Առակներ 31։1-31

31  Լեմուել թագավորի խոսքերը՝ այն ծանրակշիռ պատգամը+, որով նրա մայրը կրթեց նրան+։  Ի՞նչ ասեմ, ո՛վ որդիս, ի՞նչ, ո՛վ որովայնիս որդի+, և ի՞նչ, ո՛վ երդումներիս որդի+։  Քո ուժը կանանց մի՛ տուր+, ոչ էլ քո ճանապարհները այն բանին, որը կործանում է թագավորներին+։  Թագավորների բանը չէ, ո՛վ Լեմուել, թագավորների բանը չէ գինի խմելը, և բարձրաստիճան պաշտոնյաների բանը չէ ասելը, թե՝ «որտե՞ղ է ոգելից խմիչքը»+,  որ չլինի թե մեկը խմի ու մոռանա, թե ինչ է վճռված, և հարստահարվածների գործը խեղաթյուրի+։  Ոգելից խմիչքը տվեք նրան, ով ուր որ է պիտի կորչի+, իսկ գինին տվեք նրանց, ովքեր հոգով դառնացած են+։  Թող մարդ խմի ու մոռանա իր աղքատությունը և թող այլևս չհիշի իր վիշտը։  Բերանդ բաց արա անխոս մարդու փոխարեն+ և պաշտպանիր բոլոր նրանց, ովքեր ուր որ է պիտի մեռնեն+։  Բերանդ բաց արա, արդարությամբ դատիր և հարստահարվածի ու աղքատի դատը պաշտպանիր+։ א[Ա՛լեֆ] 10  Առաքինի* կին ո՞վ կարող է գտնել+։ Նրա արժեքը մարջանների արժեքից շատ ավելին է։ ב[Բեթ] 11  Նրա տիրոջ սիրտը վստահ է նրա վրա, և ոչ մի շահույթ չի պակասում+։ ג[Գի՛մել] 12  Իր կյանքի բոլոր օրերում նա բարիքով է հատուցել ամուսնուն և ոչ թե չարիքով+։ ד[Դա՛լեթ] 13  Նա բուրդ ու կտավ է փնտրում և պատրաստակամ ձեռքերով է գործ անում+։ ה[Հե] 14  Նա նման է վաճառականի նավերի+. իր ուտելիքը հեռվից է բերում։ ו[Վավ] 15  Նա վեր է կենում, երբ դեռ գիշեր է+, և կերակուր է տալիս իր տնեցիներին, նաև տալիս է իր աղախինների բաժինը+։ ז[Զային] 16  Նա զննում է արտը և ձեռք բերում այն+։ Իր ձեռքերի պտուղներից նա խաղողի այգի է տնկում+։ ח[Խեթ] 17  Նա ուժով է գոտևորում իր մեջքը ու զորացնում է իր բազուկները+։ ט[Տեթ] 18  Նա հասկանում է, որ իր առևտուրը լավ է ընթանում. նրա ճրագը գիշերը չի հանգչում+։ י[Յոդ] 19  Նա մեկնում է իր ձեռքերը ճախարակին և իլիկը բռնում իր ձեռքերով+։ כ[Քաֆ] 20  Իր ձեռքի ափը նա տարածում է դեպի հարստահարվածը ու իր ձեռքը մեկնում աղքատին+։ ל[Լա՛մեդ] 21  Ձյան պատճառով նա չի վախենում իր տնեցիների համար, որովհետև նրա բոլոր տնեցիները կրկնակի հանդերձներ են հագած+։ מ[Մեմ] 22  Իր համար նա ծածկոցներ+ է պատրաստում։ Նրա հագուստը կտավից ու ծիրանիով ներկված բրդից է+։ נ[Նուն] 23  Նրա տերը+ ճանաչված է դարպասների մոտ+, երբ նստում է երկրի երեցների հետ։ ס[Սա՛մեխ] 24  Նա ներքնազգեստներ+ է կարում և վաճառում դրանք, գոտիներն էլ տալիս է առևտրականներին։ ע[Ային] 25  Ուժն ու շքեղությունը նրա հագուստն են+, և նա ուրախությամբ է նայում գալիք օրվան+։ פ[Փե] 26  Իր բերանը նա իմաստությամբ է բաց անում+, և սիրառատ բարության օրենքը նրա լեզվի վրա է+։ צ[Ցա՛դե] 27  Նա հետևում է իր տան գործերին և ծուլության հացը չի ուտում+։ ק[Կոֆ] 28  Նրա որդիները վեր են կենում ու նրան երջանիկ անվանում+, նրա տերը նույնպես վեր է կենում և գովում նրան+։ ר[Ռեշ] 29  Շատ աղջիկներ+ կան, որ առաքինություն են ցույց տվել, բայց դու գերազանցում ես նրանց բոլորին+։ ש[Շին] 30  Հմայքը կարող է սուտ լինել+ և գեղեցկությունը՝ ունայն+, բայց այն կինը, որը վախենում է Եհովայից, գովասանքի կարժանանա+։ ת[Թավ] 31  Տվեք նրան իր ձեռքի պտուղը+, և թող որ նրա գործերը գովաբանեն նրան դարպասների մոտ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «շնորհալի»։