Առակներ 26։1-28

26  Ինչպես ձյունը՝ ամռանը և անձրևը՝ բերքահավաքի ժամանակ+, այնպես էլ փառքը վայել չէ հիմարին+։  Ինչպես թռչունը փախչելու պատճառ ունի, և ծիծեռնակը՝ թռչելու, այնպես էլ անեծքը առանց հիմնավոր պատճառի չի գալիս+։  Մտրակը ձիու համար է+, և սանձը+՝ էշի, իսկ գավազանը հիմար մարդկանց մեջքի համար է+։  Հիմարին մի՛ պատասխանիր նրա հիմարության համաձայն, որ նրան չհավասարվես+։  Հիմարին նրա հիմարության համաձայն պատասխանիր, որ իր աչքին իմաստուն չդառնա+։  Գործերը հիմարի ձեռքը հանձնողը նման է նրան, ով հաշմում է իր ոտքերը, նաև նրան, ով վնասում է ինքն իրեն+։  Մի՞թե կաղի ոտքերը կարող են ջուր հանել։ Այդ դեպքում հիմար մարդկանց բերանում էլ առակ կա+։  Ինչպես քարակույտի մեջ քար պահողն է, այնպես էլ այն մարդն է, որը փառք է տալիս հիմարին+։  Ինչպես փշոտ մոլախոտն է հարբեցողի ձեռքում, այնպես էլ առակն է հիմարների բերանում+։ 10  Ինչպես աղեղնավորն է խոցում ամեն ինչ, այնպես էլ այն մարդն է, որը վարձում է հիմարին+ կամ անցորդին։ 11  Ինչպես շունն է վերադառնում իր փսխածին, այնպես էլ հիմարն է կրկնում իր հիմարությունը+։ 12  Տեսե՞լ ես մի մարդու, որ իմաստուն է իր աչքին+։ Հիմարից ավելի շատ հույս կա+, քան նրանից։ 13  Ծույլն ասում է. «Ճանապարհին առյո՜ւծ կա, առյո՜ւծ կա հրապարակում»+։ 14  Դուռը տարուբերվում է ծխնու վրա, իսկ ծույլը շուռումուռ է գալիս իր մահճի վրա+։ 15  Ծույլը իր ձեռքը ամանի մեջ է պահում. նա այնքան հոգնած է, որ չի կարողանում այն իր բերանը տանել+։ 16  Հիմարն իր աչքին ավելի իմաստուն է+, քան յոթ հոգին, որ խելացի պատասխան են տալիս։ 17  Այն անցորդը, որ սաստիկ զայրանում է իրեն չվերաբերող վեճի պատճառով և ներքաշվում դրա մեջ, նման է շան ականջներից բռնող մարդու+։ 18  Ինչպես որ խելագարն է կրակոտ տեգեր+, նետեր ու մահ արձակում, 19  այնպես էլ այն մարդն է, որը խաբում է իր մերձավորին ու ասում. «Կատակ էի անում»+։ 20  Փայտ չլինելիս կրակը հանգչում է, և զրպարտող չլինելիս կռիվը հանդարտվում է+։ 21  Ինչպես փայտածուխն է խարույկի համար, և փայտը՝ կրակի, այնպես էլ կռվարար մարդն է վեճեր+ բորբոքելու համար։ 22  Զրպարտողի խոսքերը նման են պատառների, որոնց ագահորեն կուլ են տալիս, և որոնք որովայնի խորքերն են իջնում+։ 23  Ինչպես արծաթե ջնարակն է կավե անոթի բեկորի վրա, այնպես էլ սիրաբորբոք շուրթերն են չար սրտի հետ մեկտեղ+։ 24  Ատողն իր շուրթերով իրեն անճանաչելի է դարձնում, բայց սրտում խաբեություն է դնում+։ 25  Թեև նա քնքուշ ձայնով է խոսում+, մի՛ հավատա նրան+, որովհետև նրա սրտում յոթ գարշելի բան+ կա։ 26  Ատելությունը խաբեությամբ է ծածկվում։ Նրա չարությունը ժողովում կբացահայտվի+։ 27  Նա, ով փոս է փորում, նրա մեջ էլ կընկնի+, և նա, ով քար է գլորում, իր վրա էլ այն հետ կգա+։ 28  Ստախոս լեզուն ատում է նրան+, ում ջախջախել է, և շողոքորթող բերանը կործանում է բերում+։

Ծանոթագրություններ