2 Տարեգրություն 7։1-22

7  Եւ երբոր Սողոմոնը վերջացրեց աղօթքը, կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջեկէզներն ու զոհերը. եւ Տիրոջ փառքը լցրեց տունը։  Եւ քահանաները չ’կարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։  Եւ բոլոր Իսրայէլի որդիքը տեսնում էին կրակն իջնելիս, եւ Տիրոջ փառքը տան վերայ էր. եւ ընկան երեսի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է։  Եւ թագաւորն ու բոլոր ժողովուրդը զոհեր էին մատուցանում Տիրոջ առաջին ։  Եւ Սողոմոն թագաւորը քսանեւերկու հազար արջառ եւ քսան հազար ոչխար զոհ արաւ, այսպէս թագաւորն ու բոլոր ժողովուրդն Աստուծոյ տան նաւակատիքն արին։  Եւ քահանաները կանգնած էին իրանց պաշտօնումը, եւ Ղեւտացիները՝ Տիրոջ նուագարաններովը, որ Դաւիթ թագաւորը շինել էր Տիրոջը գովելու, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է, Դաւիթի օրհներգութիւնը նորանց ձեռքովը լինելով, եւ քահանաները փողերը հնչեցնում էին նորանց առաջին. եւ բոլոր Իսրայէլը կանգնած էր։  Եւ Սողոմոնը սրբեց Տիրոջ տան առաջին գաւիթի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցրեց ողջակէզները եւ խաղաղութեան զզոհերի ճարպը, որովհետեւ պղնձի սեղանը, որ Սողոմոնը շինել էր, չ’կարողացաւ պարունակել ողջակէզները եւ հացի նուէրը եւ ճարպը։  Եւ այն ժամանակ Սողոմոնը եւ բոլոր Իսրայէլի նորա հետ տօնը եօթը օր կատարեցին շատ մեծ ժողովքով Եմաթից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը։  Եւ ութերորդ օրը մեծ ժողովք արին, որովհետեւ եօթն օր սեղանի նաւակատիքն արին եւ եօթն օր՝ տօնը։ 10  Եւ եօթներորդ ամսի քսանեւերեքերորդին Սողոմոնն արձակեց ժողովրդին իրանց վրանները՝ ուրախացած եւ զուարթ սրտով այն բարիքների համար, որ Տէրն արել էր Դաւիթին, Սողոմոնին եւ իր Իսրայէլ ժողովրդին։ 11  Եւ Սողոմոնը վերջացրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ ամեն ինչ որ եկել էր Սողոմոնի սիրտը, որ անէր Տիրոջ տանը եւ իր տանը՝ յաջողուեց։ 12  Եւ Տէրը երեւեցաւ գիշերը Սողոմոնին եւ ասեց նորան. Քո աղօթքը լսեցի եւ այս տեղը ըտրեցի ինձ համար իբրեւ զոհի տուն։ 13  Եթե ես կապեմ երկինքը եւ անձրեւ չ’լինի, եւ եթէ մարախին պատուիրեմ որ երկիրն ուտէ, եւ եթէ ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդի մէջ, 14  Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կ’լսեմ երկնքիցը եւ կ’ներեմ նորանց մեղքը եւ կ’բժշկեմ նորանց երկիրը։ 15  Արդ իմ աչքերը բաց եւ իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին։ 16  Արդ ես ընտրեցի եւ սրբեցի այս տունը, որ իմ աչքերն ու իմ սիրտն ամեն ժամանակ այնտեղ լինին։ 17  Եւ դու էլ՝ եթէ իմ առաջին գնաս ինչպես որ գնաց քո հայր Դաւիթը եւ բոլոր քեզ պատուիրածիս պէս անես եւ իմ կանոններն ու իրաւունքները պահես, 18  Այն ժամանակ քո թագաւորութեան աթոռը հաստատ կ’պահեմ, ինչպէս որ ուխտեցի քո հայր Դաւիթին ասելով. Քեզանից մարդ չի պակասիլ Իսրայէլի վերայ իշխող։ 19  Բայց եթէ դուք ետ դառնաք եւ թողէք իմ կանոններն ու պատուերները որ ես տուել եմ ձեր առաջին եւ գնաք ուրիշ աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք, 20  Այն ժամանակ ես նորանց (Իսրայէլացիներին) պիտի պոկեմ այն երկրիցը, որ ես տուել եմ իրանց, եւ այս տունը որ ես սրբել եմ իմ անուան համար պիտի դէն գցեմ եւ նորան պիտի առակ ու խայտառակ անեմ բոլոր ազգերի մէջ։ 21  Եւ այս բարձր տան մասին պիտի ամեն նորա մօտով անցնողը զարմանայ եւ ասէ. Ի՞նչու համար Տէրը այս երկրին եւ այս տանը այսպէս արաւ. 22  Եւ պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծուն, որ նորանց հանել էր Եգիպտոսի երկրից եւ ուրիշ աստուածներ բռնեցին եւ երկրպագութիւն արին նորանց եւ ծառայեցին նորանց. նորա համար նա այս բոլոր չարիքը բերաւ նորանց վերայ։

Ծանոթագրություններ