2 Սամուել 5։1-25

5  Եւ Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն Դաւիթի մօտ եւ ասեցին թէ Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։  Դեռ սորանից առաջ երբոր* Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր, դու էիր Իսայէլի դուրս հանողը եւ ներս բերողը. եւ Տէրը քեզ ասեց. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին, եւ դու լինես իշխան Իսրայէլի վերայ։  Եւ Իսրայէլի բոլոր ծերերը եկան թագաւոր մօտ Քեբրոն, եւ Դաւիթ թագաւորը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ։  Դաւիթը երեսուն տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ թագաւորութիւն արաւ քառասուն տարի։  Քեբրոնումը Յուդայի վերայ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս, եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի եւ Յուդայի վերայ երեսունեւերեք տարի։  Եւ թագաւորը իր մարդիկներովը գնաց Երուսաղէմ՝ այն երկրում բնակող Յեբուսացիների վերայ. եւ Դաւիթի հետ խօսեցին ասելով թէ Այս տեղ չես մտնիլ, այլ հէնց կոյրերն ու կաղերը քեզ կ’հեռացնեն. կարծելով թէ Դաւիթը չի կարենալ այնտեղ մտնել։  Բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, (որ է Դաւիթի քաղաքը։)  Եւ Դաւթին այն օրը ասեց. Ով որ Յեբուսացիներին զարկէ եւ ջրանցքին հասնէ եւ Դաւիթին ատելի եղող կաղերին ու կոյրերին էլ նորա համար ասում են՝  Կոյրն ու կաղը տունը չ’մտնէ։ Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում եւ նորան Դաւիթի քաղաք անուանեց. եւ Դաւիթը նորա շուրջը շինեց Մելօնից դէպի ներս։ 10  Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ զօրաց Տէր Աստուածը նորա հետ էր։ 11  Եւ Տիւրոսիվ Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, նաեւ եղեւնափայտեր եւ հիւսներ եւ որմնադիրներ՝ որոնք Դաւիթի համար տուն շինեցին։ 12  Եւ Դաւիթն իմացաւ որ Տէրն իրան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ, եւ որ բարձրացրեց նորա թագաւորութիւնը իր ժողովուրդ Իսրայէլի համար։ 13  Եւ Դաւիթը Քեբրոնից գալուց յետոյ՝ Երուսաղէմից ուրիշ էլ հարճեր եւ կնիկներ առաւ. եւ Դաւիթին ուրիշ էլ տղերք եւ աղջեկերք ծնուեցան։ 14  Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերանց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան, 15  Սողոմոն, Յեբաար, Եղիսուա, Նափեկ, 16  Յափիէ, Եղիսամա, Եղիադա ու Եղիփաղէտ։ 17  Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթին Իսրայէլի վերայ թագաւոր են օծել, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն. երբոր Դաւիթն այս լսեց՝ իջաւ բերդը։ 18  Եւ Փղշտացիները եկան եւ տարածուեցան Ռափայնոց հովիտումը։ 19  Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Փղշտացիների դէմ. նորանց իմ ձեռքը կ’մատնե՞ս։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա. որովհետեւ Փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կ’մատնեմ։ 20  Այն ժամանակ Դաւիթը Բաաղփարասին գնաց. եւ Դաւիթը զարկեց նորանց այն տեղում եւ ասեց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքովը պատառեց, ջրերի պատառուածքի պէս. նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։ 21  Եւ Փղշտացիները այնտեղ ձգեցին իրանց կուռքերը. եւ Դաւիթը եւ իր մարդիկն առան նորանց։ 22  Եւ Փղշտացիները դարձեալ վեր ելան, եւ Ռափայնոց հովիտումը տարածուեցան։ 23  Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց, եւ նա ասեց. Վեր չ’գնաս, այլ դէպի նորանց ետեւի կողմը դարձիր, թթենիների կողմից նորանց վերայ գնա։ 24  Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժիր. որովհետեւ այն ժամանակ Տէրը քո առաջ պիտի դուրս գայ որ Փղշտացիների բանակը զարկէ։ 25  Եւ Դաւիթն այնպէս արաւ, ինչպէս որ Տէրը հրամայեց իրան. եւ Փղշտացիներին զարկեց՝ Գաբայից մինչեւ Գազեր։

Ծանոթագրություններ

5։2 երէկ էլ մէկէլ օրն էլ։