Առակներ 5։1-23

5  Որդի՛ս, ուշադրություն դարձրու իմ իմաստությանը+։ Ականջ դիր իմ խորաթափանցությանը+,  որպեսզի պահես խորհելու կարողությունը+. և թող շուրթերդ գիտելիք պահպանեն+։  Օտար կնոջ շուրթերը մեղրախորիսխի պես մեղր են կաթեցնում+, և նրա քիմքը յուղից ավելի փափուկ է+։  Բայց նրանից եկող հետևանքները օշինդրի պես դառն են+ և սուր են, ինչպես երկսայրի սուրը+։  Նրա ոտքերը դեպի մահ են իջնում+։ Նրա քայլերը գերեզման* են տանում+։  Կյանքի ուղու մասին նա չի խորհում+։ Թե որտեղ են թափառում իր քայլերը, նա չի իմանում+։  Ուստի հիմա, որդինե՛ր, լսեք ինձ+ և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք+։  Քո ճանապարհը նրանից հեռու պահիր և նրա տան մուտքին մի՛ մոտեցիր+,  որ քո արժանապատվությունը ուրիշներին չտաս+, ոչ էլ քո տարիները՝ դաժան հանգամանքներին+, 10  որ օտարները քո զորությամբ չկշտանան+, և այն ամենը, որ ցավով ես վաստակել, օտարականի տանը չլինի+, 11  որ ապագայում ստիպված չլինես հեծեծել+, երբ միսդ ու ամբողջ մարմինդ հյուծվեն+, 12  և ստիպված լինես ասելու. «Ինչպե՜ս ես ատեցի խրատը*+, և ինչպե՜ս սիրտս արհամարհեց հանդիմանությունը+։ 13  Ես չլսեցի ինձ խրատողների ձայնին+ և ականջ չդրեցի իմ ուսուցիչներին+։ 14  Ժողովի և հանրության մեջ+ հեշտությամբ ներքաշվեցի ամեն տեսակ չարիքի մեջ»+։ 15  Դու քո ջրամբարից ջուր խմիր, և հոսող ջուրը՝ քո ջրհորից+։ 16  Ինչո՞ւ քո աղբյուրները դրսում տարածվեն+, և քո ջրերի վտակները՝ հրապարակներում։ 17  Թող միայն քոնը լինեն, այլ ոչ թե և՛ քոնը, և՛ օտարինը+։ 18  Թող քո ջրի աղբյուրը օրհնյալ լինի+, և ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ+՝ 19  սիրելի եղնիկի և հմայիչ այծյամի*+ հետ։ Թող նրա ստինքները հարբեցնեն քեզ ամեն ժամանակ+։ Անդադար նրա սիրով զմայլվիր+։ 20  Ինչի՞ համար, որդի՛ս, օտար կնոջով զմայլվես կամ օտարական կնոջ կուրծքը գրկես+։ 21  Մարդու ճանապարհները Եհովայի աչքերի առաջ են+, և նա դիտում է նրա բոլոր շավիղները+։ 22  Ամբարշտին իր իսկ հանցանքները կբռնեն+, և իր իսկ մեղքի պարաններով նա կկապվի+։ 23  Նա կմեռնի, քանի որ խրատ չընդունեց+, և իր հիմարության շատության պատճառով նա շեղվում է ճանապարհից+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Տե՛ս 1։2-ի ծնթ.։
Բռց.՝ «լեռնային այծի»։