2 Տարեգրություն 19։1-11

19  Եւ Յուդայի Յովսափատ թագաւորը խաղաղութեամբ ետ դառաւ իր տունը Երուսաղեմ։  Եւ Անանիի որդի Յէու տեսանողը դուրս եկաւ նորա առաջին եւ ասեց Յովսափատ թագաւորին. Պէ՞տք էր չարին օգնէիր եւ որ Տիրոջը ատողներին սիրէիր. եւ սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից։  Բայց քեզ վերայ բարի բաներ են գտնվում. որովհետեւ բնաջինջ արիր Աստարովթի կուռքերը երկրից, եւ սիրտդ պատրաստեցիր Աստուծուն խնդրելու։  Եւ Յովսափատը բնակվում էր Երուսաղէմումը. եւ դարձեալ դուրս եկաւ ժողովրդի մէջ՝ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի սարը, եւ նորանց դարձրեց իրանց հայրերի Տէր Աստուծուն։  Եւ դատաւորներ դրաւ երկրումը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը՝ ամեն մէկ քաղաքի մէջ։  Եւ դատաւորներին ասեց. Տեսէք թէ դուք ինչ էք անում. որովհետեւ դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար, եւ նա ձեզ հետ է դատաստանի գործումը։  Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վերայ լինի, զգուշութեամբ գործեցէք. որովհետեւ մեր Տէր Աստուծոյ մօտ անիրաւութիւն, աչառութիւն եւ կաշառք առնել չ’կայ։  Եւ Յովսփատը Երուսաղէմումն էլ դրաւ Ղեւտացիներից եւ քահանաներից եւ Իսրայէլի տոհմապետներից Տիրոջ իրաւունքի համար եւ դատելու համար, երբոր ետ էին դարձել Երուսաղէմ։  Եւ նորանց պատուիրեց ասելով. Այսպէս արէք Տիրոջ վախովը հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով. 10  Եւ ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը՝ թէ արւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չ’գործեն, եւ որ բարկութիւն չ’գայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ։ 11  Եւ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վերայ է Տիրոջ ամեն գործքումը, իսկ Յուդայի տան իշխան՝ Իսմայէլի որդի Զաբադիան՝ թագաւորի ամեն գործքումը. եւ ոստիկանները՝ Ղեւտացիներն ձեր առաջից. զօրացէք եւ գործեցէք, եւ Տէրը բարիի հետ կ’լինի։

Ծանոթագրություններ