2 Սամուել 9։1-13

9  Եւ Դաւիթն ասեց. Արդեօք Սաւուղի տանիցը մնացած մարդ կա՞յ, որ նորան բարերարութիւն անեմ Յովնաթանի սիրոյն համար։  Եւ Սաւուղի տանիցը Սիբա անունով մի ծառայ կար, եւ նորան կանչեցին Դաւիթ մօտ, եւ թագաւորը նորան ասեց. Սիբան դո՞ւ ես. եւ նա ասեց. Ծառադ եմ։  Եւ թագաւորն ասեց. Սաւուղի տանիցը մնացած մարդ չ’կա՞յ, որ նորան Աստուծոյ ողորմութիւնն անեմ։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Յովնաթանիցը ոտքերը կաղ մի որդի կայ տակաւին։  Եւ թագաւորը նորան ասեց. Նա ո՞ւր է։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա նա Լադաբարումը Ամիէլի որդի Մաքիրի տանն է։  Եւ Դաւիթ թագաւորը մարդ ուղարկեց, եւ նորան Լադաբարից Ամիէլի որդի Մաքիրի տանիցն առաւ։  Եւ Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն* Դաւիթի մօտ եկաւ եւ երեսի վերայ ընկաւ ու խոնարհութիւն արաւ։ Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. եւ նա ասեց. Ահա ծառադ։  Եւ Դաւիթը նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ քո հօր Յովնաթանի սիրոյն համար քեզ անպատճառ բարերարութիւն պիտի անեմ, եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ վերայ պիտի դարձնեմ, եւ դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես։  Եւ նա խոնարհութիւն արաւ եւ ասեց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մառած շան վերայ նայեցիր։  Իսկ թագաւորը Սաւուղի ծառայ Սիբային կանչեց, եւ նորան ասեց. Սաւուղի եւ նորա տան բոլոր ստացուածքը քո տիրոջ որդիին տուի։ 10  Եւ դու ու քո որդիքը եւ ծառաներդ նորա համար երկիրը գործեցէք, եւ պտուղն իր մօտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենայ. եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտէ։ Եւ Սիբան տասնեւհինգ որդի եւ քսան ծառայ ունէր։ 11  Եւ Սիբան ասեց թագաւորին. Իմ թագաւոր Տէրս քո ծառային ինչ որ հրամայեց, ծառադ այնպէս պիտի անէ։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դաւիթը, թագաւորի որդկանց մէկի պէս իմ սեղանի վերայ հաց պիտի ուտէ։ 12  Եւ Մեմփիբոսթէն մի պզտիկ տղայ ունէր, եւ նորա անունը Միքա էր. եւ Սիբայի տան բնակողները Մեմփիբոսթէի ծառաներն էին։ 13  Եւ Մեմփիբոսթէն բնակվում էր Երուսաղէմումը. որովհետեւ միշտ թագաւորի սեղանի վերայ հաց էր ուտում, եւ նա իր երկու ոտքերովը կաղ էր։

Ծանոթագրություններ

9։6 ա Մն. 8:34։ 9:40։ «Մերիբաաղ»։ Գլ. 4:14։