց Դաւիթին այն ամենը, որի համար Յովաբը նորան ուղարկել էր։ 23  Եւ պատգամաւորն ասեց Դաւիթին թէ Երբոր այն մարդիկը ուժովացան մեզ վերայ եւ դաշտը դուրս եկան եկան մեզ դէմ, մենք նորանծ հալածեցինք մինչեւ քաղաքի դուռը. 24  Եւ աղեղնաւորները նետեր գցեցին քո ծառաների վերայ պարսպի վերայից, եւ մեռան թագաւորի ծառաներիցը, եւ քո ծառայ Քետացի Ուրիան էլ է մեռել։ 25  Եւ թագաւորն ասեց պատգամաւորին. Այսպէս ասես Յովաբին. Այդ բանը քո աչքին չար չ’երեւայ. որովհետեւ սուրը այսպէս եւ այնպէս կ’ուտէ. սաստկացրու պատեազմդ քաղաքի դէմ եւ քանդիր նորան. իսկ դու քաջալերիր նորան։ 26  Եւ Ուրիայի կինը լսեց, որ նորա այրը Ուրիան մեռել է, եւ իր մարդի վերայ սուգ արաւ։ 27  Եւ երբոր սուգն անցաւ, Դաւիթը մարդ ուղարկեց եւ նորան ընդունեց իր տունը. եւ նա նորան կին եղաւ, եւ նորա համար որդի ծնեց. բայց այս բանը, որ Դաւիթն արաւ, չար երեւեցաւ Տիրոջ աչքին։

Ծանոթագրություններ

11։21 Դատ. 6:32, «Յերոբաաղ»։ 9:53։