2 Օրենք 25։1-19

25  Երբոր մարդկանց մէջ վեճ լինի եւ դատաստանի գնան. նորանց դատեն՝ արդարին արդարացնեն եւ յանցաւորին յանցաւոր հանեն։  Եւ եթէ յանցաւորը ծեծի արժանի է, դատաւորը նորան վայր գցել տայ, եւ նորա յանցանքի համեմատ իր առաջին նորան թուով ծեծել տայ.  Քառասուն անգամ զարկէ եւ չ’աւելացնէ, մի գուցէ սորանից աւելի ծեծելով եղբայրդ քո աչքի առաջին անարգուի։  Եզի դունչը չ’կապես կալ կասելիս։  Երբոր եղբայրներ մէկտեղ բնակուեն, եւ նորանցից մէկը առանց զաւակի մեռնէ, մեռնողի կինը դուրսը օտար մարդի չ’գնայ. նորա տագրը նորան մօտենայ եւ նորան իր համար կին առնէ, եւ տագրութեան պարտաւորութիւնը նորան հատուցանէ.  Եւ այն առաջինեկը, որ նա ծնէ, նորա մեռնող եղբօր անունովը կանգնէ, եւ նորա անունը Իսրայէլից չ’ջնջուի։  Եւ եթէ այն մարդը չ’հաճէ իր հարսին առնել, այն ժամանակ նորա հարսը դուրս գայ դուռը ծերերի մօտ եւ ասէ. Իմ տագրը հրաժարվում է Իսրայէլի մէջ իր եղբօր անունը հաստատելուց. տագրութեան պարտաւորութիւնը չէ ուզում ինձ հատուցանել։  Այն ժամանակ նորա քաղաքի ծերերը նորան կանչեն, եւ նորա հետ խօսեն. եւ եթէ նա կանգնէ, եւ ասէ. Ես չեմ ուզում նորան առնել,  Այն ժամանակ հարսը նորա մօտ գայ ծերերի առաջ, եւ նորա ոտքիցը կօշիկը հանէ, եւ նորա երեսին թքէ, եւ պատասխանելով ասէ. Այսպէս անուի այն մարդին որ իր եղբօր տունը չէ շինում։ 10  Եւ նորա անունը Իսրայէլի մէջ՝ ‘‘ Կօշիկը հանուած մարդի տունը’’ ասուի։ 11  Երբոր մարդիկ իրար հետ կռուեն, եւ մէկի կինը մօտենայ իր մարդին ազատելու նորան զարկողի ձեռքիցը, եւ ձեռքը երկարացնելով նորա ամոթոյքը բռնէ, 12  Այն ժամանակ նորա ձեռքը կտրես, եւ աչքդ բնաւ չ’խնայէ։ 13  Մախաղումդ տեսակ տեսակ քարեր չ’լինի՝ մեծ եւ պզտիկ։ 14  Տանդ տեսակ տեսակ արդուներ չ’լինի՝ մեծ եւ պզտիկ։ 15  Կշիռքիդ քարը կատարեալ եւ արդար լինի. որ օրերդ երկար լինեն այն երկրի վերայ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ։ 16  Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն այս բաներն անողը ամեն անիրաւութիւն անողը։ 17  Յիշիր թէ ինչ արաւ քեզ Ամաղէկը ճանապարհին երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել. 18  Որ ճանապարհին քեզ դիմաւորեց, եւ քո ետեւիցը եկող բոլոր տկարներին կոտորեց, երբոր դու յոգնած եւ աշխատած էիր, եւ Աստուածանից չ’վախեցաւ։ 19  Եւ երբոր քո Եհովայ Աստուածը քո բոլոր շրջակայ թշնամիներիցը քեզ հանգստացնէ այն երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրեւ ժառանգութիւն, որ նորան տիրես, այն ժամանակ ջնջես Ամաղէկի յիշատակը երկնքի տակիցը. չ’մոռանաս։

Ծանոթագրություններ