2 Օրենք 1։1-46

1  Սորանք են այն խօսքերը որ Մովսէսը բոլոր Իսրայէլին ասեց Յորդանանի այս կողմումը անապատի մէջ, որ Սուփի դիմացի դաշտումը՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերովթի եւ Տիզահաբի մէջտեղումն է։  (Քորեբից մինչեւ Կադէս–բառնեայ տասնեւմէկ օր է Սէիր սարի ճանապարհովը։)  Եւ եղաւ քառասներորդ տարուայ տասնեւմէկերորդ ամսի մէկին, որ Մովսէսն ասեց Իսրայէլի որդկանց՝ ինչպէս որ Եհովան բոլորը նորան պատուիրել էր նորանց համար,  Եսեբոնում բնակող Ամօրհացիների Սեհօն թագաւորին եւ Աստարովթի ու Եդրայիում բնակող Բասանի Ովգ թագաւորին զարկելուց յետոյ.  Յորդանանի այս կողմումը Մովաբի երկրի մէջ Մովսէսը սկսեց այս օրէնքը բացատրել, ասելով.  Մեր Եհովայ Աստուածը խօսեց մեզ հետ Քորեբի վերայ եւ ասեց. Հերիք է ձեզ՝ այս սարումը մնալը.  Դարձէք եւ չուեցէք ու գնացէք դուք Ամօհացիների սարը, եւ նորա բոլոր բնակողների մօտ, դաշտումը, սարումը, ու հովիտումը, եւ հարաւային կողմումը, եւ ծովեզերքումը, Քանանացիների երկրումը եւ Լիբանանումը, մինչեւ մեծ գետ՝ Եփրատ գետը։  Ահա այն երկիրը ձեզ եմ տուել. գնացէք եւ ժառանգեցէք այն երկիրը, որը Եհովան ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ, որ տայ նորանց եւ նորանցից յետոյ նորանց զաւակներին։  Եւ այն ժամանակը ես ձեզ հետ խօսեցի եւ ասեցի. Ես մինակ չեմ կարող ձեզ տանել. 10  Ձեր Եհովայ Աստուածը ձեզ շատացրեց, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք։ 11  (Ձեր հայրերի Եհովայ Աստուածը աւելացնէ ձեզ վերայ հազարապատիկ, եւ ձեզ օրհնէ ինչպէս որ ձեզ ասել է։) 12  Ես մինակ ի՞նչպէս տանեմ ձեր նեղութիւնը, ձեր բեռը եւ ձեր վէճը։ 13  Դուք ձեր ցեղերից իմաստուն եւ հանճարեղ եւ անուանի մարդիկ տուէք, եւ ես նորանց ձեզ վերայ իշխաններ դնեմ։ 14  Իսկ դուք ինձ պատասխանեցիք եւ ասեցիք. Լաւ է անել այդ խօսքը որ ասեցիր։ 15  Եւ ես առայ ձեր ցեղերի գլխաւորներին՝ իմաստուն եւ անուանի մարդիկ, եւ նորանց ձեզ վերայ իշխաններ կարգեցի, հազարապետներ, հարիւրապետներ եւ ոստիկաններ ձեր ցեղերի համեմատ։ 16  Եւ այն ժամանակ պատուիրեցի ձեր դատաւորներին ասելով. Ձեր եղբայրների միջի դատերը լսեցէք ամեն մարդի դատը թէ իր եղբօր հետ եւ թէ օտարականի հետ։ 17  Դատաստանի մէջ աչառութիւն չ’անէք, փոքրին մեծի պէս լսէք, բնաւ չ’վախենաք մարդի երեսից. որովհետեւ դատաստանը Աստուծունն է. եւ այն բանը, որ ձեզ համար դժուար լինի, ինձ ներկայացնէք, եւ ես կ’լսեմ այն։ 18  Եւ այն ժամանակը ձեզ պատուիրեցի ձեր ամեն անելու բաները։ 19  Յետոյ Քորեբից չուեցինք, եւ գնացինք այն ձեր տեսած բոլոր մեծ եւ ահագին անապատը, Ամօրհացիների սարի ճանապարհովը՝ ինչպէս որ մեր Եհովայ Աստուածը մեզ պատուիրել էր, եւ եկանք մինչեւ Կադէս–բառնեայ։ 20  Եւ ձեզ ասեցի. Դուք Ամօրհացիների սարը եկաք, որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։ 21  Տես քո Եհովայ Աստուածը այդ երկիրը քեզ է տուել. վեր ելիր, ժառանգիր, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ ասեց. Մի վախենար եւ մի զարհուրիր։ 22  Եւ դուք ամենքդ ինձ մօտ եկաք, եւ ինձ ասեցիք. Մեր առաջից մարդիկ ուղարկենք, որ երկիրը լրտեսեն մեզ համար, եւ մեզ լուր բերեն այն ճանապարհի համար, որով պիտի վեր ելնենք, եւ այն քաղաքների համար, որոնց մէջ պիտի մտնենք։ 23  Եւ այս խօսքը ինձ հաճոյ թուեցաւ, եւ ձեզանից տեսնեւերկու մարդ առայ, ամեն մէկ ցեղից մէկ մարդ։ 24  Եւ նորանք գնացին՝ վեր ելան սարը, եւ մինչեւ Եսքողի ձորը հասան, եւ այն երկիրը լրտեսեցին։ 25  Եւ այն երկրի պտղիցն իրանց ձեռքն առան եւ մեզ մօտ բերին, եւ մեզ լուր բերին ասելով. Լաւ է այն երկիրը որ մեզ Եհովայ Աստուածը տալիս է մեզ։ 26  Բայց դուք չ’ուզեցիք վեր ելնել, եւ ձեր Եհովայ Աստուծոյ հրամանին հակառակեցիք. 