2 Օրենք 2։1-37

2  Եւ ետ դառանք ու Կարմիր ծովի ճանապարհովը դէպի անապատը չուեցինք, ինչպես որ Եհովան ինձ ասել էր, եւ դատ օրեր Սէիր սարին շուրջը պտոյտ տուինք։  Եւ Եհովան ինձ հետ խօսեց եւ ասեց.  Հերիք է ձեզ այդ սարին շուրջը պտոյտ տալը. դառէք դէպի հիւսիսային կողմը։  Եւ ժողովրդին պատուիրիր եւ ասիր. Դուք հիմա անց էք կնում Սէիրումը բնակող ձեր եղբայրների Եսաւի որդկանց սահմանիցը. նորանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք մեծապէս զգուշացէք.  Նորանց հետ մի ծեծուիք. որովհետեւ ես նորանց երկրիցը մէկ ոտնաքայլ տեղ էլ ձեզ չեմ տալու, որովհետեւ Սէիր սարը Եսաւին եմ տուել իբրեւ ժառանգութիւն։  Կերակուրը փողով ծախու առնէք նորանցից եւ ուտէք, եւ ջուրն էլ ծախու առնէք նորանցից եւ խմէք.  Որովհետեւ քո Եհովայ Աստուածը օրհնեց քեզ քո ձեռքի ամեն գործքերի մէջ. նա գիտէ քո գնացքը այս մեծ անապատումը, ահա քառասուն տարի է քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, եւ մի բանի պակասութիւն չ’քաշեցիր։  Եւ մենք անցանք մեր եղբայրների Եսաւի մարդկանց մօտովը, որոնք Սէիրումը բնակվում էին, դաշտի ճանապարհովը՝ Ելաթից եւ Գասիոն–գաբերից. եւ դառնալով Մովաբի անապատի ճանապարհովը անցանք։  Եւ Եհովան ինձ ասեց. Մովաբացիներին թշնամութիւն մի անիր, եւ նորանց հետ պատերազմ մի անիր. որովհետեւ նորանց երկրիցը քեզ ժառանգութիւն չեմ տալու, որովհետեւ Արը Ղովտի որդկանցը տուի իբրեւ ժառանգութիւն։ 10  (Էմիմներն էին առաջուց այնտեղ բնակվում, որոնք մեծ եւ բազմաթիվ եւ Ենակիմների պէս երկայնահասակ ազգ էին։ 11  Նորանք էլ Ենակիմների պէս հսկաներ էին համարվում. եւ Մովաբացիները նորանց Էմիմ էին կոչում։ 12  Եւ Սէիրում առաջուց Քոռեցիներն էին բնակվում, բայց Եսաւի որդիքը նորանց քշեցին եւ իրանց առաջիցը նորանց կորցրին, եւ նորանց տեղը բնակուեցին. ինչպէս որ Իսրայէլացիներն արին իրանց ժառանգութեան երկրին, որ Եհովան տուաւ նորանց։) 13  Հիմա վեր կացէք Զարեդ ձորովն անցէք. եւ մենք անցանք Զարեդ ձորովը։ 14  Եւ այն օրերը՝ որ գնացինք Կադէս–բառնեայից մինչեւ որ Զարեդ ձորովն անցանք՝ երեսունեւութը տարի է. մինչեւ որ բանակի միջից պատերազմող մարդկանց այն բոլոր ազգը վերջացաւ, ինչպէս որ Եհովան նորանց երդում էր արել։ 15  Եւ Եհովայի ձեռքն էլ նորանց վերայ էր, նորանց բանակի միջիցը բնաջինջ անելու համար՝ մինչեւ որ վերջանան։ 16  Եւ երբոր բոլոր պատերազմող մարդիկը ժողովրդի միջիցը մեռան վերջացան, 17  Եհովան խօսեց ինձ հետ ասելով. 18  Դու այսօր Մովաբի սահման Արով անց ես կենում, 19  Եւ մօտենում ես դէպի Ամմօնի որդկանց. նորանց հետ թշնամութիւն մի անիր, եւ նորանց հետ մի ծեծուիր. որովհետեւ Ամմօնի որդկանց երկրիցը քեզ ժառանգութիւն չեմ տալու, որովհետեւ այն Ղովտի որդիներին տուի իբրեւ ժառանգութիւն։ 20  (Նա էլ էր հսկաների երկիր համարվում. առաջուց այնտեղ հսկաներ էին բնակվում. եւ Ամմօնացիները նորանց Զամզումիմ էին կոչում. 