2 Սամուել 13։1-39

13  Եւ սորանց յետոյ եղաւ որ Դաւիթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քոյր ունէր՝ անունը Թամար. եւ Դաւիթի որդի Ամնոնը սիրեց նորան։  Եւ Ամնոնը նեղվում էր մինչեւ որ հիւանդացաւ իր քոյր Թամարի պատճառով. որովհետեւ նա կոյս էր. եւ դժուար էր երեւում Ամնոնի աչքին նորան մի բան անել։  Բայց Ամնոնը մի ընկեր ունէր, եւ նորա անունը Յովնադաբ էր՝ Դաւիթի եղբայր Սամաայի որդի. եւ Յովնադաբը մի շատ խելօք մարդ էր։  Եւ նորա ասեց. Ի՞նչու ես դու այդպէս օրէցօր մաշվում, ով թագավորի որդի. մի՞թէ ինձ չես յայտնիլ։ Եւ Ամնոնն ասեց նորան. Ես սիրում եմ եղբայր Աբիսողոմի քոյր Թամարին։  Եւ Յովնադաբն ասեց նորան. Պառկիր քո անկողինումը եւ քեզ հիւանդ ձեւացրու, եւ երբոր հայրդ գայ քեզ տեսնելու, դու ասիր նորան. Թող իմ քոյր Թամարը գայ եւ ինձ հաց ուտեցնէ, եւ իմ աչքի առաջին պատրաստէ կերակուրը, որպէս զի տեսնեմ եւ ուտեմ նորա ձեռքիցը։  Եւ Ամնոնը պառկեց եւ իրան հիւանդ ձեւացրից. եւ թագաւորը եկաւ նորան տեսնելու. եւ Ամնոնն ասեց թագաւորին. Թող իմ քոյր Թամարը գայ իմ աչքի առաջին երկու սլիթ շինէ, եւ ես ուտեմ նորա ձեռքիցը։  Եւ Դաւիթը տունը մարդ ուղարկեց Թամարին ասելով. Գնա քո եղբայր Ամնոնի տունը եւ շինիր նորա համար կերակուրը։  Եւ Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տունը որ պառկել էր եւ վեր առաւ խմորը եւ թրեց եւ բլիթներ շինեց նորա աչքի առաջին, եւ եփեց բլիթները։  Եւ առաւ տապակը եւ թափեց նորա առաջին բայց նա չ’ուզեց ուտել. եւ Ամնոնն ասեց. Իմ մօտիցն ամեն մարդ դուրս հաննեցէք. եւ ամեն մարդ դուրս եկաւ նորա մօտիցը։ 10  Եւ Ամնոնն ասեց Թամարին. կերակուրը բեր սենեակը, որ քո ձեռքիցն ուտեմ. եւ Թամարն առաւ իր շինած բլիթները եւ տարաւ սենեակը իր եղբայր Ամնոնի մօտ։ 11  Եւ մօտեցրեց նորան որ ուտէ. բայց նա բռնեց նորան եւ ասեց նորան. Եկ պառկիր ինձ հետ, քոյրս։ 12  Եւ նա ասեց նորան. Ոչ, եղբայրս, ինձ մի բռնաբարիր. որովհետեւ Իսայէլի մէջ այսպէս չեն անիլ. այդ անզգամութիւնը մի անիր։ 13  Եւ ես ուր տանեմ իմ նախատինքը, եւ դու էլ Իսրայէլի մէջ անզգամների պէս կ’լինես. եւ հիմա դու խօսիր թագավորի հետ, եւ նա ինձ չի արգելիլ քեզանից։ 14  Բայց նա չ’ուզեց նորա ձայնին լսել եւ բռնեց նորան եւ բռնաբարեց նորան եւ պառկեց նորա հետ։ 15  Յետոյ Ամնոնը նորան ատեց շատ մեծ ատելութեամբ, այնպէս որ աւելի մեծ էր ատելութիւնը որով ատում էր նորան այն սէրիցը, որով առաջ սիրում էր նորան։ Եւ Ամոնն ասեց նորան. Վեր կաց գնա։ 16  Եւ Թամարն ասեց նորան. Մի լինիր պատճառ այս աւելի մեծ չարութեանը քան թէ այն միւսը որ արիր ինձ՝ դուրս անելով ինձ. բայց նա չ’ուզեց նորան լսել։ 17  Եւ նա իր սպասաւոր երիտասարդին կանչեց եւ ասեց. Դուրս ար սորան իմ մօտիցը, եւ կողպիր դուռը նորա ետեւիցը։ 18  Եւ Թամարի վերայ թեւքերով պատմուճան կար. որովհետեւ թագաւորի կոյս աղջիկները այսպիսի պատմուճաններ էին հագնում։ Եւ նորա սպասաւորը նորան դուրս արաւ եւ դուռը կողպեց ետեւիցը։ 19  Եւ Թամարը մոխիր առաւ իր գլխին ածեց եւ թեւքերով պատմուճանը որ իր վերայ էր, պատառեց եւ իր ձեռքը իր գլխին դրած էր եւ լաց էր լինում։ 20  Եւ նորա եղբայր Աբիսողոմն ասեց նորան. Արդեօք քո եղբայր