2 Սամուել 3։1-39

3  Եւ երկայն պատերազմ եղաւ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ. եւ Դաւիթը գնալով զօրանում էր, եւ Սաւուղի տունը գնալով տկարանում էր։  Եւ Քեբրոնում Դաւիթին որդիներ ծնուեցան, եւ նորա անդրանիկն էր Ամնոնը՝ Յեզրայէլացի Աքինոամից,  Եւ նորա երկրորդը Կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից Քիլաբն էր, եւ երրորդը Գեսուրի թագաւորի Թոլմիի աղջիկ Մաաքայի որդի Աբիսողոմն էր,  Եւ չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, եւ հինգերորդը Աբիտալի որդի Սափատիան էր,  Եւ վեցերորդը Դաւիթի կին Էգղայից ծնուած Յեթրամն էր։ Քեբրոնում Դաւիթին սորանք ծնուեցան։  Եւ քանի որ Սաւուղի տան եւ Դաւիթի տան մէջ պատերազմ կար, Աբենները Սաւուղի տան համար թիկունք էր։  Եւ Սաւուղը մէկ հարճ ունէր անունը Ռեսփա, Այիայի աղջիկը։ Եւ Յեբուսթեն Աբեննարին ասեց. Ի՞նչու մօտեցար իմ հօր հարճին։  Եւ Աբենները շատ բարկացաւ Յեբուսթէի խօսքերի համար եւ ասեց. Մի՞թէ ես շան գլուխ եմ որ Յուդայի դէմ՝ այսօր ողորմութիւն եմ անում քո հօր Սաւուղի տանը, նորա եղբայրներին եւ բարեկամներին, եւ քեզ Դաւիթի ձեռքը չ’մատնեցի, եւ դու այսօր այս կնկան համար ինձ մեղադրո՞ւմ ես։  Աստուած Աբեններին այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ Դաւիթին չ’անեմ, ինչ որ Տէրը նորան երդում արաւ. 10  Այսինքն թագաւորութիւնը Սաւուղի տանիցը վեր առնեմ, եւ Դաւիթի աթոռը Իսրայէլի վերայ եւ Յուդայի վերայ հաստատեմ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ։ 11  Եւ Յեբուսթէն այլ եւս չ’կարողացաւ Աբեններին պատասխան տալ՝ նորանից վախենալուցը։ 12  Եւ Աբեններն իր կողմանէ Դաւիթին պատգամաւորներ ուղարկեց ասելով. Այս երկիրը ո՞ւմն է. եւ նա ասեց. Ինձ հետ դաշնակցութիւն արա, եւ ահա իմ ձեռքը քեզ հետ կ’լինի բոլոր Իսրայէլը դէպի քեզ դարձնելու համար։ 13  Եւ նա ասեց. Լաւ, ես քեզ հետ դաշնակցութիւն կ’անեմ. բայց քեզանից մէկ բան եմ պահանջում, այսինքն՝ որ իմ երեսը չ’տեսնես՝ եթէ առաջ Սաւուղի աղջիկ Մեղքողին ինձ համար չ’բերես, երբոր գաս իմ երեսը տեսնելու։ 14  Եւ Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. Իմ կին Մեղքողը տուր ինձ, որին Փղշտացիների հարիւր անթլփատութիւններովվվվը առել եմ։ 15  Եւ Յեբուսթէն մարդ ուղարկեց եւ նորան առաւ նորա մարդ Լայիսեան Փաղտիէլից։ 16  Եւ նորա մարդը գնաց լալով մինչեւ Բաւուրիմ նորա ետեւիցը։ Եւ Աբենները նորան ասեց. Ետ դարձիր գնա. եւ նա ետ դառաւ։ 17  Եւ Աբենները խօսեց Իսայէլի ծերերի հետ եւ ասեց. Երէկ ու միւս օր ուզում էիք որ Դաւիթը ձեզ վերայ թագաւոր լինի. 18  Եւ հիմա արէք. որովհետեւ Տէրը Դաւիթի համար խօսեց ասելով. Իմ ծառայ Դաւիթի ձեռքովը պիտի ազատեմ՝ իմ ժողովուրդ Իսրայէլին Փղշտացիների ձեռքից ու նորա բոլոր թշնամիների ձեռքից։ 19  Նաեւ Աբենները Բենիամինի հետ խօսեց. նոյնպէս գնաց Աբենները Քեբրոն, որ Դաւիթին էլ պատմէ Իսրայէլի ու Բենինամինի բոլոր տանը հաճոյ երեւացածը։ 20  Եւ Աբեններն եկաւ Քեբրոն Դաւիթի մօտ՝ հետը քսան մարդ։ Եւ Դաւիթն Աբեններին եւ նորա հետ եղող մարդկանցը խնջոյք արաւ։ 21  Եւ Աբենները Դաւիթին ասեց. Վեմ կենամ գնամ , եւ բոլոր Իսրայէլը ժողովեմ իմ տէր թագաւորի մօտ, որ քեզ հետ դաշնակցութիւն