2 Օրենք 21։1-23

21  Եթէ մի սպանուած գտնուի քո Եհովայ Աստուծոյ քեզ ժառանգութիւն տուած երկրումը դաշտի վերայ ընկած, եւ չ’իմացուի թէ ով է նորան զարկողը,  Այն ժամանակ քո ծերերը եւ դատաւորները դուրս գան եւ չափեն մինչեւ այն քաղաքները, որ սպանուածի շրջակայքումն են.  Եւ սպանուածից մօտ եղող քաղաքի ծերերն առնեն արջառներից մի երինջ, որ չէ գործածուած՝ այսինքն լուծի տակը չէ մտած,  Եւ այն քաղաքի ծերերը իջեցնեն երինջը մի չ’հերկուած եւ չ’ցանուած ապառաժ ձոր, եւ այնտեղ այն ձորումը երինջի վիզը կտրեն։  Եւ Ղեւիի որդիքը՝ քահանաները մօտենան. որովհետեւ քո Եհովայ Աստուածը նորանց ընտրեց իրան ծառայութիւն անելու եւ Եհովայի անունովը օրհնելու համար. եւ ամեն վէճ եւ ամեն վէրք նորանց խօսքովը դատուի։  Եւ այն քաղաքի բոլոր ծերերը, որ սպանուածից մօտիկ են, իրանց ձեռքերը լուանան այն ձորումը վիզը կտրած երնջի վերայ,  Եւ պատասխանեն եւ ասեն՝ Մեր ձեռքերը չ’թափեցին այս արիւնը, եւ մեր աչքերը չ’տեսան.  Քաւիր քո Իսրայէլ ժողովրդին որ դու փրկեցիր, ով Եհովայ. եւ անմեղ արիւն մի գցիր քո Իսրայէլ ժողովրդի վերայ, այսպէս այն արիւնը կ’քաւուի նորանցից.  Իսկ դու անմեղ արիւնը քեզանից վերացնես Եհովայի առաջին ուղիղն անելով։ 10  Երբոր դուրս գաս պատերազմի քո թշնամիների դէմ, եւ քո Եհովա Աստուածը նորանց քո ձեռքը տայ, եւ նորանցից գերիներ առնես, 11  Եւ գերիների մէջ գեղեցիկ տեսքով կնիկ տեսնես, եւ նորան սիրես եւ քեզ համար կին առնես, 12  Նորան քո տունը տանես, եւ նա իր գլուխը ածիլէ եւ իր եղունգները կտրէ. 13  Եւ իր վերայից գերութեան հանդերձները հանէ եւ քո տանը նստէ, եւ մի ամբողջ ամիս իր հօր եւ մօր համար լայ. եւ նորանից յետոյ նորան մօտենաս, եւ դու նորա այրը լինես, եւ նա էլ քո կնիկը լինի։ 14  Եւ եթէ նորան չ’հաւանես, նորան ազատ արձակես իր համար բայց փողով բնաւ չ’ծախես նորան, ոչ էլ ստրկացնես, որովհետեւ լլկեցիր նորան։ 15  Եթէ մէկ մարդ երկու կնիկ ունենայ, մէկը սիրելի եւ միւսը ատելի. սիրելին էլ ատելին էլ նորա համար զաւակներ ծնած են, եւ եթէ անդրանիկ զաւակը ատելի կնոջը լինի, 16  Իր ստացուածքը որդիներին բաժանելու օրը կարող չէ սիրելի կնկայ զաւակը անդրանկացնելու, ատելիին անդրանիկից առաջ գցելով. 17  Այլ ատելիին զաւակին անդրանիկ ճանաչէ, եւ բոլոր իր մօտ գտնուածիցը երկու բաժին տայ նորան. որովհետեւ նա է նորա զօրութեան սկիզբը. անդրանկութեան իրաւունքը նորանն է։ 18  Եթէ մէկ մարդ մի անզգամ եւ անհնազանդ տղայ ունենայ, որ իր հօր եւ իր մօր խօսքին չէ լսում, եւ երբոր նորան խրատում են՝ նորանց մտիկ չէ անում. 19  Այն ժամանակ նորա հայրը եւ մայրը նորան բռնեն եւ նորան դուրս տանեն քաղաքի ծերերի մօտ եւ նորա բնակած տեղի դուռը. 20  Եւ քաղաքի ծերերին ասեն՝ Մեր այս տղան անզգամ եւ անհնազանդ է, մեր ձայնին չէ լսում, լափող եւ լակող է. 21  Այն ժամանակ նորա քաղաքի բոլոր մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. եւ չարութիւնը քո միջիցը վերացնես. եւ բոլոր Իսրայէլը լսեն եւ վախենան։ 22  Եւ երբոր մի մարդ մահի արժանի մեղք գործէ, նա մեռցնուի, եւ դու նորան ծառի վերայ կախես, 23  Նորա մարմինը ծառի վերայ գիշերը չ’մնայ, այլ նոյն օրը անպատճառ թաղես նորան. որովհետեւ կախուածը Աստուծոյ անիծածն է. եւ չ’պղծես այն քո երկիրը՝ որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ ժառանգելու համար։

Ծանոթագրություններ