Առակներ 19։1-29
19 Իր անարատությամբ քայլող աղքատը+ ծուռ շուրթեր ունեցողից ու հիմարից լավ է+։
2 Լավ չէ, որ մարդը* գիտելիքներ չունի+, և իր ոտքերով շտապողը մեղք է գործում+։
3 Մարդու հիմարությունը աղավաղում է նրա ճանապարհը+, բայց նրա սիրտը Եհովայի վրա է զայրանում+։
4 Հարստությունը շատ ընկերներ է ավելացնում+, բայց խեղճը նույնիսկ իր ընկերոջից է բաժանվում+։
5 Կեղծ վկան անպատիժ չի մնա+, և ստեր խոսողը չի փրկվի+։
6 Շատերն են ցանկանում շահել իշխանավորի հաճությունը*+, և ամեն մեկը ընկեր է նվերներ տվողին+։
7 Աղքատի բոլոր եղբայրները ատում են նրան+։ Որքա՜ն առավել նրա մտերիմ ընկերները կխուսափեն նրանից+։ Նա ուզում է ինչ-որ բան ասել, բայց նրանք չկան+։
8 Նա, ով իմաստուն սիրտ է ձեռք բերում*+, սիրում է իր հոգին։ Նա, ով խորաթափանցություն է պահպանում, բարիք կգտնի+։
9 Կեղծ վկան անպատիժ չի մնա+, և ստեր խոսողը կկորչի+։
10 Ճոխությունը վայել չէ հիմարին+։ Առավել ևս ծառան չի կարող իշխանների վրա իշխել+։
11 Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը+, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է+։
12 Թագավորի ցասումը առյուծի մռնչոցի պես է+, բայց նրա բարեհաճությունը խոտի վրա եղող ցողի է նման+։
13 Հիմար որդին իր հոր դժբախտությունն է+, և կնոջ կռիվները նման են կաթող տանիքի, որ մարդուն դուրս են անում+։
14 Հայրերից ստացած ժառանգությունը տուն և հարստություն է+, բայց խոհեմ կինը Եհովայից է+։
15 Ծուլությունը խոր քուն է բերում+, և ալարկոտ հոգին քաղցած է մնում+։
16 Պատվիրանը պահողը իր հոգին է պահում+, և իր ճանապարհներն արհամարհողը մահվան կմատնվի+։
17 Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս+, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան+։
18 Պատժիր որդուդ, քանի դեռ հույս կա+, և թող քո հոգին նրա մահը չցանկանա+։
19 Սաստիկ բարկության տեր մարդը ինքն էլ տույժը կհատուցի+, որովհետև եթե ազատես նրան, ապա դա շարունակ պիտի անես+։
20 Խորհուրդ լսիր և խրատ* ընդունիր+, որպեսզի ապագայում իմաստուն լինես+։
21 Մարդու սրտում շատ ծրագրեր կան+, բայց Եհովայի նպատակն է, որ հաստատուն կմնա+։
22 Մարդու մեջ ցանկալի բանը նրա սիրառատ բարությունն է+, և աղքատ մարդը ստախոսից լավ է+։
23 Եհովայի հանդեպ վախը դեպի կյանք է տանում+։ Մարդը գիշերը խաղաղ կանցկացնի+, և չարիքը նրան չի այցելի+։
24 Ծույլը իր ձեռքը ամանի մեջ է պահում+. նա նույնիսկ մինչև իր բերանը չի կարողանում այն տանել+։
25 Ծաղրողին հարվածիր+, որպեսզի անփորձը խորագետ դառնա+, և հասկացողին հանդիմանիր, որպեսզի նա գիտելիք ձեռք բերի+։
26 Նա, ով վատ է վերաբերվում հորը և վռնդում է մորը+, անամոթ և խայտառակ վարմունք ունեցող որդի է+։
27 Որդի՛ս, եթե դադարես խրատ* լսելուց, ապա իմացության խոսքերից կմոլորվես+։
28 Անպիտան վկան ծաղրում է արդարադատությունը+, և ամբարիշտների բերանը վնասակար բաներ է կուլ տալիս+։
29 Դատաստանները ծաղրողների համար են հաստատված+, իսկ հարվածները՝ հիմարների մեջքի համար+։
Ծանոթագրություններ
^ Բառացի՝ «հոգին»։
^ Բռց.՝ «երեսը փափկացնել»։
^ Կամ՝ «լավ շարժառիթներ է ձեռք բերում»։
^ Տե՛ս 1։2-ի ծնթ.։
^ Տե՛ս 1։2-ի ծնթ.։