Ամոս 3։1-15

3  «Ո՛վ Իսրայելի որդիներ, լսեցեք այս խոսքը+, որ Եհովան ասում է այս ամբողջ տոհմի մասին, որին ես հանեցի Եգիպտոսից+՝ ասելով.  «Երկրի բոլոր տոհմերից+ ես միայն ձեզ եմ ճանաչում+, ուստի ես ձեզնից հաշիվ կպահանջեմ ձեր բոլոր հանցանքների համար+։  Երկուսը կգնա՞ն միասին, եթե չպայմանավորվեն հանդիպման համար+։  Առյուծը կմռնչա՞ անտառում, եթե որս չի արել+։ Հզոր առյուծը իր թաքստոցից ձայն կտա՞, եթե ոչ մի բան չի բռնել։  Թռչունը թակարդը կընկնի՞ երկրի վրա, եթե որոգայթ չի դրվել+։ Թակարդը կվերցնե՞ն գետնից, եթե ոչ մի բան չի բռնվել։  Եթե քաղաքում եղջյուր փչեն, մի՞թե մարդիկ չեն սարսափի+։ Եթե քաղաքում աղետ լինի, մի՞թե Եհովան արած չի լինի դա։  Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի, մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին+։  Առյուծը մռնչացել է+, ո՞վ չի վախենա։ Գերիշխան Տեր Եհովան խոսել է, ո՞վ չի մարգարեանա»+։  «Հռչակեք Ազոտոսի ու Եգիպտոսի բնակելի աշտարակներից+. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների դեմ+ ու տեսե՛ք, թե ինչքան անկարգություն և խաբեություն կա նրանում+։ 10  Նրանք ճիշտն անելը չգիտեն+,– ասում է Եհովան,– նրանք իրենց բնակելի աշտարակներում բռնություն+ ու կողոպուտ են դիզում»»։ 11  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հակառակորդը շրջապատել է երկիրը+։ Նա քեզ կզրկի զորությունից, և բնակելի աշտարակներդ կթալանվեն»+։ 12  Այսպես է ասում Եհովան. «Ինչպես որ հովիվն է առյուծի երախից երկու սրունք կամ ականջի մի կտոր խլում+, այնպես էլ կխլեն Իսրայելի որդիներին, որոնք Սամարիայում նստած են շքեղ մահիճներին+ և դամասկյան բազմոցներին»+։ 13  «Լսեցե՛ք ու վկայե՛ք+ Հակոբի տան մեջ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան՝ Զորքերի Աստվածը,– 14  որովհետև այն օրը, երբ Իսրայելից հաշիվ պահանջեմ+ նրա ապստամբության համար, նաև հաշիվ կպահանջեմ Բեթելի զոհասեղաններից+։ Եվ զոհասեղանների եղջյուրները կկտրվեն ու գետին կընկնեն+։ 15  Ես կքանդեմ ձմեռային տունը+ ամառային տան+ հետ միասին»։ «Փղոսկրե տները բնաջինջ կլինեն+, և շատ տներ կվերանան»+,– ասում է Եհովան»։

Ծանոթագրություններ