2 Օրենք 20։1-20

20  Երբոր քո թշնամիների դէմ դուրս գաս պատերազմի եւ տեսնես ձիեր եւ կառքեր՝ քեզանից շատ մի ժողովուրդ, նորանից չ’վախենաս. որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ հետ է, որ քեզ Եգիպտացիների երկրիցը հանեց։  Եւ երբոր պատերազմի մօտենաք, թող քահանան մօտենայ եւ խօսէ ժողովրդի հետ,  Եւ նորանց ասէ. Լսիր, Իսրայէլ, դուք այսօր մօտեցել էք պատերազմի ձեր թշնամիների դէմ. ձեր սրտերը չ’թուլանան, մի վախենաք, մի զարհուրիք, եւ նորանց երեսիցը մի դողաք.  Որովհետեւ ձեր Եհովայ Աստուածը գնում է ձեզ հետ, որ ձեզ համար ձեր թշնամիների դէմ պատերազմէ եւ ձեզ օգնէ։  Եւ ոստիկանները խօսեն ժողովրդի հետ ասելով. Ով է այն մարդը, որ նոր տուն է շինել եւ նորա նաւակատիքը չէ արել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ անէ նաւակատիքը.  Եւ ով է այն մարդը, որ այգի է տնկել եւ նորան չէ վայելել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մի ուրիշ մարդ վայելէ նորան։  Եւ ով է այն մարդը որ կնկայ է նշանուել եւ նորան չէ առել, թող ետ դառնայ գնայ իր տունը. մի գուցէ պատերազմումը մեռնէ, եւ մէկ ուրիշ մարդ առնէ նորան։  Եւ ոստիկանները շարունակեն իրանց խօսքը եւ ասեն ժողովրդին. Ով է այն մարդը որ վախկոտ եւ թուլասիրտ է, թող ետ դառնայ գնայ իր տունը, որ չ’թուլացնէ իր եղբայրների սիրտն էլ իր սրտին պէս։  Եւ երբոր ոստիկանները ժողովրդի առաջին իրանց խօսքը վերջացնեն, այն ժամանակ ժողովրդի վերայ զօրապետներ կարգեն։ 10  Երբոր մի քաղաքի մօտենաս նորա հետ պատերազմելու, նորան խաղաղութեան հրաւիրիր։ 11  Եւ եթէ քեզ խաղաղութեան պատասխան տայ, եւ դռները քեզ համար բաց անէ, այն ժամանակ նորանում գտնուած բոլոր ժողովուրդը քեզ հարկատու լինեն, եւ քեզ ծառայութիւն անեն։ 12  Բայց եթէ չ’ուզէ քեզ հետ խաղաղութիւն անել, եւ քեզ հետ պատերազմ անէ, այն ժամանակ նորան պաշարես. 13  Եւ քո Եհովայ Աստուածը նորան քո ձեռքը կ’մատնէ, եւ դու նորա բոլոր արուներին սուրի բերանից անցկացնես. 14  Բայց կանայքը, տղայքը եւ անասունները եւ ինչ որ կայ այն քաղաքումը, նորա բոլոր աւարը առնես քեզ համար. եւ ուտես քո թշնամիների աւարը, որ քո Եհովայ Աստուածը քեզ մատնել է։ 15  Այսպէս անես այն ամեն քաղաքներին, որ քեզանից շատ հեռու են, որ այս ազգերի քաղաքներիցը չեն։ 16  Սակայն այս ազգերի քաղաքներիցը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն է տալիս, ոչ մի շունչ ունեցողին ողջ չ’թողես. 17  Այլ բնաջինջ անես* Քետացիներին, Ամօրհացիներին, Քանանացիներին, Խեւացիներին եւ Յեբուսացիներին, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրել է. 18  Որպէս զի ձեզ չ’սովորեցնեն իրանց բոլոր գարշութիւնների համեմատ անել, որ անում են իրանց աստուածներին. եւ որ դուք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին մեղք չ’գործեք։ 19  Երբոր մի քաղաք երկար ժամանակ պաշարես նորա հետ պատերազմելու եւ նորան առնելու համար, նորա ծառերը չ’փչացնես կացինով նորանց զարկելով, որովհետեւ նորանցից պիտի ուտես. ուրեմն նորանց չ’կտորես. որովհետեւ մի՞թէ դաշտի ծառը մարդ է որ քո երեսիցը պաշարման մէջ մտնէ։ 20  Բայց այն ծառերը, որոնք ճանաչում ես թէ ուտուելու պտուղ չեն բերում, նորանց փչացնես եւ կտորես, եւ նորանցով պատնէշ շինես քեզ հետ պատերազմող քաղաքի դէմ, մինչեւ որ նուաճուի։

Ծանոթագրություններ

20։17 Նզովելով նզովես։