Ամոս 6։1-14

6  «Վա՜յ նրանց, ովքեր անհոգ ապրում են+ Սիոնում և ապավինում են Սամարիայի լեռանը։ Նրանք ազգերի միջի ամենաականավոր ազգի նշանավորներն են, և Իսրայելի տունը նրանց մոտ է գալիս։  Գնացեք Քալանե ու նայեք, այնտեղից գնացեք մարդաշատ Եմաթ+, իսկ հետո՝ Գեթ+, որտեղ փղշտացիներն են։ Մի՞թե նրանք այս թագավորություններից լավն են, կամ մի՞թե նրանց տարածքը ձեր տարածքից մեծ է+։  Դուք ձեր մտքից հանո՞ւմ եք աղետալի օրը+ և բռնության աթոռին տե՞ղ եք տալիս+։  Դուք պառկում եք փղոսկրե+ մահիճներին և մեկնվում բազմոցներին, ուտում եք հոտերի խոյերը և պարարտ, մատղաշ ցլերը+,  երգեր եք հորինում տավիղի հնչյունների տակ+, Դավթի պես երաժշտական գործիքներ եք հնարում+,  գավաթներից գինի եք խմում+, օծվում եք ընտիր յուղերով+ և ցավ չեք զգում՝ տեսնելով Հովսեփի աղետը+։  Դրա համար նրանք կաքսորվեն՝ գլխավորելով մյուս աքսորյալներին+. խրախճանք անողների ուրախությունը կդադարի։  Եհովան՝ Զորքերի Աստվածը, ասում է. «Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր հոգով+. «Ես զզվում եմ Հակոբի հպարտությունից+ և ատում եմ նրա բնակելի աշտարակները+։ Նրա քաղաքը և դրանում եղող ամեն ինչ թշնամու ձեռքը կմատնեմ+։  Եթե մի տան մեջ տասը մարդ մնա, նրանք էլ պիտի մեռնեն+։ 10  Նրա հորեղբայրը մեկ առ մեկ դուրս կտանի նրանց ու մեկ առ մեկ կայրի։ Այդպիսով նա ոսկորները տնից կհանի+։ Եվ տան ամենախոր մասում գտնվողին կհարցնի. «Ուրիշ մարդ կա՞ այդտեղ»։ Նա էլ կպատասխանի՝ ո՛չ։ Ապա հարցնողը կասի. «Լռի՛ր, որովհետև հիմա Եհովայի+ անունը տալու ժամանակը չէ»»։ 11  Ահա Եհովան հրաման է տալիս+, և նա մեծ տունը ավերակների կվերածի, իսկ փոքր տունը՝ փլատակների+։ 12  Մի՞թե ձիերը կվազեն ապառաժի վրայով, և մի՞թե այնտեղ կհերկեն եզներով։ Իսկ դուք արդարությունը թունավոր բույսի եք վերածել+ և արդարադատության պտուղը՝ օշինդրի։ 13  Դուք ուրախանում եք չեղած բաներով+ և ասում. «Չէ՞ որ մեր ուժով ենք տիրացել եղջյուրներին»+։ 14  Ո՛վ Իսրայելի տուն, ահա ես ձեր դեմ մի ազգ+ եմ վեր կացնում,– ասում է Եհովան՝ Զորքերի Աստվածը,– և նա կճնշի ձեզ Եմաթի մուտքից+ մինչև Արաբա հեղեղատը»»։

Ծանոթագրություններ