2 Օրենք 13։1-18

13  Եթէ միջիցդ մէկ մարգարէ կամ երազատես դուրս գայ, եւ քեզ նշան կամ հրաշք տայ,  Եւ կատարուի քեզ ասած նշանը կամ հրաշքը, եւ քեզ ասէ թէ գնանք օտար աստուածներ պաշտենք, որոնք դու չես ճանաչում.  Այն մարգարէի կամ երազատեսի խօսքին մի լսիր. որովհետեւ Եհովայ Աստուածը ձեզ փորձում է, որ հասկանայ թէ արդեօք դուք ձեր Եհովայ Աստուծուն ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը սիրում էք։  Ձեր Եհովայ Աստուծուն հետեւէք, եւ նորանից վախենաք, նորա պատուիրանքները պահէք, եւ նորա ձայնին լսէք, նորան պաշտէք եւ նորան յարէք։  Եւ այն մարգարեն կամ երազատեսը պիտի մեռցնուի, որովհետեւ ապստամբութիւն խօսեց ձեր Եհովայ Աստուծոյ դէմ, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեց եւ ձեզ ծառայութեան տանից ազատեց, որ ձեզ խոտորեցնէ այն ճանապարհից որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց որ նորա մէջ գնաք. եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնէք։  Եթէ մօրդ տղան կամ աղջիկը, կամ ծոցիդ կինը, եւ կամ քո բարեկամը, որ անձիդ պէս սիրում ես, քեզ մոլորեցնել ուզենալով ծածուկ ասէ. Գնանք եւ օտար աստուածներ պաշտենք, որոնք չես ճանաչել ոչ դու, ոչ քո հայրերը,  Ձեր շուրջը եղող ազգերի աստուածներից՝ թէ քեզ մօտիկ լինեն եւ թէ քեզանից հեռու, երկրիս մէկ ծայրիցը մինչեւ միւս ծայրը,  Նորան հաւանութիւն չ’տաս, ոչ էլ նորան լսես. եւ քո աչքը չ’խնայէ նորան, ոչ էլ նորա վերայ գութ ունենաս, եւ ոչ պահէս նորան.  Այլ անպատճառ մեռցնես. եւ նորան մեռցնելու համար նախ քո ձեռքը լինի նորա վերայ, եւ յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. 10  Քարերով քարկոծես նորան, եւ նա մեռնէ, որովհետեւ ուզեց քեզ ապստամբեցնել քո Եհովայ Աստուածանից, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։ 11  Եւ բոլոր Իսրայէլը լսելով վախենայ, եւ այլեւս ձեր միջումը սորա նման չարութիւն չ’անեն։ 12  Եթէ քո այն քաղաքների մէկումը լսես, որ քո Եհովայ Աստուածը՝ բնակութեան համար քեզ կ’տայ, որ ասեն թէ 13  Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ* են դուրս եկել, եւ իրանց քաղաքի բնակիչներին ապստամբեցնում են, ասելով. Գնանք ձեր չ’ճանաչած օտար աստուածներին պաշտենք, 14  Այն ժամանակ քննես եւ լաւ հարցուփորձ անես, եւ երբոր տեսնես որ այն բանը ճշմարիտ ստոյգ է՝ այն գարշելի բանը քեզանում եղել է, 15  Այն քաղաքի բնակիչներին անպատճառ սուրի բերանից անցկացնես, նորան եւ նորա մէջ եղած բոլոր բաները նզովելով. անասուններին էլ սուրի բերանով անցկացնես. 16  Եւ նորա բոլոր աւարը նորա հրապարակի մէջ ժողովես, եւ այն քաղաքը եւ նորա բոլոր աւարը քո Եհովայ Աստուծոյ համար բոլորովին կրակով այրես. եւ նա յաւիտեան աւերակի թումբ լինի, այլ եւս չ’շինուի։ 17  Եւ այն նզովածից ձեռքիդ բան չ’փակչէ, որպէս զի Եհովան իր սաստիկ բարկութիւնիցը դառնայ եւ քեզ ողորմութիւն ու գթութիւն անէ, եւ քեզ շատացնէ, ինչպէս որ քո հայրերին երդում արաւ, 18  Եթէ քո Եհովայ Աստուծոյ ձայնին լսես նորա այն բոլոր պատուիրանքները պահելու, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ, եւ Եհովայ Աստուծոյ առաջին ուղիղ եղածը անես։

Ծանոթագրություններ

13։13 Բելիարի որդիներ։