2 Տիմոթեոս 4։1-22

4  Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.  Խօսքը քարոզիր. վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով:  Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս:  Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին:  Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր:  Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է:  Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.  Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը:  Շտապիր որ շուտով ինձ մօտ գաս. որովհետեւ Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհքը սիրեց, եւ գնաց Թեսաղոնիկէ. 10  Կրէսկէսը Գաղատիա. Տիտոսը՝ Դաղմատիա. Ղուկասն է միայն ինձ հետ. 11  Մարկոսին առնես հետդ բերես. որ ինձ ծառայութեան համար պէտք է. 12  Տիւքիկոսին ուղարկեցի Եփեսոս: 13  Վերարկուն, որ Տրովադայումն Կարպոսի մօտ թողեցի, գալիս՝ բեր, գրքերն էլ, մանաւանդ մագաղաթները: 14  Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարութիւն արաւ. Տէրը նորան հատուցում տայ իր գործերի պէս: 15  Դու էլ նորանից զգուշացիր. որ նա շատ հակառակ կեցաւ մեր խօսքերին: 16  Ատեանումն առաջին անգամ պատասխանելիս՝ ոչ ով չ’կանգնեց իմ կողմը, այլ ամենքը ինձ թողեցին. թող չ’համարուի նորանց: 17  Իսկ Տէրն ինձ մօտ կանգնեց, եւ զօրացրեց ինձ որ ինձանով քարոզութիւնը հաստատուի, եւ բոլոր հեթանոսները լսեն. եւ ես ազատուեցայ առիւծի բերանիցը: 18  Եւ կ’փրկէ ինձ Տէրն ամեն չար բանից եւ կ’ազատէ կ’հասցնէ իր երկնային արքայութեանը. որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն: 19  Բարեւ տուր Պրիսկէին եւ Ակիւղային, եւ Ոնեսիփորի տանը, 20  Երաստոսը մնաց Կորնթոսումը. եւ Տրոփիմոսին հիւանդ թողեցի Մելիտոսումը: 21  Շտապիր որ ձմեռիցն առաջ գաս: Բարեւ է տալիս քեզ Եւբուղոսը, եւ Պուդէսը եւ Լինոսը, եւ Կլաւդիան եւ բոլոր եղբարքը: 22  Տէր Յիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի. շնորհք ձեզ հետ: Ամէն:

Ծանոթագրություններ