2 Տարեգրություն 22։1-12

22  Եւ Երուսաղէմի բնակիչները թագաւոր արին նորա տեղ նորա փոքր որդի Ոքոզիային. որովհետեւ բոլոր մեծերին սպանել էին այն գունդերը, որ բանակն էին եկել Արաբացիների հետ։ Եւ թագաւոր եղաւ Յուդայի Յովրամ թագաւորի որդի Ոքոզիան։  Ոքոզիան քառասուներկու տարեկան էր երբոր թագաւոր եղաւ եւ մէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Գոթողիա՝ դուստր Ամրիի։  Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներովը. որովհետեւ նորա մայրը նորան խրատում էր չարութիւն անելու։  Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Աքաաբի տան պէս. որովհետեւ նորանք էին նորա խրատ տուողները իր հօր մահից յետոյ նորան փչացնելու համար։  Նաեւ նորանց խորհուրդներովն էր գնում, եւ Իսրայէլի թագաւոր Աքաաբի որդի Յովրամի հետ պատերազմ Ասորիների թագաւոր Ազայէլի վերայ Ռամովթ – գաղաադ։ Բայց Ասորիները յաղթեցին Յովրամին։  Եւ նա ետ դառաւ, որ բժշկուի Յեզրայէլում այն վերքերից, որ նորան տուին Ռամայում, երբոր պատերազմում էր Ասորիների Ազայէլ թագաւորի հետ։ Եւ Յուդայի թագաւոր Յովրամեան Ազարիան* իջաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յովրամին տեսնելու որ հիվանդ էր։  Եւ Աստուածանից էր Ոքոզիայի կործանումը, որ Յովրամի մօտ գնար. որովհետեւ երբոր եկաւ Յովրամի հետ դուրս եկաւ Նամեսսեան Յէուին առաջը, որին օծել էր Տէրը Աքաաբի տունը բնաջինջ անելու համար։  Եւ եղաւ երբոր Յէուն Աքաաբի տան վերայ դատաստանը գործ էր դնում, այն ժամանակ գտաւ, որ Յուդայի իշխանները եւ Ոքոզիայի եղբօրորդիները ծառայում էին Ոքոզիային, եւ նա նորանց սպանեց։  Եւ որոնեց Ոքոզիային, եւ նորան բռնեցին երբոր նա թաք էր կացել Սամարիայումը, եւ նորան բերին Յէուի մօտ, եւ նորան սպանեց. եւ նորան թաղեցին. որովհետեւ ասեցին. Սա այն Յովսափատի որդին է որ Տիրոջը խնդրում էր իր բոլոր սրտովը։ Եւ Ոքոզիայի տանը մէկը չ’կար որ կարողանար թագաւորել։ 10  Բայց Ոքոզիայի մայր Գոթողիան,երբոր տեսաւ թէ որդին մեռաւ, վեր կացաւ եւ փչացրեց Յուդայի տան բոլոր թագաւորական սերունդը։ 11  Բայց թագաւորի աղջիկը Յօսաբէէն առաւ Ոքոզիայի որդի Յովասին եւ նորան գողացաւ թագաւորի սպանուած որդկանց միջիցը, եւ նորան դրաւ նորա դայեակի հետ անկողինների սենեակումը, եւ այսպէս Յովրամ թագաւորի աղջիկ Յօսաբէէն՝ Յովիադա քահանայի կինը՝ որովհետեւ Ոքոզիայի քոյրն էր, նորան թաքցրեց Գոթողիայի երեսիցը, որ նորան չ’սպանեց։ 12  Եւ վեց տարի Աստուծոյ տանը թաք կացած մնաց նորանց հետ, եւ Գոթողիան թագաւորութիւն էր անում երկրի վերայ։

Ծանոթագրություններ

22։6 Կամ Ոքոզիա։