Առակներ 30։1-33
30 Հակեայի որդի Ագուրի խոսքերը, այսինքն՝ ծանրակշիռ պատգամը+։ Սրանք այն խոսքերն են, որոնք այս մարդն ասաց Իթիելին՝ Իթիելին և Ուքալին։
2 Ես բոլորից ավելի անխոհեմ եմ+ և մարդկանց հասկացողությունը չունեմ+,
3 իմաստություն չեմ սովորել+ և Ամենասուրբի գիտելիքները չունեմ+։
4 Ո՞վ է բարձրացել երկինք, որ իջնի+։ Ո՞վ է քամին+ հավաքել իր բռերի մեջ։ Ո՞վ է ջրերը փաթաթել թիկնոցի մեջ+։ Ո՞վ է սահմանել երկրի բոլոր ծայրերը+։ Գիտե՞ս արդյոք, թե ինչ է նրա անունը+ և նրա որդու անունը+։
5 Աստծու ամեն մի խոսքը զտված է+։ Նա վահան է նրանց համար, ովքեր ապաստան են գտնում իր մոտ+։
6 Նրա խոսքերին ոչինչ մի՛ ավելացրու+, որ նա քեզ չհանդիմանի, և որ ստախոս դուրս չգաս+։
7 Երկու բան եմ խնդրում քեզնից+։ Մինչև մեռնելս դրանք մի՛ մերժիր ինձ+.
8 ստությունն ու սուտ խոսքը հեռացրու ինձնից+, ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն+։ Թույլ տուր, որ ինձ անհրաժեշտ ուտելիքն ուտեմ+,
9 որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ+ և ասեմ՝ «ո՞վ է Եհովան»+, և չլինի թե աղքատանամ, գողանամ ու նախատինք բերեմ իմ Աստծու անվան վրա+։
10 Ծառային իր տիրոջ մոտ մի՛ զրպարտիր+, որ քեզ չանիծի, և որ դու մեղավոր դուրս չգաս+։
11 Կա սերունդ, որ նույնիսկ իր հորն է անիծում և իր մորն անգամ չի օրհնում+։
12 Կա սերունդ, որ իր աչքին մաքուր է+, բայց իր արտաթորանքից էլ չի լվացվել+։
13 Կա սերունդ, որի աչքերը անչափ գոռոզացել են և որի հայացքը ամբարտավան է+։
14 Կա սերունդ, որի ատամները սրեր են և ծնոտները՝ մեծ դանակներ+, որ երկրի վրայից ուտեն հարստահարվածներին ու մարդկանց միջի աղքատներին+։
15 Տզրուկները երկու աղջիկ ունեն, որ գոչում են. «Տո՛ւր, տո՛ւր»։ Երեք բաներ կան, որ չեն կշտանում, և չորսը, որ չեն ասում՝ բավական է.
16 գերեզմանն*+ ու ամուլ արգանդը+, հողը, որը չի հագենում ջրով+, և կրակը+, որը չի ասում՝ բավական է+։
17 Հորը ծաղրող և մորը հնազանդվելն արհամարհող+ աչքը գետահովտի ագռավները պիտի հանեն, և արծվի ձագերը պիտի ուտեն։
18 Երեք բաներ կան, որոնք անչափ զարմանահրաշ են ինձ համար, և չորսը, որոնք չգիտեմ.
19 արծվի ճանապարհը երկնքում, օձի ճանապարհը ժայռի վրա, նավի ճանապարհը ծովի սրտում+ և տղամարդու ճանապարհը օրիորդի մոտ+։
20 Ահա սա է շնացող կնոջ ճանապարհը. նա կերավ, սրբեց իր բերանն ու ասաց. «Ոչ մի սխալ բան չեմ արել»+։
21 Երեք բաներ կան, որոնք ցնցում են երկիրը, և չորսի տակ այն չի կարողանում դիմանալ.
22 երբ ծառան է թագավորում+, երբ անմիտ մարդը բավականաչափ ուտելիք է ունենում+,
23 երբ ատված կնոջ են կնության առնում+, ու երբ աղախինը իր տիրուհու տեղն է գրավում+։
24 Չորս բաներ կան, որոնք երկրի վրա ամենափոքրն են և բնազդային իմաստությամբ են օժտված+.
25 մրջյունները+ ուժեղ ժողովուրդ չեն, բայց ամռանն են պատրաստում իրենց ուտելիքը+,
26 դամանները*+ զորավոր ժողովուրդ չեն, բայց ապառաժի վրա են դնում իրենց տունը+,
27 մորեխները+ թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են առաջ գնում+,
28 գեկկոն+ մողեսը իր թաթերով կպչում է ամեն տեղ և թագավորի շքեղ պալատում է լինում։
29 Երեքն են, որ վսեմ քայլվածք ունեն, և չորսն են, որ վեհ ընթացք ունեն.
30 առյուծը, որը գազանների մեջ ամենազորավորն է և որը ոչ ոքի առաջ չի նահանջում+,
31 որսկան շունը* և նոխազը, ինչպես նաև թագավորը, որն իր ժողովրդի զորագնդի գլուխն է+։
32 Եթե անմտությամբ ես վարվել և բարձրացրել ես ինքդ քեզ+ ու եթե խորհել ես այդ մասին, ձեռքդ բերանիդ դիր+,
33 որովհետև կաթը հարելուց կարագ է ստացվում, քիթը ճմլելուց արյուն է գալիս, և բարկությունը բորբոքելուց վեճ է բռնկվում+։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
^ Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ վայրերում։ Նաև կոչվ. է ժայռային դաման։
^ Կամ՝ քերծե։