Առակներ 17։1-28

17  Ավելի լավ է մի կտոր չոր հաց հանդարտությամբ+, քան զոհաբերված կենդանիներով լի տունը՝ վեճերով+։  Շրջահայաց ծառան կիշխի ամոթալի վարմունք ունեցող որդու վրա+ և նրա եղբայրների հետ ժառանգության իր բաժինը կունենա+։  Զտման անոթը արծաթի համար է, և հնոցը՝ ոսկու+, բայց սրտեր քննողը Եհովան է+։  Չարագործը ուշադրություն է դարձնում վնասաբեր շուրթերին+։ Ստախոսը ականջ է դնում դժբախտություն բերող լեզվին+։  Նա, ով ծաղրում է աղքատին, նախատինք է բերում նրա Ստեղծողի վրա+։ Ուրիշի փորձանքի վրա ուրախացողը անպատիժ չի մնա+։  Ծերերի պսակը թոռներն են+, և որդիների գեղեցկությունը՝ իրենց հայրերը+։  Ազնիվ շուրթերը անմիտ մարդուն հարմար չեն+, առավել ևս ստախոս շուրթերը հարմար չեն իշխանավորին+։  Նվերը թանկարժեք քար է իր տիրոջ աչքին+։ Որ կողմն էլ նա դառնա, հաջողություն կունենա+։  Հանցանքը ծածկողը սեր է որոնում+, իսկ նա, ով շարունակ խոսում է դրա մասին, մտերիմներին բաժանում է իրարից+։ 10  Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում+, քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա+։ 11  Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում+, և նրա դեմ ուղարկված պատգամաբերը դաժան է+։ 12  Ավելի լավ է հանդիպել ձագերին կորցրած արջի+, քան մի հիմարի՝ իր հիմարության մեջ+։ 13  Բարուն չարով հատուցողի+ տնից չարիքը չի հեռանա+։ 14  Կռվի սկիզբը ջրերի արձակման պես է+, ուստի նախքան վեճի բռնկվելը, հեռացիր+։ 15  Ամբարշտին արդար հայտարարողը+ և արդարին ամբարիշտ հայտարարողը+՝ երկուսն էլ գարշելի են Եհովայի համար+։ 16  Եթե հիմարը խոհեմ սիրտ չունի+, էլ նրա ինչի՞ն են պետք իմաստություն ձեռք բերելու միջոցները+։ 17  Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ+. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված+։ 18  Խոհեմ սիրտ չունեցող մարդը ձեռք է սեղմում+ և լիովին երաշխավոր լինում իր ընկերոջ առաջ+։ 19  Հանցանք սիրողը կռիվ է սիրում+։ Ով որ իր դուռը բարձր է շինում, կործանում է փնտրում+։ 20  Ծուռ սիրտ ունեցողը բարիք չի գտնի+, և փոփոխական լեզու ունեցողը փորձանքի մեջ կընկնի+։ 21  Հիմար երեխա ունենալը տրտմություն է մարդու համար+, և անմիտ երեխայի հայրը չի ուրախանում+։ 22  Ուրախ սիրտը բուժիչ է+, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները+։ 23  Ամբարիշտը ուրիշի ծոցից կաշառք է վերցնում+ արդարադատության ճանապարհները ծռելու համար+։ 24  Իմաստությունը հասկացողություն ունեցողի երեսի առջև է+, բայց հիմարի աչքերը երկրի ծայրերում են շրջում+։ 25  Հիմար որդին վրդովմունք է իր հոր համար+ և դառնություն՝ իր մոր համար+։ 26  Արդարի վրա տուգանք դնելը լավ չէ+։ Իշխանավորներին հարվածելը արդարության դեմ է+։ 27  Իր խոսքերում զուսպ լինողը գիտելիք ունի+, և խորաթափանց մարդը ոգով անվրդով է+։ 28  Նույնիսկ հիմարը, երբ լուռ է մնում, իմաստուն կհամարվի+, և իր շուրթերը փակողը հասկացող կհամարվի։

Ծանոթագրություններ