2 Օրենք 15։1-23

15  Եօթը տարուայ վերջին թողութիւն անես։  Եւ թողութեան կանոնը այս է. Ամեն պարտատէր թող ինչ որ իր դրացիին փոխ է տուել, չ’պահանջէ իր դրացիիցը կամ եղբօրիցը, որովհետեւ թողութիւն են քարոզել Եհովայի համար։  Օտարազգիից պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբօր մօտ՝ պիտի թողես.  Բացի՝ երբոր քեզ մօտ աղքատ չ’գտնուի. որովհետեւ Եհովան անպատճառ քեզ պիտի օրհնէ այն երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կ’տայ, որ նորան տիրես։  Միայն եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին ամեն կերպով լսես, եւ այս բոլոր պատուիրանքները որ ես այսօր քեզ պատուիրում եմ՝ զգուշութեամբ կատարես,  Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ պիտի օրհնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ դու շատ ազգերի փոխ կ’տաս, բայց դու փոխ չես առնիլ, եւ դու շատ ազգերի վերայ կ’տիրես, բայց նորանք քեզ վերայ չեն տիրիլ։  Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը քո քաղաքների մէկումը եղբայրներիդ մէկը աղքատ լինի, սիրտդ չ’խստացնես եւ ձեռքդ չը խփես քո աղքատ եղբօրիցը.  Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան։  Զգուշացիր մի գուցէ սրտիդ մէջը չար խորհուրդ մտնէ, ասելով. Եօթներորդ տարին՝ թողութեան տարին՝ մօտ է, եւ աղքատ եղբօրդ վերայ չար աչքով նայես եւ նորան չ’տաս. եւ նա էլ քեզ դէմ Եհովային աղաղակէ, եւ դու յանցաւոր լինես։ 10  Անպատճառ տաս նորան, եւ նորան տալիս սիրտդ չ’նեղուի. որովհետեւ քո Եհովայ Աստուածը այս բանի պատճառով կ’օրհնէ քեզ քո ամեն ձեռնարկած բաներումը։ 11  Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ ու չքաւոր եղբօրդ։ 12  Եթէ քո եղբայրներիցը մի եբրայեցի մարդ կամ կին քեզ վերայ ծախուի, եւ նա վեց տարի քեզ ծառայութիւն անէ, այն ժամանակ եօթներորդ տարին նորան քո մօտիցը ազատ արձակես։ 13  Եւ երբոր քո մօտիցն ազատ արձակելու լինես՝ նորան դատարկ չ’արձակես. 14  Պարգեւադրես նորան քո ոչխարներիցը, քո կալիցը եւ քո հնձանիցը. քո Եհովայ Աստուածը ինչով որ քեզ օրհնեց, տաս նորան։ 15  Եւ յիշիր, որ դու էլ ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը քեզ փրկեց. այս պատճառով այսօր քեզ պատուիրում եմ այս բանը։ 16  Բայց եթէ քեզ ասէ՝ Քո մօտիցը դուրս չեմ գալիս, ըստ որում քեզ եւ քո տունը սիրել եմ, որովհետեւ նորա համար լավ է քեզ մօտ, 17  Այն ժամանակ հերիւնը առնես եւ նորա ականջը դռան վերայ ծակես, եւ նա քեզ յաւիտեան ծառայ լինի. աղախինդ էլ այսպէս անես։ 18  Նորան քո մօտից ազատ արձակելը աչքիդ դժուար չ’երեւայ. որովհետեւ վեց տարի քեզ ծառայութիւն է արել, որ մի վարձկանի վարձքի կրկնապատիկն է. եւ քո Եհովայ Աստուածը քո ամեն գործքերումը քեզ կ’օրհնէ։ 19  Քո արջառներից եւ հօտերից ծնած ամեն արու առաջինեկները քո Եհովայ Աստուծուն նուիրես. արջառներիդ առաջինեկներովը չ’գործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չ’խուզես։ 20  Տարիից տարի քո Եհովայ Աստուծոյ առաջին նորանց ուտես՝ դու եւ քո ընտանիքը այն տեղումը ուր որ Եհովան կ’ընտրէ։ 21  Բայց եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստուծուն չ’զոհես. 22  Քո դռներումը ուտես. անմաքուրը եւ մաքուրը հաւասար ուտեն այծեամի եւ եղջերուի պէս։ 23  Միայն նորա արիւնը չ’ուտես, ջրի պէս գետինը թափես այն։

Ծանոթագրություններ