Առակներ 2։1-22
2 Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը+ և գանձի պես քեզ մոտ պահես իմ պատվիրանները+,
2 եթե ականջ դնես իմաստությանը+ և սիրտդ տրամադրես խորաթափանցությանը+,
3 եթե կանչես հասկացողությանը+ և ձայն տաս խորաթափանցությանը+,
4 եթե այն փնտրես ինչպես արծաթ+ և որոնես ինչպես թաքցված գանձեր+,
5 այդ դեպքում կհասկանաս, թե ինչ է Եհովայի հանդեպ վախը+, և Աստծու մասին գիտելիքներ կգտնես+,
6 քանի որ Եհովան է տալիս իմաստություն+, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն+։
7 Ուղղամիտների համար նա իմաստություն+ կպահի. նա վահան է անարատությամբ քայլողների համար+,
8 նա կհսկի արդարադատության ուղիները+ և կպահպանի իրեն նվիրվածների ճանապարհը+։
9 Արդյունքում՝ դու կհասկանաս, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը+։
10 Երբ իմաստությունը սրտիդ մեջ մտնի+, և գիտելիքը հոգուդ հաճելի դառնա+,
11 խորհելու կարողությունը կպահպանի քեզ+, և խորաթափանցությունը կպաշտպանի քեզ+,
12 որպեսզի ազատի քեզ չար ճանապարհից+ և այլասերված բաներ խոսող մարդուց+,
13 նրանցից, ովքեր թողնում են ուղղամտության ճանապարհները, որ քայլեն խավարի ուղիներով+,
14 նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց+, ովքեր ցնծում են այլասերված չար բաներով+,
15 նրանցից, որոնց ճանապարհները ծուռ են, և որոնց ողջ կյանքի ընթացքը խարդախություն է+։
16 Այն կազատի քեզ օտար կնոջից, օտարական կնոջից+, որը շողոքորթող խոսքեր է ասում+,
17 որը լքում է իր երիտասարդության մտերիմ ընկերոջը+, և որը մոռացել է իր Աստծու ուխտը+։
18 Նրա տունը մահվան մեջ է խորտակվում, և նրա շավիղները տանում են անզոր մեռելների մոտ+։
19 Նրա հետ հարաբերություն ունեցողներից ոչ մեկը հետ չի գա և չի վերագտնի կենդանի լինողների ուղիները+։
20 Այս ամենի նպատակն այն է, որ դու լավ մարդկանց ճանապարհով քայլես+ և արդարների ուղիները պահես+,
21 որովհետև ուղղամիտները կբնակվեն երկրի վրա+, և անարատները կմնան նրա վրա+։
22 Իսկ ամբարիշտները կվերանան երկրից+, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից+։