2 Օրենք 23։1-25

23  Ամորձիքը ջարդուածը կամ անդամը կրճատուածը Եհովայի ժողովքը չ’մտնէ։  Պոռնկորդին Եհովայի ժողովքը չը մտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ։  Ամմոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորանց տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ յաւիտեան.  Նորա համար որ ձեզ չ’դիմավորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից Բէովրի որդի Բաղաամին վարձքով բերել տուաւ, որ քեզ անիցէ.  Բայց քո Եհովայ Աստուածը չ’ուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։  Նորանց խաղաղութիւնը եւ լաւութիւնը չ’որոնես քո բոլոր օրերումը յաւիտեան։  Եդովմայեցիին չ’ատես, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացիին չ’ատես, որովհետեւ նորա երկրումը պանդուխտ էիր։  Նորանց համար ծնուած զաւակների երրորդ ազգը թող Եհովայի ժողովքը մտնեն։  Երբոր բանակով գնաս թշնամիներիդ դէմ, ամեն չար բանից զգուշանաս։ 10  Եթէ քո միջումը մէկ մարդ լինի, որ երազափորձութեան պատճառով մաքուր չէ, թող բանակիցը դուրս գնայ, եւ բանակի մէջ չ’մտնէ. 11  Եւ իրիկնադէմին ջրով լուացուի, եւ արեգակը մտնելիս բանակը մտնէ։ 12  Նաեւ բանակից դուրս մէկ կողմ ունենաս, որ այնտեղ հարկաւորի դուրս գնաս. 13  Եւ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբոր դուրսը հարկաւորի նստելու լինես՝ նորանով փորես, եւ դարձեալ քո աղբը ծածկես։ 14  Որովհետեւ քո Եհովայ Աստուածը ման է գալիս քո բանակի մէջ, որ քեզ ազատէ եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնէ. ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վերայ մի աղտեղութիւն տեսնելով քեզանից չ’զզուէ։ 15  Ծառային իր տիրոջ ձեռքը չ’մատնես, որ տիրոջից փախչելով քեզ մօտ է ապաստանուել, 16  Թող նա քեզ հետ բնակուէ իր հաւանած տեղը քո դռների մէկումն ուր որ իր համար լաւ կ’լինի. նորան չ’նեղես։ 17  Իսրայէլի աղջիկներիցը բոզ չ’լինի, եւ Իսրայէլի տղերքիցը իգացեալ չ’լինի։ 18  Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չ’տանես որ եւ իցէ ուխտի համար. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։ 19  Քո եղբօրիցը շահ չ’առնես՝ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է. 20  Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբօրիցը շահ չ’առնես, որ քո Եհովայ Աստուածը քո ամեն ձեռնարկած գործքերումը քեզ օրհնէ այն երկրի վերայ, ուր որ կ’մտնես նորան ժառանգելու համար։ 21  Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կը պահանջէ այն, եւ դու մեղքի տէր կ’դառնաս. 22  Բայց եթէ ուխտ անել չ’ուզես, այդ քեզ համար մեղք չի լինիլ։ 23  Շրթունքիցդ դուրս եկածը զգուշութեամբ կատարես ինչպէս որ Եհովայ Աստուծուն ազատ կամքով ուխտել ես՝ որ ասել ես քո շրթունքովը։ 24  Երբոր քո դրացիի այգին մտնես, ուզածիդ չափ խաղող ուտես եւ կշտանաս, բայց ամանիդ մէջ չ’դնես. 25  Երբոր քո դրացիի հունձքը մտնես, ձեռքովդ հասկերը պոկես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ չ’զարկես։

Ծանոթագրություններ