2 Տարեգրություն 2։1-18

2  Եւ Սողոմոնը հրամայեց, որ Տիրոջ անուան համար մի տուն շինեն եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։  Եւ Սողոմոնը եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քար կրող մարդ համարեց սարումը, եւ նորանց վերայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր։  Եւ Սողոմոնը մարդ ուղարկեց Տիւրոսի թագաւոր Քիրամին թէ Ինչպես որ արիր իմ հայր Դաւիթի հետ եւ նորա համար եղեւնափայտեր ուղարկեցիր, որ մի տուն շինէ նորանում կենալու համար,  Ահա ես մի տուն եմ շինում իմ Տէր Աստուծոյ անուան համար որ նորան նուիրեմ, նորա առաջին անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջաւորութեան հացը դրուելու համար, եւ որ առաւօտ ու իրիկուն, շաբաթներին եւ ամսագլուխներին եւ մեր Տէր Աստուծոյ տօներին ողջակէզներ մատուցանուի. սա հաւիտեան պարտք է Իսրայէլի վերայ։  Եւ այն տունը, որ ես շինում եմ, մեծ է. որովհետեւ մեծ է մեր Աստուածը ամեն աստուածներից։  Եւ ո՞վ է կարող նորա համար տուն շինել, որովհետեւ երկինքն ու երկինքների երկինքը նորան չեն պարունակիլ. եւ ո՞վ եմ ես, որ նորա համար տուն շինեմ, բայց միայն մի խունկ ծխելու տեղ՝ նորա առաջը։  Եւ արդ՝ ինձ համար մէկ իմաստուն մարդ ուղարկիր որ գործէ ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով, ծիրանեգոյնով եւ կարմիր ու կապուտակով, եւ իմանայ քանդակներ քանդակել այն իմաստունների հետ, որոնք ինձ մօտ են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, որոնց իմ հայրը Դաւիթ պատրաստել է։  Եւ ինձ համար եղեւնափայտեր եւ մայր փայտեր եւ ալմուգ փայտեր ուղարկիր Լիբանանիցը. որովհետեւ ես գիտեմ որ քո ծառաները քո Լիբանանի փայտերը կտրել գիտեն. եւ ահա իմ ծառաները քո ծառաների հետ թող լինին։  Եւ ինձ համար շուտ փայտ պատրաստեն. որովհետեւ այն տունը որ ես շինում եմ, մեծ է եւ հրաշալի։ 10  Եւ ահա այն փայտ կտրող փայտահարներին, քո ծառաներին՝ տալիս եմ ծեծած ցորեն քսան հազար քոռ, եւ գինի հազար մար, եւ իւղ քսան հազար մար։ 11  Եւ Տիւրոսի թագաւորը Քիրամը նամակով պատասխանեց եւ նամակն ուղարկեց Սողոմոնին. Տէրը իր ժողովուրդը սիրելով քեզ նորանց վերայ թագաւոր է դրել։ 12  Եւ Քիրամն ասեց. Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ ստեղծել է երկինքը եւ երկիրը, որ Դաւիթ թագաւորին մի իմաստուն որդի է տուել, որ գիտէ հանճար եւ գիտութիւն, որ պիտի մի տուն շինէ Տիրոջ համար եւ մի տուն՝ իր թագաւորութեան համար։ 13  Եւ արդ մէկ իմաստուն մարդ ուղարկեցի հանճար գիտացող՝ Քիրամ–Աբիին։ 14  Նա Դանի աղջիկներից եղող մի կնկայ տղայ էր, եւ նորա հայրը մի Տիւրացի էր, որ գիտէր գործել ոսկիով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով եւ փայտերով, ծիրանեգոյնով, կապուտակով, բեհեզով եւ կարմիրով, եւ ամեն տեսակ քանդակներ քանդակել, եւ մտածել ամեն մտածմունք, որ իրան կը յանձնուի, քո իմաստունների հետ եւ քո հայր Դաւիթի՝ իմ տիրոջ իմաստունների հետ։ 15  Եւ հիմա այն ցորենը, գարին, իւղը եւ գինին, որ իմ տէրն ասել է, թող ուղարկէ իր ծառաներին։ 16  Իսկ մենք կկտրենք Լիբանանից բոլոր քեզ պէտք եղող փայտերը, եւ լաստերով նորանց կ’բերենք քեզ համար ծովով Յոպպէ. եւ դու վեր տար նորանց Երուսաղեմ։ 17  Եւ Սողոմոնը համարեց Իսրայէլի երկրումն եղող բոլոր օտարազգի մարդկանցը այն համարելուց յետոյ, որ նորա հայր Դավիթը համարել էր, եւ գտնուեցան հարիւր յիսուն երեք հազար վեց հարիւր մարդ։ 18  Եւ նորանցից եօթանասուն հազարը բեռնակիր արաւ, եւ ութսուն հազարը սարումը քար կտրող, եւ վեց հազարը վերակացուներ, որ ժողովուրդը բանեցնեն։

Ծանոթագրություններ