Ամնոնը քեզ հետ եղաւ. հիմա, քոյրս, լուռ կաց. քո եղբայրն է նա. այս բանը սրտիդ հոգս մի շինիր։ Եւ Թամարը նստեց անմիխիթար իր եղբայր Աբիսողոմի տանը։ 21  Եւ Դաւիթ թագաւորը լսեց այս բոլոր բաները եւ շատ բարկացաւ։ 22  Եւ Աբիսողոմը չէր խօսում Ամնոնի հետ ոչ վատ եւ ոչ լաւ. որովհետեւ Աբիսողոմն ատում էր Ամնոնին նորա համար որ իր քոյր Թամարին բռնաբարել էր։ 23  Եւ երկու տարի անցնելքուց յետոյ եղաւ որ Աբիսողոմի ոչխարների ասրակտուրն էր Եփրեմի մօտի Բաաղհասորումը. եւ Աբիսողոմը կանչեց թագաւորի բոլոր որդիներին։ 24  Եւ Աբիսողոմն եկաւ թագաւորի մօտ եւ ասեց. Ահա քո ծառան ասրակտուր ունի. խնդրեմ՝ որ թագաւորը եւ իր ծառաները ծառայիդ հետ գնան։ 25  Եւ թագաւորն ասեց Աբիսողոմին. Ոչ, որդիս, չ’գնանք ամենքս եւ չ’ծանրանանք քեզ վերայ. եւ նա ստիպեց նորան, բայց նա չ’ուզեց գնալ եւ օրհնեց նորան։ 26  Եւ Աբիսողոմն ասեց. Եթէ ոչ, թող գոնէ իմ եղբայր Ամնոնը գայ մեզ հետ. եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչու համար նա գնայ քեզ հետ։ 27  Բայց Աբիսողոմն ստիպեց նորան, եւ Դաւիթին ուղարկեց նորա հետ Ամնոնին եւ թագաւորի բոլոր որդիներին։ 28  Եւ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին ասելով. Մտիկ արէք երբոր Ամնոնի սիրտը գինիով զուարթանայ եւ ես ձեզ ասեմ՝ զարկէք Ամնոնին, մեռցրէք նորան, մի վախենաք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում. զօրացէք եւ քավասիրտ եղէք։ 29  Եւ Աբիսողոմի երիտասարդներն արին Ամնոնին ինչպէս որ Աբիսողմը հրամայել էր, եւ թագաւորի որդիքը վեր կացան հեծան ամեն մարդ իր ջորին եւ փախան։ 30  Եւ նորանք տակաւին ճանապարհին էին, որ լուր եկաւ Դաւիթին ասելով թէ Ասիսողոմը զարկեց թագաւորի բոլոր որդիներին, եւ նորանցից մէկն էլ չէ մնացել։ 31  Եւ թագաւոր վեր կացաւ եւ իր հանդերձները պատառեց եւ գետինը պառկեց, եւ նորա բոլոր ծառաները կանգնել էին՝ հանդերձները պատառած։ 32  Եւ Դաւիթի եղբայր Սամաայի որդին Յովնադաբը պատասխանեց ասելով. Իմ տէրը չ’ասէ թէ բոլոր երիտասարդներին սպանեցին. որովհետեւ միայն Ամնոնն է մեռել. նորա համար որ սա Աբիսողոմի բերանովը որոշուած էր այն օրից որ նա բռնաբարեց նորա քոյր Թամարին։ 33  Եւ հիմա թող իմ տէր թագաւորը հոգս չ’անէ այս բանի համար ասելով թէ Թագաւորի բոլոր որդիքը մեռան. որովհետեւ միայն Ամնոնն է մեռել։ 34  Եւ Աբիսողոմը փախաւ։ Եւ երբոր դէտ երիտասարդը իր աչքերը բարձրացրեց եւ մտիկ տուաւ, ահա շատ ժողովուրդ էր գալիս ետեւի ճանապարհովը սարի կողքովը։ 35  Եւ Յովնադաբն ասեց թագաւորին. Ահա գալիս են թագաւորի որդիքը. ինչպէս որ քո ծառայի խօսքն էր, այնպէս եղաւ։ 36  Եւ եղաւ հենց որ նա խօսքը վերջացրեց, ահա եկան թագաւորի որդիքը եւ բարձարացրին իրանց ձայները եւ լաց եղան, եւ թագաւորն էլ եւ նորնա բոլոր ծառաները շատ մեծ լացով լաց եղան։ 37  Եւ Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուրի թագաւոր Ամիհուդի որդի Թոլմիի մօտ. եւ Դաւիթը սուգ արաւ իր որդիի մասին ամեն օր։ 38  Բայց Աբիսողոմը փախաւ եւ գնաց Գեսուր, եւ այնտեղ երեք տարի մնաց։ 39  Եւ Դաւիթ թագաւորը փափագում էր դուրս գնալ Աբիսողոմի մօտ. որովհետեւ մխիթարուել էր մեռնող Ամնոնի վերայ։

Ծանոթագրություններ