2 Օրենք 6։1-25

6  Եւ սորանք են այն պատուիրանքները, կանոնները եւ դատաստանները, որ ձեր Եհովայ Աստուածը պատուիրեց՝ ձեզ սովորեցնելու համար, որ անէք այն երկրումը ուր որ մտնելու էք նորան ժառանգելու համար,  Որպէս զի քո Եհովայ Աստուածանից վախենաս, եւ պահես նորա ամեն կանոններն ու պատուիրանքները՝ որ ես քեզ պատուիրում եմ՝ թէ դու թէ քո որդին, քո կեանքի բոլոր օրերումը, որ քո օրերը երկար լինեն։  Արդ, ով Իսրայէլ, լսիր, եւ զգուշութիւն արա կատարելու, որ քեզ համար բարի լինի, եւ դուք շատ բազմանաք կաթ ու մեղր բղխող երկրումը, ինչպէս որ քո հայրերի Եհովայ Աստուածը քեզ խոստացաւ։  Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։  Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։  Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։  Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս.  Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում։  Նաեւ քո տան դրանդիքի վերայ եւ դռներիդ վերայ գրիր նորանք։ 10  Եւ երբոր քո Եհովայ Աստուածը քեզ տանէ այն երկիրը՝ որի համար քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ, որ քեզ տայ՝ մեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես շինել, 11  Եւ ամեն բարիքներովը լիքը տներ, որոնք դու չես լցրել, եւ փորած ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ եւ ձիթենիներ, որոնք դու չես տնկել. եւ երբոր ուտես եւ կշտանաս, 12  Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային, որ քեզ Եգիպտոսի երկրից՝ ծառայութեան տանիցը հանեց։ 13  Քո Եհովայ Աստուածանից վախեցիր, եւ նորան պաշտիր եւ նորա անունովը երդում արա։ 14  Չ’գնաք օտար աստուածների՝ ձեր շուրջը եղող ժողովուրդների աստուածների ետեւից. 15  Որովհետեւ նախանձոտ Աստուած է քո Աստուածը, որ քո միջումն է. մի գուցէ Եհովայ Աստուծոյ բարկութիւնը քեզ վերայ բորբոքուէ, եւ քեզ երկրի երեսից բնաջինջ անէ։ 16  Ձեր Եհովայ Աստուծուն չ’փորձէք, ինչպէս որ Մասսայի մէջ փորձեցիք։ 17  Զգուշութեամբ պահեցէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները, եւ նորա վկայութիւնները եւ նորա կանոնները որ պատուիրել է ձեզ։ 18  Եւ անես ինչ որ Եհովայի առաջին ուղիղ եւ հաճելի է, որ քեզ համար բարի լինի, եւ մտնես ժառանգես այն բարի երկիրը՝ որ Եհովան երդում արաւ քո հայրերին, 19  Որ քո ամեն թշնամիներին քո առաջիցը հալածես, ինչպէս որ Եհովան ասեց։ 20  Երբոր էգուց քո որդին քեզ հարցնէ եւ ասէ՝ Ի՞նչ են այս վկայութիւնները, կանոնները եւ դատաստանները, որոնք մեր Եհովայ Աստուածը ձեզ պատուիրեց. 21  Այն ժամանակ քո որդիին ասես. Մենք Եգիպտոսումը Փարաւօնին ծառայ էինք, եւ Եհովան մեզ զօրաւոր ձեռքով հանեց. 22  Նաեւ Եհովան մեծ եւ սոսկալի նշաններ եւ հրաշքներ արաւ Եգիպտոսի վերայ, Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր տան վերայ մեր աչքերի առաջին. 23  Եւ մեզ հանեց այնտեղից, որ մեզ տանէ որ մեր հայրերին երդումով խոստացած երկիրը տայ մեզ։ 24  Եւ Եհովան մեզ պատուիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք, եւ մեր Եհովայ Աստուածանից վախենանք, որ մեզ համար բարի լինի ամեն ժամանակ, որ մեզ ողջ պահէ ինչպէս որ այսօր։ 25  Եւ մեզ համար արդարութիւն լինի, եթէ մեր Եհովայ Աստուծոյ առաջին այս բոլոր պատուիրանքերը կատարելու զգուշանանք ինչպէս որ մեզ պատուիրեց։

Ծանոթագրություններ