Անգե 2։1-23

2  Յոթերորդ ամսում+՝ ամսվա քսանմեկերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Անգե+ մարգարեի միջոցով, և ասվեց.  «Ասա, խնդրեմ, Սաղաթիելի+ որդի Զորաբաբելին+՝ Հուդայի կառավարչին+, Հովսեդեկի+ որդի Հեսու+ քահանայապետին և ժողովրդից մնացած մարդկանց.  «Ձեր՝ մնացածներիդ միջից ո՞վ է տեսել այս տունը իր նախկին փառքով+։ Իսկ ինչպիսի՞ն է այն ձեր աչքին հիմա։ Չէ՞ որ նախորդի հետ համեմատած՝ այն ոչնչի պես է ձեր աչքին»+։  «Բայց հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,– ասում է Եհովան,– և դո՛ւ էլ զորացիր+, ո՛վ Հեսու քահանայապետ՝ Հովսեդեկի՛ որդի»։ «Զորացի՛ր, երկրի ամբո՛ղջ ժողովուրդ,– ասում է Եհովան,– և գործի՛ անցիր»+։ «Ես ձեզ հետ եմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  Հիշեք այն ուխտը, որ հաստատեցի ձեզ հետ, երբ դուրս եկաք Եգիպտոսից+ և երբ իմ ոգին+ մնում էր ձեր մեջ։ Մի՛ վախեցեք»»+։  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եվս մեկ անգամ, և դա կլինի շուտով+, ես կցնցեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը»+։  «Բոլոր ազգերը ես կցնցեմ, ու բոլոր ազգերի ցանկալի գանձերը կգան+, և այս տունը փառքով կլցնեմ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Իմն է արծաթը և իմն է ոսկին»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Այս վերջին տան փառքը ավելի մեծ կլինի, քան նախորդինը»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ «Եվ այս վայրին ես խաղաղություն պիտի տամ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»։ 10  Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարում՝ իններորդ ամսվա քսանչորսերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Անգե մարգարեին+, և ասվեց. 11  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Քահանաներին հարցրու, խնդրեմ, օրենքի վերաբերյալ+. 12  «Եթե մի մարդ իր հանդերձի փեշի մեջ սուրբ միս տանի և իր փեշով դիպչի հացի, ապուրի, գինու, յուղի կամ ցանկացած կերակուրի, մի՞թե այն սուրբ կդառնա»»»+։ Քահանաները պատասխանեցին՝ ոչ։ 13  Հետո Անգեն ասաց. «Եթե մահացած հոգու դիպչելու պատճառով անմաքուր դարձած որևէ մեկը դիպչի այս ամենից ինչ-​որ բանի, մի՞թե այն անմաքուր կդառնա»+։ Քահանաները պատասխանեցին. «Անմաքուր կդառնա»։ 14  Ուստի Անգեն ասաց. ««Այդպիսին է այս ժողովուրդը, և այդպիսին է այս ազգը իմ առաջ+,– ասում է Եհովան,– և այդպիսին են նրանց ձեռքի բոլոր գործերը ու ցանկացած բան, որ նրանք մատուցում են այնտեղ։ Այդ ամենն անմաքուր է»+։ 15  «Բայց հիմա, այսօրվանից ևեթ ուշադրություն դարձրեք+, խնդրեմ, այն բանին, թե ինչպիսին էր դրությունը նախքան Եհովայի տաճարում քարը քարի վրա դրվելը+, 16  երբ տեղի ունեցան այս դեպքերը։ Ինչ-​որ մեկը գալիս էր քսան չափ հացահատիկի շեղջի մոտ, բայց պարզվում էր, որ տասը չափ էր։ Մեկը գալիս էր հնձանի մոտ՝ այնտեղից հիսուն չափ գինի հանելու, բայց պարզվում էր, որ քսան չափ էր+։ 17  Ես ձեզ հարվածում էի տոթակեզ քամիով+, ալրացողով*+, կարկուտով+, այո՛, հարվածում էի ձեր ձեռքի բոլոր գործերին+, բայց ձեզնից ոչ մեկը չէր դառնում դեպի ինձ»+,– ասում է Եհովան։ 18  «Խնդրում եմ, այսօրվանից ևեթ՝ իններորդ ամսվա քսանչորսերորդ օրվանից, այն օրվանից, երբ գցվեց Եհովայի տաճարի հիմքը+, ուշադրություն դարձրեք+։ Ուշադրություն դարձրեք այս բանին. 19  մի՞թե հացահատիկի ամբարում դեռ սերմ կա+, մի՞թե պտուղներ կան որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա։ Այսօրվանից ես օրհնություն պիտի բերեմ»»+։ 20  Ամսվա քսանչորսերորդ օրը+ Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ Անգեին+, և ասվեց. 21  «Հուդայի կառավարիչ+ Զորաբաբելին ասա. «Ես ցնցելու եմ երկինքն ու երկիրը+։ 22  Ես տակնուվրա եմ անելու թագավորությունների գահը և ոչնչացնելու եմ ազգերի թագավորությունների զորությունը+։ Ես տապալելու եմ կառքն ու դրա հեծյալներին, ձիերն ու դրանց հեծյալները կընկնեն+՝ յուրաքանչյուրն իր եղբոր սրով»»+։ 23  ««Այդ օրը,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես կվերցնեմ քեզ, ո՛վ Զորաբաբել+, Սաղաթիելի՛+ որդի, իմ ծառա՛,– ասում է Եհովան,– և ինձ համար կնքամատանու+ պես կլինես, քանի որ ես հենց քեզ եմ ընտրել»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»+։

Ծանոթագրություններ

Բույսերի սնկային հիվանդություն։