Առակներ 21։1-31
21 Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է+։ Դեպի ուր որ նա ուզում է, ուղղում է այն+։
2 Մարդու ամեն մի ճանապարհ ուղիղ է իր աչքին+, բայց Եհովան է գնահատում սրտերը+։
3 Եհովայի համար ավելի նախընտրելի է, որ արդարություն և արդարադատություն գործի դրվի, քան զոհ մատուցվի+։
4 Ամբարտավան աչքերը, մեծամիտ սիրտն+ ու ամբարիշտների ճրագը մեղք են+։
5 Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն+, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի+։
6 Ստախոս լեզվով գանձեր ձեռք բերելը արագ անհետացող գոլորշի է+. այդպես վարվողները մահ են փնտրում+։
7 Ամբարիշտների կողոպուտը կվերացնի նրանց+, քանի որ մերժել են արդարությամբ վարվել+։
8 Մարդու, այսինքն՝ օտարի ճանապարհը ծուռ է+, բայց մաքուր մարդը ազնիվ է իր գործերում+։
9 Ավելի լավ է տանիքի անկյունում ապրել+, քան մի տան մեջ՝ կռվարար կնոջ հետ+։
10 Ամբարշտի հոգին չարիքի է տենչում+. նրա ընկերը հաճություն չի գտնի նրա աչքի առաջ+։
11 Ծաղրողի վրա տուգանք դնելով՝ անփորձը իմաստուն է դառնում+, ու երբ իմաստունին հասկացողություն է տրվում, նա գիտելիք է ստանում+։
12 Ամբարշտի տունը Արդարը ուշադրությամբ դիտում է+ և ամբարիշտներին փորձանքի մեջ է գցում+։
13 Ով որ իր ականջը փակում է խեղճի գանգատալից աղաղակը լսելուց+, ինքն էլ կկանչի և պատասխան չի ստանա+։
14 Գաղտնի տրված նվերը հանդարտեցնում է բարկությունը+, և ծոցը դրված կաշառքը+՝ ուժգին ցասումը։
15 Արդարի համար արդարություն անելը ուրախություն է+, բայց չարիք գործողներին սարսափելի բան է սպասում+։
16 Այն մարդը, որը մոլորվում է հասկացողության ճանապարհից+, անզոր մեռելների ժողովում կհանգրվանի+։
17 Զվարճություն սիրող մարդը կարիքի մեջ կհայտնվի+. գինի և յուղ սիրող մարդը չի հարստանա+։
18 Ամբարիշտը փրկանք է արդարի փոխարեն+, և ուխտադրուժը՝ ուղղամիտ մարդկանց փոխարեն+։
19 Ավելի լավ է ամայի երկրում ապրել, քան կռվարար կնոջ հետ՝ տառապելով+։
20 Ցանկալի գանձն ու յուղը իմաստունի բնակատեղիում են+, բայց հիմար մարդը այդ ամենը կվատնի+։
21 Արդարության+ ու սիրառատ բարության հետամուտ լինողը կյանք, արդարություն և փառք կգտնի+։
22 Իմաստունը մագլցում է զորեղ մարդկանց քաղաքը, որպեսզի քանդի քաղաքի ամրությունը, որը դրա վստահության հիմքն է+։
23 Նա, ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին է պահում դժբախտություններից+։
24 Ով զայրանալիս հանդգնություն է դրսևորում, նրա անունը հանդուգն ու մեծամիտ պարծենկոտ է+։
25 Ծույլի փափագը նրան մահվան կմատնի, քանի որ նրա ձեռքերը չեն ուզում աշխատել+։
26 Ամբողջ օրը նա սաստիկ փափագում է, իսկ արդարը տալիս է և ոչինչ չի խնայում+։
27 Ամբարիշտների զոհը գարշելի է+։ Որքա՜ն ավելի գարշելի է այն, երբ զոհ բերողը անառակ վարք է դրսևորում+։
28 Ստախոս վկան կկորչի+, բայց նա, ով լսում է, հավիտյան կխոսի+։
29 Ամբարիշտ մարդը անպատկառ երես է հագնում+, բայց ուղղամիտ մարդը հաստատում է իր ճանապարհները+։
30 Ընդդեմ Եհովայի ոչ իմաստություն կա, ոչ խորաթափանցություն, ոչ էլ խորհուրդ+։
31 Ձին պատրաստված է ճակատամարտի օրվա համար+, բայց փրկությունը Եհովայից է+։