2 Սամուել 15։1-37

15  Եւ եղաւ սորանից յետոյ որ Աբիսողոմին իր համար կառքեր եւ ձիեր եւ յիսուն մարդ սուրհանդակ շինեց։  Եւ Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհի մօտ, եւ ամեն մարդ որ դատ էր ունենում որ գայ թագաւորի մօտ դատաստանի՝ Աբիսողոմը նորան կանչում էր իր մօտ եւ ասում. Դու ո՞ր քաղաքից ես, եւ նա ասում էր. Իսրայէլի ցեղերի մէկիցն է ծառադ։  Եւ Աբիսողոմը նորան ասում էր. Տես քո ճանապարները լաւ եւ ուղիղ են, բայց դու լսող չ’ունես թագաւորի կողմից։  Եւ Աբիսողոմն ասում էր. Երանի՜ թէ ինձ դատաւոր դնէին այս երկումը, եւ ինձ մօտ գար ամեն ով վէճ եւ դատ ունենար, եւ ես կ’արդարացնէի նորան։  Եւ երբոր մի մարդ նորան մօտենում էր նորան երկպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նորան բռնում եւ համբուրում նորան։  Եւ Աբիսողոմն այսպէս էր անում բոլոր Իսրայէլին, որ դատուելու համար գալիս էին թագաւորի մօտ. եւ Աբիսողոմը գողացաւ Իսրայէլի մարդկանց սիրտերը։  Եւ քառասուն* տարի անցնելուց յետոյ եղաւ որ Աբիսողոմն ասեց թագաւորին. Թող գնամ իմ ուխտերը կատարեմ Քեբրոնում որ արել եմ Տիրոջը համար։  Որովհետեւ ծառադ ուխտ եմ արել, երբոր ես բնակվում է Ասորիների Գեսուրումն ասելով. Եթէ Տէրն ինձ Երուսաղէմ դարձնէ, ես Տիրոջն եմ ծառայելու։  Եւ թագաւորն ասեց նորան. Գնա խաղաղութեամբ. եւ նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։ 10  Եւ Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրաէլի բոլոր ցեղերին ասելով. Երբոր փողի ձայնը լսէք, ասեցէք՝ Աբիսողոմը թագաւոր եղաւ Քեբրոնում։ 11  Եւ Աբիսողոմի հետ երկու հարիւր մարդ գնաց Երուսաղէմից հրաւիրուած. եւ նորանք գնացին միամտութեամբ, եւ ոչինչ չ’գիտէին։ 12  Եւ Աբիսողոմը զոհերը զոհելիս՝ մարդ ուղարկեց Դաւիթի խորհրդակից Գեզոնացի Աքիտոփելին ու բերաւ նորան քաղաք՝ Գեզոնիցը։ Եւ դաւաճանութիւնը զօրացաւ. եւ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի հետ։ 13  Եւ մէկ լրաբեր եկաւ Դաւիթի մօտ ասելով. Իսրայէլի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է։ 14  Եւ Դաւիթն ասեց իր բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղէմումն էին. Վէր կացէք եւ փախենք*. որովհետեւ մեզ համար ազատութիւն չի լինիլ Աբիսողոմի երեսից. շտապեէք գնալու, միգուցէ նա շուտով մեզ հասնէ եւ մեզ վերայ չարիք բերէ եւ քաղաքը զարկէ սուրի բերանով։ 15  Եւ թագաւորի ծառաներն ասեցին թագաւորին. Ամեն ինչ որ մեր տէր թագաւորը բարեհաճէ, ահա մենք քո ծառաները։ 16  Եւ դուրս ելաւ թագաւորը եւ նորա բոլոր տունը նորա ետեւից. եւ թագաւորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։ 17  Եւ թագաւորը դուրս եկաւ եւ բոլոր ժողովուրդը նորա ետեւից եւ կանգնեցին Բեթհամերհագում։ 18  Եւ նորա կողմին անց էին կենում նորա բոլոր ծառաները, բոլոր Քերեթիները եւ բոլոր Փելեթիները, եւ բոլոր Գէթացիները՝ վեց հարիւր մարդ որ եկել էին նորա ետեւից Գէթիցը անցնում էին թագաւորի առաջով։ 19  Եւ թագաւորն ասեց Գէթացի Եթթիին. Ի՞նչու համար ես դու էլ գնում մեզ հետ. ետ դարձիր եւ մնա թագաւորի մօտ. որովհետեւ դու օտարական եւ պանդուխտ ես քո տեղումը։ 