2 Տիմոթեոս 1։1-18

1  Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, կեանքի խոստմունքի պէս, որ Քրիստոս Յիսուսումն է,  Տիմոթէոս՝ սիրելի որդուս, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը:  Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ,  Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ.  Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. որ առաջ քո Լօիդա տատումը եւ քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ:  Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը:  Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան:  Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,  Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ, 10  Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով, 11  Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ: 12  Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը: 13  Ունեցիր ողջամիտ խօսքերի օրինակը, որ ինձանից լսեցիր հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է: 14  Այն բարի աւանդը պահիր Սուրբ Հոգովը, որ բնակուած է մեզանում: 15  Սա գիտես, որ ինձանից ետ քաշուեցան այն ամենը որ Ասիայումն էին. որոնցից են Փիգելոս եւ Հերմոգինէս: 16  Տէրը ողորմութիւն տայ Ոնեսիփորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ, եւ իմ կապանքն ամօթ չ’համարեց. 17  Այլ երբոր Հռովմումն էր, շատ ջանքով որոնեց ինձ եւ գտաւ: 18  Տէրը տայ նորան որ ողորմութիւն գտնէ Տէրիցն այն օրումն. եւ թէ որքան ծառայութիւն արաւ ինձ Եփեսոսումը որ դու ինքդ լաւ գիտես:

Ծանոթագրություններ