Ամոս 8։1-14

8  Ահա թե ինչ ցույց տվեց ինձ Գերիշխան Տեր Եհովան. ամառային պտուղներով* մի զամբյուղ+։  Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում+, Ամո՛ս»։ Ես էլ պատասխանեցի. «Ամառային պտուղներով* մի զամբյուղ»+։ Եվ Եհովան շարունակեց. «Իմ Իսրայել ժողովրդի վերջը* եկել է+։ Ես այլևս չեմ ներելու նրան+։  «Տաճարում հնչող երգերը ողբի են վերածվելու այդ օրը+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Շատ դիակներ կլինեն+, դրանց կնետեն ամեն տեղ... Շ՜շ»։  Լսեցե՛ք սա, դուք, որ փորձում եք աղքատին կուլ տալ+, որպեսզի երկրի վրայից վերացնեք հեզերին+։  Դուք ասում եք. «Ե՞րբ է վերջանալու նորալուսինը+, որ հացահատիկ վաճառենք+, նաև շաբաթը+, որ ցորեն ծախենք, պակասեցնենք արդուն+, ավելացնենք սիկղը և խաբենք խարդախ կշեռքով+,  որպեսզի խեղճին գնենք արծաթով, աղքատին՝ մի զույգ սանդալի գնով և վաճառենք անպետք հացահատիկը»+։  Եհովան երդվել է Հակոբի Մեծավայելչությամբ+. «Ես երբեք չեմ մոռանա նրանց բոլոր գործերը+։  Մի՞թե երկիրը չի ցնցվի դրա պատճառով+, և մի՞թե չի սգա նրա ամեն մի բնակիչ+։ Մի՞թե նա ամբողջովին չի բարձրանա Նեղոսի պես և չի ալեկոծվի ու չի հանդարտվի Եգիպտոսի Նեղոսի պես»+։  «Այդ օրը,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես այնպես կանեմ, որ արևը մայր մտնի կեսօրին+ և երկրի վրա խավար լինի պայծառ օրը։ 10  Ես ձեր տոները սգի կվերածեմ+ և ձեր բոլոր երգերը՝ ողբերգի։ Բոլորի մեջքը քրձով կգոտևորեմ և բոլորի գլուխը ճաղատ կդարձնեմ+։ Այնպիսի իրավիճակ կլինի, ասես սգում են մինուճար որդու համար+, և դրա վերջը դառնալից օրվա պես կլինի»։ 11  «Ահա օրեր են գալիս,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– երբ ես սով կուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Եհովայի խոսքը լսելու սով+։ 12  Եվ նրանք կթափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևածագ։ Ամենուրեք շրջելով՝ նրանք կփնտրեն Եհովայի խոսքը, բայց չեն գտնի+։ 13  Այդ օրը ծարավից կուշաթափվեն թե՛ գեղեցիկ կույսերը, թե՛ երիտասարդները+, 14  որոնք երդվում են Սամարիայի հանցանքով+ ու ասում. «Կենդանի՛ է քո աստվածը, Դա՛ն»+ և «Կենդանի՛ է Բերսաբեե+ տանող ճանապարհը»։ Նրանք կընկնեն ու այլևս վեր չեն կենա»»+։

Ծանոթագրություններ

Մասնավ. թուզ, հվնբր նաև արմավ։
Եբր.՝ քայից։ Մատնանշում է գյուղատնտեսական տարվա ավարտը։
Հաքեց (վերջ) և քայից (ամառային պտուղներ) բառերի բառախաղ։