Առակներ 22։1-29
22 Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է+, և հավանությունը արծաթից ու ոսկուց լավ է+։
2 Հարուստն ու աղքատը հանդիպեցին իրար+։ Նրանց երկուսի Ստեղծողը Եհովան է+։
3 Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում+, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում+։
4 Խոնարհության ու Եհովայի հանդեպ վախի արդյունքը հարստություն է, փառք և կյանք+։
5 Խարդախ մարդու ճանապարհին փշեր ու որոգայթներ կան+. իր հոգին պահպանողը հեռու է մնում դրանցից+։
6 Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն*+. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից+։
7 Հարուստը իշխում է աղքատների վրա+, և պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է+։
8 Անարդարություն ցանողը չարիք կհնձի+, և նրա ցասման գավազանի վերջը կգա+։
9 Բարի մարդը* կօրհնվի, որովհետև իր կերակուրը խեղճին է տալիս+։
10 Վռնդիր ծաղր անողին, որ կռիվը հանդարտվի, և դատավեճն ու անպատվությունը դադարեն+։
11 Ով սիրում է սրտի մաքրությունը+, և ում խոսքերը հմայիչ են, նրա ընկերը թագավորը կլինի+։
12 Եհովայի աչքերը գիտելիք են պահպանում+, բայց նա խորտակում է նենգավորի խոսքերը+։
13 Ծույլն+ ասում է. «Դրսում առյո՜ւծ կա+։ Հրապարակի մեջտեղում ես կսպանվե՜մ»։
14 Օտար կանանց բերանը խոր փոս է+։ Եհովայի կողմից դատապարտվածը դրա մեջ կընկնի+։
15 Հիմարությունը կապված է երեխայի սրտին+. խրատի* գավազանը այն կհեռացնի նրանից+։
16 Նա, ով խաբում է խեղճին՝ իր ունեցվածքը շատացնելու համար+, նաև նա, ով հարուստին է տալիս, կարիքի մեջ կընկնի+։
17 Ականջ դիր ու լսիր իմաստունների խոսքերը+, որպեսզի սիրտդ իմ գիտելիքներին ուղղես+։
18 Եթե պահես դրանք քո սրտում+ և դրանք բոլորը հաստատվեն շուրթերիդ վրա+, ապա դա հաճելի կլինի։
19 Որպեսզի քո վստահությունը Եհովայի վրա լինի+, ես այսօր գիտելիք եմ տալիս քեզ։
20 Մի՞թե մինչև հիմա ես չեմ գրել քեզ և խորհուրդներ ու գիտելիք տվել+,
21 որ ցույց տամ ճշմարիտ խոսքերի ճշմարտացիությունը, և որ կարողանաս ճշմարտության խոսքերով պատասխան տալ նրան, ով ուղարկել է քեզ+։
22 Մի՛ կողոպտիր խեղճին նրա խեղճ լինելու պատճառով+ և մի՛ ջախջախիր հարստահարվածին դարպասների մոտ+,
23 քանի որ Եհովան ինքը կմիջամտի նրանց գործին+ և նրանց կողոպտողների հոգին կկողոպտի+։
24 Բարկության տեր մարդու հետ մի՛ ընկերացիր+ և դյուրագրգիռ մարդու հետ մի՛ հաղորդակցվիր,
25 որ նրա ճանապարհները չընդօրինակես, և քո հոգին որոգայթի մեջ չընկնի+։
26 Մի՛ եղիր ձեռք ձեռքի հարվածողների մեջ+՝ նրանց մեջ, ովքեր երաշխավոր են լինում պարտքերի համար+։
27 Եթե ոչինչ չունես վճարելու, ինչո՞ւ քո տակից նա վերցնի մահիճդ։
28 Տեղից մի՛ շարժիր վաղեմի սահմանագիծը, որ քո նախահայրերն են դրել+։
29 Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու։ Նա թագավորների առաջ կկանգնի+, հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նրան համապատասխան ճանապարհի համաձայն»։
^ Բռց.՝ «բարի աչք ունեցողը»։
^ Տե՛ս 1։2-ի ծնթ.։