2 Սամուել 4։1-12

4  Եւ երբոր Սաւուղի որդի Յեբուսթէն լսեց Աբենների Քեբրոնի մէջ մեռնելը, ձեռքերը թուլացան, եւ բոլոր Իսրայէլը տագնապուեցան։  Եւ Սեւուղի որդին երկու գնդապետ ունէր, մէկի անունը Բաանա՝ եւ միւսի անունը Ռեքաբ էր. որոնք Բենիամինի ցեղից Բերովթացի Ռեմօնի որդիքն էին. (որովհետեւ Բերովթն էլ Բենիամինեաններինն էր համարվում,  Եւ Բերովթացիները փախան Գեթթայիմ. եւ մինչեւ այսօր պանդուխտի պէս այնտեղ են բնակվում)։  Եւ Սաւուղ որդի Յովնաթանը մի տղայ ունէր՝ ոտքերը կաղ, երբոր Սաւուղին եւ Յովնաթանի լուրը Յեզրայէլից եկաւ, նա հինգ տարեկան էր. եւ նորա դայեակը նորան առաւ եւ փախաւ. եւ երբոր շտապում էր փախչելու, տղան վայր ընկաւ եւ կաղ դառաւ, եւ նորա անունը Մեմփիբոսթէ* էր,  Եւ Բերովթացի Ռեմօնի որդիքը՝ Ռեքաբը եւ Բաանան գնացին եւ ցերեկուայ տաք ժամանակին Յեբուսթէի տունը մտան, եւ նա կէս օրուայ ժամանակին անկողինում քնել էր։  Եւ նորանք մինչեւ տան մէջտեղը մտան իբրեւ թէ ցորեն առնողներ են եւ նորան սնակուշտիցը զարկեցին, եւ Ռեքաբը եւ նորա եղբայրը Բաանան փախան։  Այս կեպով նորանք տունը մտան, երբոր նա ներսի սենեակում՝ իր անկողինումը քնում էր, նորան զարկեցին, մեռցրին, եւ նորա գլուխը կտրեցին, եւ գլուխն առան բոլոր գիշերը դաշտի ճանապարհովը գնացին։  Եւ Յեբուսթէի գլուխը տարան Քեբրոն Դաւիթի մօտ, եւ թագաւորին ասեցին. Ահա քո թշնամիի՝ քո կեանքդ որոնող Սաւուղի որդի Յեբուսթէի գլուխը. եւ Տէրը Սաւուղիցն եւ նորա սերունդիցն այսօր վրեժխնդրութիւն տուաւ մեր տէր թագաւորին։  Եւ Դաւիթը պատասխանեց Բերովթացի Ռեմօնի որդիք Ռեքաբին եւ նորա եղբայր Բաանային եւ նորանց ասեց. Իմ հոգին ամեն նեղութիւնից ազատող Տէրը կենդանի է, 10  որ Նա որ ինձ պամեց եւ ասեց թէ Ահա Սաւուղը մեռաւ, եւ ինքն իր աչքին աւետիս տուող էր երեւում, բայց ես նորան բռնեցի եւ Սիկելակի մէջ նորան մեռցրի, փոխանակ որ ես նորան աւետիսի վարձք տայի. 11  Որչա՜փ աւելի այն չար մարդկանցը, որոնք արդար մարդին մեռցրին իր տանը մէջ իր անկողինի վերայ. եւ հիմա նորա արիւնը անպատճառ ձեր ձեռքիցը պիտի պահանջեմ եւ ձեզ երկրիցը պիտի վերացնեմ։ 12  Այն ժամանակ Դաւիթը երիտասարդներին հրամայեց, եւ նորանք մեռցրին. եւ նորանց ձեռքերն ու ոտքերը կտրեցին եւ Քեբրոնի աւազանի վերայ կախեցին։ Իսկ Յեբուսթէի գլուխն առան եւ թաղեցին Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանումը։

Ծանոթագրություններ

4։4 ա Մն. 8:34։ 9:40։ «Մերիբաաղ»։