21  Ենակիմների պէս մեծ եւ բազմաթիւ եւ երկայնահասակ ազգ էին. բայց Եհովան նորանց բնաջինջ արաւ նորանց առաջին որ քշեցին նորանց եւ նորանց տեղումը բնակուեցին։ 22  Ինչպէս որ Սէիրում բնակող Եսաւի որդկանց համար արաւ, երբոր Քոռեցիներին բնաջինջ արաւ նորանց առաջին. եւ նորանց քշեցին, եւ նորանց տեղը բնակուեցին մինչեւ այս օրը։ 23  Եւ Աւացիներ՝ որ մինչեւ Գազա գիւղաքաղաքներում էին բնակվում Կափթորից դուրս եկող Կափթորացիները կորցրին նորանց, եւ նորանց տեղը բնակուեցին)։ 24  Վեր կացէք չուեցէք եւ Առնոն ձորովն անցէք. ահա քո ձեռքը տուի Եսեբոնի թագաւոր՝ Ամօրհացի Սեհոնին եւ նորա երկիրը. սկսիր, տիրիր, եւ նորա հետ պատերազմ արա։ 25  Այսօր կ’սկսեմ քո վախը եւ սոսկումը բոլոր երկնքի տակ եղող ազգերի վերայ դնել, որ քո համբաւը լսելով քո երեսիցը դողան եւ տագնապեն։ 26  Եւ դեսպաններ ուղարկեցի Կադեմօթի անապատից Եսեբոնի Սեհոն թագաւորի մօտ խաղաղութեան խօսքերով՝ ասելով. 27  Թող անցնեմ քո երկրովը. միշտ ճանապարհով կ’գնամ, աջ կամ ձախ կողմը չեմ խոտորուիլ։ 28  Կերակուրը փողով ծախիր ինձ որ ուտեմ, եւ ջուրը փողով տուր ինձ որ խմեմ. միայն թէ ոտքերովս անցնեմ. 29  Ինչպէս որ Սէիրումը բնակող Եսաւի որդիքը եւ Արումը բնակող Մովաբացիներն ինձ արին. մինչեւ որ ես Յորդանանովն անցնեմ դէպի այն երկիրը, որ մեր Եհովայ Աստուածը տալիս է մեզ։ 30  Բայց Եսեբոնի Սեհոն թագաւորը չ’ուզեց, որ մենք նորանով անցնենք. որովհետեւ քո Եհովայ Աստուածը նորա հոգին խստացրել եւ սիրտը կարծրացրել էր, որ նորան քո ձեռքը տայ, ինչպէս որ այսօր է։ 31  Եւ Եհովան ինձ ասեց. Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնն եւ նորա երկիրը. սկսիր, տիրիր, որ նորա երկիրը ժառանգես։ 32  Եւ Սեհոնը՝ ինքը իր բոլոր ժողովրդովը Յասսայի մէջ մեզ դէմ դուրս եկաւ պատերազմի համար։ 33  Եւ մեր Եհովայ Աստուածը նորան մեր ձեռքը մատնեց, եւ մենք նորան եւ նորա որդիներին եւ նորա բոլոր ժողովրդին զարկեցինք. 34  Եւ այն ժամանակը նորա բոլոր քաղաքներն առանք, ու բոլոր քաղաքները բնաջինջ* արինք. մէկն էլ ողջ չ’թողեցինք. 35  Միայն անասունները աւար առանք եւ մեր առած քաղաքների կողոպուտը։ 36  Առնոն ձորի եզերքի Արոերից՝ եւ ձորի մէջ եղած քաղաքից մինչեւ Գաղաադը մի քաղաք չ’եղաւ որ մեզ դէմ կենար. մեր Եհովայ Աստուածը ամենն էլ մեր ձեռքը մատնեց։ 37  Միայն թէ չ’մօտեցար Ամոնի որդկանց երկրին, եւ բոլոր Յաբոկ ձորի կողմերին եւ լեռնային քաղաքներին, եւ այն ամենին ինչ որ մեր Եհովայ Աստուածը մեզ արգելել էր։

Ծանոթագրություններ

2։34 Նզովեցինք։