2 Սամուել 23։1-39

23  Եւ սորանք են Դաւիթի վերջին խօսքերը. Յեսսէի որդի Դաւիթի խօսքը, Եւ այն մարդի խօսքը, որ վեր բարձրացաւ. Յակոբի Աստուծոյ օծեալը, Իսրայէլի վայելուչ երգերը շարադրողն էր.  Տիրոջ Հոգին խօսեց ինձանով,Եւ նորա խօսքն իմ լեզուի վերայ էր։  Իսրայէլի Աստուածն ասեց.Իսրայէլի Վէմը խօսեց ինձ հետ.Թէ մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի,Աստուծոյ երկիւղովն իշխէ։  Նա նման է առաւօտեան լոյսին,Երբոր արեգակը ծագում է,Մի առաւօտ՝ որ ամպեր չ’կան՝Ճառագայթիցն՝ անձրեւից յետոյԳետնից դալար է բուսնում։  Ապա իմ տունը այսպէս չէ՞ Աստուծոյ մօտ.Որովհետեւ յաւիտենական ուխտ է արել ինձ հետ.Հաստատաուած ամեն բանի մէջ եւ պահուած։ Ապա իմ բոլոր փրկութիւնն ու բոլոր բաղձանքը նա չի՞ ծաղկեցնիլ։  Իսկ բոլոր անօրէնները դուրս գցուած փուշի պէս են.Որը ձեռքով չեն բռնիլ։  Եւ նորանց դիպչող մարդըԹող զինուորուի երկաթով եւ նիզակի փայտով։ Եւ վառած կրակով պիտի վառուին նոյն տեղը։  Սորանք են Դաւիթի զօրաւորների անունները, Յօսէբ–բասեբեթ Թահքեմոնացին՝ զօրաւորների գլխաւորը. նա է Ասօնացի Ադինօն, որ ութ հարիւր մարդ մէկ անգամ մեռցրեց։  Նորանից յետոյ Աքուքացիի որդի Դովդայի որդի Եղիազարը, որ Դաւիթի հետ եղող երեք զօրավարներիցն էր, երբոր նախատեցին այնտեղ պատերազմի համար ժողովուած Փղշտացիներին, եւ Իսրայէլի մարդիկը փախան։ 10  Նա վեր կացաւ եւ զարկեց Փղշտացիներին մինչեւ որ ձեռքը յոգնեց եւ ձեռքն իր սուրին փակաւ, եւ Տէրն այն օրը մեծ փրկութիւն արաւ, եւ ժողովուրդը նորանից դարձաւ, որ միայն կողոպուտն անէ։ 11  Եւ նորանից յետոյ Արարացի Ագէի որդի Սամման էր. երբոր Փղշտացիները մի խումբ կազմեցին, եւ այնտեղ մի կտոր ագարակ կար ոսպով լիքը, ժողովուրդը Փղշտացիների երեսիցը փախաւ, 12  Այն ժամանակ նա դէմ կացաւ ագարակի մէջ ու նորան պաշտպանեց եւ զարկեց Փղշտացիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն արաւ։ 13  Եւ այն երեսուն զօրաւարներից երեքը գնացին հունձի ժամանակին Դաւիթի մօտ Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների մէկ գունդը բանակուել էր Ռափայնոց հովիտումը։ 14  Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր. եւ Փղշտացիների մի զօրախումբը այն ժամանակ Բեթլեհէմումն էր։ 15  Եւ Դաւիթը փափաքեց եւ ասեց. Ո՞վ կը բերէ ինձ համար խմելու ջուր Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։ 16  Եւ այս երեք զօրաւորները Փղշտացիների բանակը ճեղքեցին, եւ ջուր քաշեցին Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին. իսկ նա չ’ուզեց խմել այն, եւ թափեց Տիրոջ համար. 17  Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով Տէր, որ ես անեմ այս բանը. ես իրանց կեանքը վտանգի մէջ դնող մարդկանց արի՞ւնը խմեմ. եւ չ’կամեցաւ խմել այն. այս բանն արին այն երեք զօրաւորները։ 18  Եւ Շարուհեան Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. եւ նա բարձրացրեց իր նիզակը երեք հարիւր սպանուածների վերայ. եւ նա անուանի էր այյն երեքի մէջ։ 19  Թէեւ այն երեքից աւելի պատուաւոր էր եւ նորանց գլխաւորն էր, բայց այն առաջին երեքին նա չէր հասնիլ։ 20  Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի՝ Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանց. եւ նա իջաւ ու զարկեց առիւծի գուբի մէջ ձիւնի ժամանակ։ 21  Եւ նա զարկեց մի Եգիպտացի մարդ, որ տեսքով էր, եւ այդ Եգիպտացիի ձեռքին մի նազակ կար. իսկ նա գնաց նորա վերայ մէկ ցուպով ու յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքիցը եւ սպանեց նորան իր նիզակովը։ 22  Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան. եւ նա անունի էր այն երեք զօրաւորների մէջ։ 23  Երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն առաջին երեքին չէր հասնիլ. եւ Դաւիթն նորան իր ատեանին վերակացաու դրաւ։ 24  Յովաբի եղբայր Ասայէլն երեսունիցն էր. նաեւ Ելէանանը Դովդայի որդին՝ Բեթլեհէմացին։ 25  Հարօդացի Մամման, Հարօդացի Եղիկան. 26  Փելլատացի Քեղղէսը, Թեկուացի Եկգեսի որդի Իրասը. 27  Անաթովթացի Աբիեզերը, Ովսացի Մեբունան. 28  Աքուքացի Սելմօնը, 29  Նետոփաթացի Մաարան, Նետոփաթացի Բաանայի որդի Ալաբը. Բենիամինի որդկանց Գաբայից՝ Ռիփայի որդի Եթթին. 30  Փարաթոնացի Բանեան, Գաասի ձորերից Ադդային. 31  Արաբաթացի Աբիելբոնը, Բարումացի Ազամօթը. 32  Սաղաբինացի Եղիաբան, Յասենի որդիներից Յովնաթանը. 33  Հարարացի Սամման, Արարացի Սարարի որդի Աքիամը. 34  Մաաքաթիի որդիի Ահասբայի որդի Եղիփաղէտը, Գեղոնացի Աքիտոփէլի մրդի Եղիամը. 35  Կարմելացի Ասարէն, Արբացի Փաարան. 36  Սուբացի Նաթանի որդի Իգալը, Գադացի Բանին. 37  Ամոմոնացի Սելեկը, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան. 38  Յեթորացի Իրասը, Յեթերացի Գարեբը. 39  Քետացի Ուրիան. ամենը երեսունեւեօթը։

Ծանոթագրություններ