2 Տարեգրություն 8։1-18

8  Եւ եղաւ որ քսան տարուց յետոյ, որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը եւ իր տունը,  Եւ այն քաղաքներն էլ, որ Քիրամը տուել էր Սողոմոնին, շինեց նորանց Սողոմոնը եւ այնտեղ բնակեցրեց Իսրայէլի որդիներին.  Գնաց Սողոմոնը Սուբայի Եմաթը, եւ տիրեց նորան։  Եւ շինեց անապատի միջի Թադմօրը. եւ այն բոլոր շտեմարանների քաղաքները որ շինեց Եմաթումը.  Եւ վերի Բեթորոնը եւ ցածի Բեթորոնը շինեց՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացրած քաղաքներ։  Եւ Բաաղեթը եւ Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, եւ կառքերի բոլոր քաղաքները եւ ձիաւորների քաղաքները եւ Սողոմոնի բոլոր փափագածը, որ փափգեց շինելու Երուսաղէմում եւ Լիբանանում եւ իր տէրութեան բոլոր երկրումը։  Այն բոլոր ժողովուրդները որ մնացել էին Քետացիներից, Ամօրհացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, որոնք Իսրայէլիցը չեն.  Այսինքն նորանց որդիներիցը, որ մնացել էին նորանցից յետոյ այն երկրումը, որոնց Իսրայէլի որդիքը չէին փչացրել, Սողոմոնը նորանց հարկատու արաւ մինչեւ այսօր։  Բայց նորանք որ Իսրայէլի որդիներիցն էին՝ Սողոմոնը ծառաներ չ’շինեց իր գործի համար. որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա զօրավարների իշխանները եւ նորա կառքերի ու նորա ձիաւորների իշխաններն էին։ 10  Եւ սորանք էին Սողոմոնի գլխաւոր իշխանները երկու հարիւր յիսուն՝ որոնք իշխում էին ժողովրդի վերայ։ 11  Եւ Սողոմոնը վեր տարաւ Փարաւօնի աղջկանը Դաւիթի քաղաքիցը՝ այն տունը որ շինել էր նորա համար. որովհետեւ ասեց. Մի կին* պետք է չ’բնակուէ ինձ մօտ Իսրայէլի թագաւոր Դաւիթի տանը. որովհետեւ նորանք սուրբ են, ուր որ մտել էր Տիրոջ տապանակը։ 12  Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցրեց Տիրոջ սեղանի վերայ որ շինել էր սրահի առաջը, 13  Որ իւրաքանչիւր օրուայ համար ողջակէզ մատուցրուի Մովսեսի պատուիրածին համեմատ շաբաթներին, ամսագլխներին եւ հանդիսաւոր տօներին տարին երեք անգամ՝ բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղավարահարաց տօնին։ 14  Եւ նա դրաւ իր հայր Դաւիթի կանոնովը քահանաների դասակարգերը իրանց պաշտամունքի վերայ, եւ Ղեւտացիներին իրանց պահապանութիւների վերայ, որ օրհներգեն եւ ծառայեն քահանաների առաջին իւրաքանչիւր օրուայ բանին չափ, եւ դռնապաններին իրանց դասակարգերովը ամեն մէկ դռան, որովհետեւ այնպէս էր Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանը։ 15  Եւ չխոտորեցին թագաւորի հրամանիցը, որ տուել էր քահանաների եւ Ղեւտացիների նկատմամբ, ոչ մի բանի մասին եւ ոչ գանձարանների մասին։ 16  Եւ այսպէս պատրաստուեցաւ Սողոմոնի բոլոր գործքը մինչեւ այսօր՝ Տիրոջ տան հիմը դնելուց մինչեւ նորա վերջացնելը. Տիրոջ տունը կատարուեցաւ։ 17  Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնդաբեր եւ Ելաթ ծովի եզրին Եդովմի երկրումը։ 18  Եւ Քիրամը նորա համար իր ծառաների ձեռքով նաւեր ուղարկեց, եւ նորանք գնացին Սողոմոնի ծառաների հետ Ոփիր, եւ այնտեղից չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի առան եւ բերին Սողոմոն թագաւորի համար։

Ծանոթագրություններ

11։20 գ Թագ. 15:2։ Գլ. 13:2՝ կոչուած է «Միքայիա Ուրիէլի դուստր։»