2 Տարեգրություն 17։1-19

17  Եւ նորա որդի Յովսափատը թագաւոր եղաւ նորա տեղ. եւ զօրացաւ Իսրայէլի դէմ։  Եւ Յուդայի ամեն պարսպաւոր քաղաքներումը զօրքեր դրաւ Յուդայի երկրումը եւ Եփրեմի քաղաքներումը, որ նորա հայր Ասան առել էր։  Եւ Տէրը Յովսափատի հետ էր, որոհետեւ իր հայր Դաւիթի առաջի ճանապարհներումն էր գնում, եւ Բահաղներ չ’որոնեց։  Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս։  Եւ Տէրը հաստատեց թագաւորութիւնը նորա ձեռքումը. եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ։  Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը, եւ նա վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը։  Եւ իր թագաւորութեան երրորդ տարիումն ուղարկեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայէլին եւ Միքիային, որ Յուդայի քաղաքներում սովորեցնեն։  Եւ նորանց հետ էին Ղեւտացիները՝ Սեմայիա, Նաթանիա, Զաբաթիա, Ասայէլ, Սեմիրամովթ, Յովնաթան, Ադոնիա,Տուբիա եւ Տոբադոնիա Ղեւտացիները, եւ նորանց հետ էին Եղիսամա եւ Յովրամ քահանաները։  Եւ սովորեցնում էին Յուդայում, եւ նորանց հետ Տիրոջ օրէնքի մէկ գիրքը կար. եւ շրջեցին Յուդայի բոլոր քաղաքները. եւ սովորեցնում էին ժողովրդին։ 10  Եւ Տիրոջ վախը եղաւ Յուդայի շրջակայքում եղող բոլոր երկիրների թագաւորութիւնների վերայ, եւ Յովսափատի հետ պատերազմ չ’արին։ 11  Եւ Փղշտացիներից էլ ընծաներ եւ հարկի փող էին բերում Յովսափատի համար. Արաբացիներն էլ էին բերում նորա համար հօտերից՝ եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ։ 12  Եւ Յովսափատը գնալով մեծացաւ՝ շատ բարձր. եւ Յուդայի մէջ բերդեր եւ շտեմարանների քաղաքներ շինեց։ 13  Եւ նա շատ գործքեր ունէր Յուդայի քաղաքներումը. եւ Երուսաղէմի մէջ քաջ զօրաւորներ՝ պատերազմող մարդիկ ուներ։ 14  Եւ սա է նորանց համարը իրանց ազգատոհմերի համեմատ. Յուդայի հազարապետները՝ Եդնա իշխան, եւ նորա հետ երեք հարիւր հազար քաջ զօրաւորներ։ 15  Եւ նորանից յետոյ՝ Յօհանան իշխան, եւ նորա հետ երկու հարիւր ութսուն հազար։ 16  Եւ նորանից յետոյ՝ Զեքրիի որդի Ամասիան որ իրան ուխտել էր Տիրոջը, եւ նորա հետ երկու հարիւր հազար քաջ զօրաւորներ։ 17  Եւ Բենիամինի քաջ Եղիադան, եւ նորա հետ երկու հարիւր հազար աղեղնաւոր եւ ասպարաւոր մարդիկ։ 18  Եւ նորանցից յետոյ Յովզաբադ, եւ նորա հետ հարիւր ութսուն հազար սպառազինեալներ։ 19  Սորանք էին թագաւորին ծառայութիւն անողները բացի նորանցից, որոնց թագաւորը դրաւ պարսպաւոր քաղաքներումը բոլոր Յուդայի մէջ։

Ծանոթագրություններ