27  Եւ ձեր վրանների մէջ տրտնջելով ասեցիք. Եհովան մեզ ատելով Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանեց, որ մեզ Ամօրհացիների ձեռքը մատնէ, մեզ կորցնելու համար, 28  Մենք ո՞ւր վեր ելնենք. մեր եղբայրները մեր սիրտերը թուլացրին, որովհետեւ ասեցին. Նա մեզանից մեծ եւ բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ եւ պարսպաւոր են մինչեւ երկինքը, եւ նաեւ Ենակի որդիք տեսանք այնտեղ։ 29  Եւ ձեզ ասեցի. Մի զարհուրիք եւ մի վախենաք նորանցից. 30  Ձեր Եհովայ Աստուածը որ ձեր առաջից գնում է, նա ձեզ համար կ’պատերազմէ, ինչպէս որ Եգիպտոսումը ձեր աչքերի առաջ ձեզ արաւ։ 31  Եւ անապատումն էլ տեսար, թէ քեզ քո Եհովայ Աստուածը տարաւ ինչպէս մի մարդ իր զաւակին տանում է, այն բոլոր ճանպարհներումը, որ գնացիք մինչեւ ձեր այստեղ գալը։ 32  Եւ սորանով էլ ձեր Եհովայ Աստուծուն չ’հաւատացիք, 33  Որ ձեր առաջից գնում էր ձեր ճանապարհումը, որ ձեր համար իջեւանելու տեղ որոնէ, գիշերը կրակի մէջ՝ որ ձեր գնալու ճանապարհը ցոյց տայ, եւ ցերեկն էլ ամպի մէջ։ 34  Եւ Եհովան ձեր խօսքերի ձայնը լսեց եւ բարկացաւ, եւ երդում արաւ ասելով. 35  Այս մարդկանցից՝ այս չար ազգիցը ոչ մի մարդ պիտի չ’տեսնէ այն բարի երկիրը, որ երդում արի ձեր հայրերին տալու։ 36  Բացի Յեփոնէի որդի Քաղէբից, նա կ’տեսնէ այն, եւ նորան կ’տամ իր կոխած երկիրը՝ եւ իր որդիներին, որովհետեւ նա կատարելապես հետեւեց Եհովային։ 37  Ինձ վերայ էլ բարկացաւ Եհովան ձեր պատճառով եւ ասեց. Դու էլ պիտի չ’մտնես այնտեղ. 38  Նաւէի որդի Յեսուն՝ քո առաջին կանգնողը՝ նա կ’մտնէ այնտեղ. զօրացրու նորան. որովհետեւ նա պիտի ժառանգեցնէ Իսրայէլին։ 39  Եւ այն ձեր երեխաները, որոնց համար ասում էիք թէ աւար կ’դառնան, եւ այն ձեր որդիները որ այսօր բարին եւ չարը չ’գիտեն, նորանք կ’մտնեն այնտեղ. եւ նորանց կ’տամ այն երկիրը, եւ նորանք կ’ժառանգեն այն։ 40  Բայց դուք ետ դառէք, եւ չուեցէք Կարմիր ծովի ճանապարհովը դէպի անապատը։ 41  Եւ դուք պատասխանեցիք եւ ասեցիք ինձ. Եհովայի առաջին մեղք գործեցինք. մենք վեր ելնենք պատերազմենք, ինչպէս որ մեր Եհովայ Աստուածը մեզ բոլորը պատուիրեց. եւ ամեն մէկն իր պատերազմական զէնքն առնելով, թեթեւամտութեամբ ուզեցիք սարը ելնել։ 42  Եւ Եհովան ինձ ասեց. Ասիր նորանց. Մի ելնէք, եւ մի պատերազմէք, որովհետեւ ես ձեր միջումը չեմ. մի գուցե ձեր թշնամիների առաջին ջարդուիք։ 43  Ես էլ ձեզ հետ խօսեցի, բայց դուք չ’լսեցիք, այլ Եհովայի հրամանին հակառակուեցիք, եւ յամառութիւն արիք ու սարը վեր ելաք։ 44  Եւ այն սարումը բնակող Ամօհացիները ձեր դէմը դուրս եկան ու ձեզ հալածեցին ինչպէս որ մեղուներն են անում, եւ Սէիրումը ձեզ զարկեցին մինչեւ Հօրմա։ 45  Եւ ետ դառաք եւ Եհովայի առաջին լաց եղաք, սակայն Եհովան ձեր ձայնին չը լսեց եւ ձեզ ականջ չ’դրաւ։ 46  Եւ Կադեսի մէջ շատ օրեր կեցաք, որչափ օրեր որ կեցաք։

Ծանոթագրություններ