Առակներ 1։1-33

1  Դավթի+ որդու՝ Իսրայելի թագավոր+ Սողոմոնի+ առակները+,  որոնց նպատակն այն է, որ մարդը ձեռք բերի իմաստություն+ և խրատ*+, ըմբռնի խորիմաստ խոսքերը+,  ստանա խրատ*+, որը տալիս է ըմբռնողականություն+, արդարություն+, արդարադատություն+ և ուղղամտություն+,  որ անփորձները խորագիտություն ձեռք բերեն+, երիտասարդները՝ գիտելիք+ և խորհելու կարողություն+։  Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը+, և հասկացողություն ունեցող մարդը նա է, ով հմուտ առաջնորդություն է ընդունում+,  որպեսզի հասկանա առակներն ու դժվարըմբռնելի ասույթները+, իմաստունների խոսքերն+ ու նրանց հանելուկները+։  Եհովայի հանդեպ վախը գիտելիքների սկիզբն է+։ Իմաստությունն ու խրատը* հիմարներն են արհամարհում+։  Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը+ և մի՛ թող քո մոր օրենքը+,  որովհետև դրանք գեղեցիկ պսակ են գլխիդ համար+ և հիասքանչ վզնոց՝ պարանոցիդ համար+։ 10  Որդի՛ս, եթե մեղավորները փորձեն հրապուրել քեզ, տեղիք մի՛ տուր+։ 11  Եթե նրանք ասեն՝ «արի մեզ հետ, արի դարանամուտ լինենք արյուն թափելու համար+ և առանց որևէ պատճառի՝ դարան մտած սպասենք անմեղներին+, 12  ողջ-​ողջ կուլ տանք նրանց+, ինչպես գերեզմանը*+ և ամբողջովին կլանենք նրանց, ինչպես փոսը իջնողների+։ 13  Եկ ամեն տեսակ թանկարժեք իրեր գտնենք+ և մեր տները ավարով+ լցնենք։ 14  Քո վիճակը մեզ հետ գցիր, և թող բոլորիս համար մեկ քսակ լինի...»+, 15  որդի՛ս, նրանց հետ նույն ճանապարհով չգնաս+։ Ոտքդ հետ պահիր նրանց ճանապարհից+, 16  քանի որ նրանց ոտքերը չարության են վազում+, և նրանք շտապում են արյուն թափելու+։ 17  Անիմաստ է ցանցը տարածել թռչունների աչքի առաջ+։ 18  Ուստի նրանք դարանամուտ են լինում նրանց արյունը թափելու համար+ և դարան մտած սպասում են նրանց հոգիները+ վնասելու համար։ 19  Այդպիսին են բոլոր նրանց ճանապարհները, ովքեր անարդար եկամուտ են ստանում+։ Այն վերցնում է իրեն տիրացողների հոգին+։ 20  Ճշմարիտ իմաստությունը+ բարձրաձայն կանչում է փողոցներում+ և հրապարակներում ձայն է տալիս+։ 21  Աղմկոտ փողոցների գլխին նա ձայն է տալիս+ և իր խոսքերն է ասում քաղաքի դարպասների մուտքերի մոտ+. 22  «Մինչև ե՞րբ, ո՛վ անփորձներ, պիտի սիրեք անփորձ լինելը+, մինչև ե՞րբ, ո՛վ ծաղրողներ, պիտի հաճույք ստանաք ծաղր անելուց+, և մինչև ե՞րբ, ո՛վ հիմարներ, պիտի ատեք գիտելիքը+։ 23  Ականջ դրեք իմ հանդիմանությանը+ և հետ դարձեք։ Այդ ժամանակ ձեզ համար առատորեն կթափեմ իմ ոգին+ և իմ խոսքերը կհայտնեմ ձեզ+։ 24  Սակայն քանի որ ես կանչում եմ, բայց դուք մերժում եք+, ձեռքս մեկնում եմ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում+, 25  և քանի որ դուք շարունակ արհամարհում եք իմ բոլոր խորհուրդները+ և իմ հանդիմանությունը չեք ընդունում+, 26  ուրեմն ես էլ կծիծաղեմ ձեր դժբախտության վրա+ և կծաղրեմ, երբ գա այն, ինչից սարսափում եք+, 27  երբ այն, ինչից սարսափում եք, գա ինչպես փոթորիկ, ու ձեր դժբախտությունը վրա հասնի ինչպես մրրիկ+, երբ ձեզ վրա գան վիշտն ու դժվար ժամանակները+։ 28  Այդ ժամանակ նրանք կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի+, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի+, 29  որովհետև ատեցին գիտելիքը+ և չընտրեցին Եհովայի հանդեպ վախը+։ 30  Նրանք չընդունեցին իմ խորհուրդները+, արհամարհեցին իմ բոլոր հանդիմանությունները+։ 31  Ուստի իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն+ և իրենց իսկ մտադրություններով պիտի կշտանան+։ 32  Անփորձների ըմբոստությունը+ կսպանի իրենց+, և հիմարների անհոգությունը կկործանի իրենց+։ 33  Իսկ ով լսում է ինձ, ապահով կբնակվի+, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի»+։

Ծանոթագրություններ

Բնագրում օգտագ. բառը լայն իմաստ ունի և կարող է թարգմ. «խրատ», «ուսուցում», «դաստիարակություն», «շտկում», «հորդոր», «պատիժ» և «խորհուրդ»։
Տե՛ս 2-րդ համարի ծնթ.։
Տե՛ս 2-րդ համարի ծնթ.։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։