անեն, եւ դու սրտիդ բոլոր ուզածի պէս թագաւորութիւն անես։ Եւ Դաւիթն Աբեններին ուղարկեց, եւ նա գնաց խաղաղութեամբ։ 22  Եւ ահա Դաւիթին ծառաները եւ Յովաբը ասպատակութիւնից ետ դառան, եւ իրանց հետ շատ աւար բերին. իսկ Աբենները Դաւիթի մօտ Քեբրոնումը չէր. որովհետեւ Դավիթին ուղարկել էր նորան, եւ նա գնացել էր խաղաղությամբ։ 23  Եւ երբոր Յովաբը եւ նորա հետ եղող բոլոր զօրքը եկան, Յովաբին պատմեցին եւ ասեցին. Ներեան Աբեններն եկաւ թագաւորի մօտ, նա էլ ուղարկեց նորան, եւ նա գնաց խաղաղութեամբ։ 24  Այն ժամանակ Յովաբը թագաւորի մօտ գնաց եւ ասեց. Ի՞նչ ես արել. ահա Աբենները քեզ մօտ է եկել. ի՞նչու համար նորան թող ես տուել, եւ նա էլ գնացել է։ 25  Դու գիտես, որ Ներեան Աբեններն եկել է քեզ խաբելու, եւ քո դուրս գալն ու մտնելը հասկանալու, եւ քո ամէն գործքն իմանալու։ 26  Եւ Յովաբը Դաւիթի մօտից դուրս եկաւ, եւ Աբենների ետեւիցը պատգամաւորներ ուղարկեց եւ նորան Սիրայի ջրհորիցը ետ դարձրին. բայց Դաւիթը չ’գիտէր։ 27  Եւ երբոր Աբենները ետ դառաւ Քեբրոն, Յովաբը նորան քաշեց դռան ներսի կողմը նորա հետ ծածուկ խօսակցութիւն անելու, եւ նորան այնտեղ զարկեց նորա սնակուշտին իր եղբայր Ասայէլի արիւնի համար. եւ նա մեռաւ։ 28  Եւ նորանից յետոյ Դաւիթը լսեց եւ ասեց. Ես ու իմ թագաւորութիւնը յաւիտեան անպարտ ենք Տիրոջ առաջին Ներեան Աբենների արիւնիցը։ 29  Յովաբի գլխի վերայ, ու նորա հօր բոլոր տան վերայ հասնի, եւ Յովաբի տանիցը պակաս չ’լինի սերմնակաթը, բորոտը, ցուպի կռթնողը, սրով ընկնողը եւ հացի կարօտը։ 30  Այսպէս Յովաբը եւ նորա եղբայր Աբեսսան Աբեններին մեռցրին. որովհետեւ նա նորանց եղբայր Ասայէլին պատերազմի ժամանակ Գաբաւոի մէջ մեռցրել էր։ 31  Եւ Դաւիթը Յովաբին եւ նորա հետ եղող բոլոր ժողովրդին ասեց. Ձեր հանդերձը պատառեցէք, եւ քուրձեր հագէք, եւ Աբենների առաջից լաց եղէք։ Եւ Դաւիթ թագաւորը դագաղի ետեւիցը գնաց։ 32  Եւ Աբեններին թաղեցին Քեբրոնումը. եւ թագաւորը ձայնը բարձրացրեց եւ Աբենների գերեզմանի վերայ լաց եղաւ. բոլոր ժողովուրդն էլ լաց եղաւ։ 33  Եւ թագաւորը Աբենների համար ողբաց եւ ասեց. Մի՞թէ անզգամի մեռնելու նման մեռաւ Աբենները։ 34  Քո ձեռքերը չէին կապուած. եւ քո ոտքերը չէին դրուած կապանքում. անօրէնների առաջ ընկնողների պէս ընկար։ Եւ բոլոր ժողովուրդը դարձեալ նորա վերայ լաց եղաւ։ 35  Եւ բոլոր ժողովուրդը եկաւ որ Դաւիթին հաց ուտեցնեն, քանի որ դեռ ցերեկ էր, բայց Դաւիթը երդում արաւ եւ ասեց. Աստուած ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, եթէ արեգակը մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ։ 36  Եւ բոլոր ժողովուրդը ուշադրութիւն արաւ. եւ այս բանը իրանց աչքին հաճոյ երեւեցաւ, ինչպէս որ թագաւորի ամեն արածը բոլոր ժողովրդի աչքերին հաճոյ էր երեւում։ 37  Եւ այն օրը բոլոր ժողովուրդը եւ բոլոր Իսրայէլը հասկացաւ, որ Ներեան Աբենների մեռցուիլը թագաւորիցը չէր։ 38  Եւ թագաւորն իր ծառաներին ասեց. Չ’գիտէք որ այսօր Իսրայէլի մէջ մէկ զօրավար եւ մեծաւոր ընկաւ։ 39  Եւ ես այսօր տկար եմ, թէպէտ եւ թագաւոր եմ օծուած. եւ այս մարդիկը՝ Շարուհեայի որդիքը ինձանից ուժով են. Տէրը չարութիւն անողին հատուցանէ՝ նորա չարութեան համեմատ։

Ծանոթագրություններ