3 Հովհաննես 1։1-14

1  Երէցը, սիրելի Գայիոսիդ, որին ես սիրում եմ ճշմարտութիւնով:  Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է:  Որովհետեւ շատ ուրախացայ երբոր եղբարքն եկան, եւ քո ճշմարտութիւնը վկայեցին, ինչպէս որ դու ճշմարտութեան մէջ գնում ես:  Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում:  Սիրելի, հաւատարմաբար ես գործում այդ՝ ինչ որ անում ես եղբայրներին եւ օտարականներին.  Որոնք վկայեցին քո սէրի համար եկեղեցու առաջին, որ լաւ կ’անես եթէ նորանց Աստուծոյ արժանաւոր կերպով ճանապարհ գցես:  Որովհետեւ նորա անունի համար դուրս եկան առանց մի բան առնելու հեթանոսներից:  Արդ պէտք է մենք ընդունենք այսպիսիներին, որ գործակից լինենք ճշմարտութեանը:  Ես գրեցի եկեղեցուն. բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում: 10  Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ, եւ սորանով էլ չ’բաւականացած՝ ոչ ինքն է ընդունում եղբայրներին, եւ նորանց էլ որ ուզում են ընդունել, արգելում է եւ եկեղեցուցը հանում: 11  Սիրելի, չարին նմանող մի լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում Աստուածանից է, եւ ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել: 12  Դեմետրիոսը վկայութիւն ունի ամենից եւ նոյն իսկ ճշմարտութիւնիցն էլ, եւ մենք էլ վկայում ենք. եւ գիտէք որ մեր վկայութիւնը ճշմարիտ է: 13  Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ կամենում թանաքով եւ գրիչով գրել քեզ: 14  Բայց յոյս ունիմ շուտով քեզ տեսնել, եւ բերանէ բերան կ’խօսենք: Խաղաղութիւն լինի քեզ հետ. բարեւ են տալիս քեզ սիրելիքը. բարեւ տուր մեր սիրելիներին անուն անուն:

Ծանոթագրություններ