20  Քո գալը երեկ էր, եւ այսօր քեզ խախտե՞մ մեզ հետ գնալու. եւ ես թող գնամ՝ ուր որ գնում եմ. դու ետ դարձիր եւ քո եղբայրներին էլ ետ դարձրու. քեզ հետ լինի ողորմութիւն եւ ճշմարտութիւն։ 21  Եւ Եթթին պատասխանեց թագաւորին եւ ասեց. Կենդանի է Տէրը եւ կենդանի է իմ տէր թագաւորը, որ այնտեղ ուր որ լնի իմ տէր թագաւորը թէ մահուան մէջ թէ կենդանութեան մէջ՝ ծառադ էլ պիտի այնտեղ լինի։ 22  Եւ Դաւիթն ասեց Եթթիին. Եկ անցիր։ Եւ Գէթացի Եթթին անցաւ իր հետ եղող բոլոր մարդկանցով եւ բոլոր ընտանիքներովը։ 23  Եւ բոլոր երկիրը լաց էր լինու մեծ ձայնով, եւ բոլոր ժողովուրդը անց էր կենում, եւ թագաւորը անց կացաւ կենդրոն հեղեղատովը. եւ բոլոր ժողովուրդը անց էր կանում ճանապարհի առաջովը անապատը։ 24  Եւ ահա Սոդովկն էլ եւ բոլոր ղեւտացիները նորա հետ տանում էին Աստուծոյ ուխտի տապանակը. եւ Աստուծոյ տապանակը կանգնեցրին. եւ Աբիաթարը վեր գնաց* մինչեւ որ բոլոր ժողովուրդը քաղաքիցը դուրս գալը վերջացրեց։ 25  Եւ թագաւորն ասեց Սադովկին. Աստուծոյ տապանակը ետ դարձրու քաղաքը. եթէ ես շնորհք եմ գտել Տիրոջ աչքի առաջին, նա ինձ ետ կ’դարձնէ եւ ինձ տեսնել կ’տայ իրան եւ իր բնակարանը։ 26  Բայց եթէ Նա այսպէս ասէ թէ Ես քեզ չեմ հաւանում, ահա ես, թող ինձ անէ ինչպէս որ հաճելի է իր աչքին։ 27  Եւ թագաւորն ասեց Սադովկ քահանային. Ով տեսանող, ետ դարձիր խաղաղութեամբ եւ քո որդի Աքիմաասը եւ Աբիաթարի որդի Յովնաթանը ձեր երկու որդիքը ձեզ հետ։ 28  Տեսէք ես անապատի դաշտերումը ուշանալու եմ, մինչեւ որ ձեզանից խօսք գայ որ ինձ իմացնէք։ 29  Եւ Սադովկն ու Աբիաթարն Աստուծոյ տապանակը ետ դարձրին Երուսաղձմ եւ իրանք մնացին այնտեղ։ 30  Եւ Դաւիթը վեր էր գնում Ձիթենեաց զառիվերովը, եւ վեր գնալով լաց էր լինում, եւ իր գլուխը ծածկած եւ ոտքերը բոբիկ էր գնում. եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը՝ ամեն մարդ իր գլուխը ծածկել էր եւ վեր էին գնում լաց լինելով։ 31  Եւ Դաւիթին պատմեցին ասելով. Աքիտոփէլը ապստամբների հետ Աբիսողոմի մօտ է։ Եւ Դաւիթն ասեց. Յիմարացրու Աքիտոփէլի խորհուրդը, աղաչում եմ, ով Տէր։ 32  Եւ եղաւ երբոր Դաւիթն եկաւ մինչեւ բլուր գլուխը, ուր նա երկրպագութիւն արաւ Աստուծոյ, ահա նորան դիմաւորեց Արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառած եւ հողը գլխին։ 33  Եւ Դաւիթն ասեց նորան. Եթէ ինձ հետ գաս, ինձ վերայ բեռ կ’լինես։ 34  Եւ եթէ ետ դառնաս քաղաքը եւ Աբիսողոմին ասես. Ես քեզ ծառայ դառնամ, ով թագաւոր. ես առաջուց քո հօր ծառան էի, եւ հիմա էլ քո ծառան եմ. այն ժամանակ դու կ’ցրուես ինձ համար Աքիտոփէլի խորհուրդը։ 35  Եւ ահա այնտեղ քեզ հետ կան Սադովկ եւ Աբիաթար քահանաները, եւ ամեն ինչ որ թագաւորի տանիցը լսես, իմացրու Սադովկ եւ Աբիաթար քահանաներին։ 36  Ահա այնտեղ նորանց հետ են նորանց երկու որդիքը՝ Աքիմաաս Սադովկի եւ Յովնաթան Աբիաթարի որդին. եւ ինձ մօտ ուղարկեցէք նորանց ձեռքովը ամեն ինչ բան որ լսէք։ 37  Եւ Դաւիթի բարեկամ Քուսին եկաւ քաղաքը. եւ Աբիսողոմն եկաւ Երուսաղէմ։

Ծանոթագրություններ

15։7 Ըստ ոմանց՝ չորս։
15։14 Գլ 19:9։ Սաղ. 3. վերնագիրը։
15։24 ողջակէզ մատուցրեց։