Առակներ 18։1-24

18  Մեկուսացող մարդը իր եսասիրական ցանկությունն է փնտրում+։ Նա ամեն տեսակ իմաստության դեմ է դուրս գալիս+։  Հիմարին խորաթափանցությունը հաճելի չէ+, միայն թե իր սրտի եղածը հայտնի+։  Երբ ամբարիշտը գալիս է, արհամարհանք էլ է գալիս+, և անպատվության+ հետ նախատինք էլ կա։  Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են+։ Իմաստության աղբյուրը բխող հեղեղատ է+։  Ամբարշտին կողմնապահություն անելը լավ չէ+, ոչ էլ արդարին արդարադատությունից զրկելն է լավ+։  Հիմարի շուրթերը վեճի են բռնվում+, և նրա բերանը ծեծ է բերում+։  Հիմարի բերանը իր կործանումն է+, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար+։  Զրպարտողի խոսքերը նման են պատառների, որոնց ագահորեն կուլ են տալիս+, և որոնք որովայնի խորքերն են իջնում+։  Նա, ով ծույլ է իր գործում+, եղբայր է կործանող մարդուն+։ 10  Եհովայի անունը ամուր աշտարակ է+։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում+։ 11  Հարուստ մարդու թանկարժեք իրերը նրա ամուր քաղաքն են+, և նրա երևակայության մեջ դրանք պաշտպանող պարսպի են նման+։ 12  Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է+, և փառքին խոնարհությունն է նախորդում+։ 13  Եթե ինչ-​որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս+, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է+։ 14  Մարդու ոգին կարող է դիմանալ իր տկարությանը+, բայց եթե ոգին խոցված է, ո՞վ կարող է դիմանալ+։ 15  Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում+, և իմաստունների ականջը ձգտում է գիտելիք գտնել+։ 16  Մարդու նվերը լայն դուռ է բացում նրա առաջ+, և այն նույնիսկ մեծամեծների մոտ կտանի նրան+։ 17  Ով իր դատական գործն առաջինն է սկսում, նա արդար է թվում+, բայց գալիս է նրա մերձավորը և քննում նրան+։ 18  Վիճակ գցելը դադարեցնում է կռիվները+ և նույնիսկ հզորներին է բաժանում իրարից+։ 19  Այն եղբայրը, որի դեմ հանցանք են գործել, ավելի անառիկ է, քան ամուր քաղաքը+, և կան վեճեր, որոնք ամրոցի նիգերի են նման+։ 20  Մարդու բերանի պտղից իր որովայնը կկշտանա+։ Նա կկշտանա իր շուրթերի+ արդյունքից։ 21  Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են+, և նրան սիրողը նրա պտղից կուտի+։ 22  Ինչ-​որ մեկը լավ կի՞ն է գտել+. նա բարիք է գտել+ և Եհովայի բարեհաճությունն է վայելում+։ 23  Աղքատը աղաչանքներով է խոսում+, բայց հարուստը խստորեն է պատասխանում+։ 24  Կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ-​պատառ անելու+, բայց կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է+։

Ծանոթագրություններ