Առակներ 12։1-28

12  Խրատ* սիրողը գիտելիքներ է սիրում+, բայց հանդիմանություն ատողը անխոհեմ է+։  Բարի մարդը հավանություն է ստանում Եհովայից+, բայց չար գաղափարներ ունեցող մարդուն նա ամբարիշտ է կոչում+։  Ոչ մի մարդ ամբարշտությամբ չի հաստատվի+, բայց արդարների արմատը չի սասանվի+։  Առաքինի* կինը պսակ է իր տիրոջ համար+, բայց այն կինը, որը ամոթալի վարմունք ունի, փտություն է նրա ոսկորներին+։  Արդարների մտքերը արդարություն են+, իսկ ամբարիշտների տված առաջնորդությունը՝ խաբեություն+։  Ամբարիշտների խոսքերը դարանամուտ են լինում արյուն թափելու համար+, բայց ուղղամիտների բերանը կազատի իրենց+։  Ամբարիշտները բնաջնջվում են և այլևս չկան+, բայց արդարների տունը կանգնած կմնա+։  Մարդը կգովաբանվի իր խոհեմ բերանի համար+, բայց ծուռ սիրտ ունեցողն արհամարհված կլինի+։  Ավելի լավ է ոչ երևելի մարդը, որը ծառա ունի, քան նա, ով փառավորում է ինքն իրեն, բայց հացի կարոտ է+։ 10  Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին+, բայց ամբարիշտների ողորմությունը դաժան է+։ 11  Իր հողը մշակողը հացով կկշտանա+, իսկ փուչ բաների հետևից ընկնողը խոհեմ սիրտ չունի+։ 12  Ամբարիշտը ցանկանում է չար մարդկանց բռնած որսը+, բայց արդարների արմատը պտուղ է բերում+։ 13  Իր շուրթերի հանցանքով չար մարդը որոգայթն է ընկնում+, բայց արդարը դուրս է գալիս նեղությունից+։ 14  Իր բերանի պտղից մարդը բարիքով կկշտանա+, և մարդու ձեռքի գործը իրեն կվերադառնա+։ 15  Հիմարի ճանապարհը ճիշտ է իր աչքերին+, բայց նա, ով խորհուրդ է լսում, իմաստուն է+։ 16  Հիմար մարդն է իր ջղայնությունը հենց նույն օրը ցույց տալիս+, բայց խորագետ մարդը ծածկում է անպատվությունը+։ 17  Ով հավատարմությամբ է խոսում, կասի այն, ինչ արդար է+, իսկ կեղծ վկան խաբեություն կասի+։ 18  Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է+, բայց իմաստունների լեզուն բուժում է+։ 19  Ճշմարտության շուրթերը+ հավիտյան կհաստատվեն+, բայց ստության լեզուն միայն մի ակնթարթ կմնա+։ 20  Չարիք հնարողների սրտում խաբեություն կա+, բայց խաղաղությանը նպաստողները ուրախություն ունեն+։ 21  Արդարին ոչ մի վնաս չի հանդիպի+, բայց ամբարիշտների կյանքը փորձանքներով լի կլինի+։ 22  Կեղծ շուրթերը գարշելի են Եհովայի համար+, բայց հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան+։ 23  Խորագետ մարդը ծածկում է իր գիտելիքները+, բայց հիմարների սիրտը հիմարություն է դուրս տալիս+։ 24  Ժրաջանների ձեռքը պիտի իշխի+, բայց ծույլ ձեռքը հարկադրական աշխատանք պիտի կատարի+։ 25  Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը+, բայց բարի խոսքը ուրախացնում է այն+։ 26  Արդարը ուշադիր զննում է իր արոտավայրը, բայց ամբարիշտների ճանապարհը մոլորեցնում է իրենց+։ 27  Ծույլը իր որսի հետևից չի ընկնի+, բայց նա, ով ժրաջան է, թանկարժեք հարստություն է մարդու համար։ 28  Արդարության ճանապարհին կյանք կա+, և այդ ճանապարհը մահվան չի տանում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Կամ՝ «շնորհալի»։